MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Գեղեցկության և տղամարդկանց մասին 13 միտք՝ Շերոն Սթոունից

23:13, 25 ապրիլի

Շերոն Սթոունը հայտնի է որպես Հոլիվուդի ամենաբարձր IQ ունեցող դերասանուհի։ Նա արդեն գրեթե 60 տարեկան է, բայց չի կորցրել հումորի պաշարը ու շարունակում է սրամիտ մարգարիտներ շաղ տալ, որոնք կյանքի մասին ավելի շատ ճշմարտություն ու իմաստություն են պարունակում, քան փորձառու գուրույի խորհուրդները. համենայն դեպս, այն հարցերում, որոնք վերաբերում են ժամանակակից կնոջն ու այս աշխարհում նրա դերին։

Կնոջ դեմքի արտահայտությունը նրա հագուստից կարեւոր է:

Պլաստիկ վիրաբուժությունն իմը չէ, բայց ես չեմ դատապարտում այն կանանց, ովքեր դիմում են վիրաբույժների օգնությանը։ Եթե դա երջանկացնում է նրանց, ինչո՞ւ ոչ։

Չեմ թաքցնի, որ փորձել եմ բոտոքս։ Ու ո՛չ մեկ անգամ։ Բայց ժամանակին կանգ եմ առել, որպեսզի չվերածվեմ այն ոսկե ձկնիկներից մեկին, որոնք լող են տալիս հոլիվուդյան ջրերում։ Բոտոքսի պատճառով բոլոր դերասանուհիներն իրար նման են դարձել։ Ես ուզում եմ պահպանել իմ սեփական դիմագիծը։ Թող ինձ մեջ տեսնեն մի կնոջ, որը հետաքրքրիր կյանք է ապրել։

Քալիֆորնիայում ապրում է 400 հազար ներկված շիկահեր, նույն ձեւի քթով, հսկայական շուրթերով, այտերի մեջ իմպլանտներով ու ձյունաճերմակ ատամներով։ Մի՞թե ինչ-որ մեկը նրանց գրավիչ է համարում։

Կյանքի առաջին կեսին քո դեմքն այն է, ինչով դու ծնվել ես։ Իսկ երկրորդ կեսին՝ այն, ինչին արժանի ես։

Կինն ամբողջ կյանքում փոխում է տարբեր դեմքեր։ Դա, ասես, սանրվածք լինի։ Մենք չենք կարող միշտ նույն սանրվածքն ունենալ։ Կյանքի ընթացքում մենք զարգանում ենք ու փոխվում։ Մենք սովորում ենք, հասունանում։ Կյանքին այլ հայացքով ենք նայում, ու կյանքն էլ մեզ է այլ հայացքով նայում։

Նույնիսկ ամենաթանկարժեք կոսմետիկան ու ամենաթանկարժեք սանրվածքը չեն կարող կնոջը գեղեցիկ դարձնել։ Ամենավառ, ամենահետաքրքիր կանայք նրանք են, ովքեր թռիչքներով ու անկումներով լի կյանք են ապրել։

Հավերժ երիտասարդության գաղափարը առասպել է։ Ես չեմ ուզում լինել «չծերացող գեղեցկուհի»։ Ես ուզում եմ լինել կին, որը հնարավորինս լավ տեսք ունի իր տարիքի համար։

Ավա Գարդները եղել է աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ երբեք ոչինչ չի արել իր արտաքինի հետ։ Նա կնոջ տեսք ուներ ու երբեք չի փորձել աղջիկ երեւալ։

Իմ վերապրած դժբախտություններն ու առողջական խնդիրները ստիպել են, որ ես հրաժարվեմ այն ամենից, ինչն ինձ դժբախտ ու հիվանդ էր դարձնում։

Մարդիկ վախենում են փոխվել՝ նրանց թվում է, թե դրանից ինչ-որ բան կկորցնեն։ Նրանք մոռանում են, որ կարող են նաեւ նոր բաներ ձեռք բերել։

Դառնալով բուդդայական, ես հասկացա, որ ամոթը մարդն է հորինել. բնության մեջ ամոթ չկա։ Դա ոչ այլ ինչ է, քան մարդկանց մանիպուլացնելու ձեւ։

Կինը պետք է իր արժեքն իմանա, բայց երբեք չհայտնի այն։ Ինձ կարելի է «գնել» ծաղիկներով ու ընթրիքի հրավիրելով։ Ինձ դուր են գալիս ջենթլմեն տղամարդիկ։ Բայց ես ատում եմ, երբ թերագնահատում են իմ ինտելեկտը։ Ես պահանջում եմ հարգանք իմ նկատմամբ եւ ուզում եմ հարգանք տածել տղամարդու նկատմամբ։ Կանայք, գուցե, իրոք կեղծում են օրգազմը։ Փոխարենը՝ տղամարդիկ հարաբերությունների իմիտացիա են անում։

 

Աղբյուրը՝ mirkrasoty.life


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել