Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

YouTube-ի հայ դեմքերը. ինչպե՞ս ծրագրավորող Ալլան տարվեց երաժշտությամբ

15:05, 28 մարտի

22-ամյա Ալլա Իգիթյանը մի քանի տարի առաջ չէր կարող պատկերացնել, որ երգելն իր համար անփոխարինելի հոբբի է դառնալու: Աղջիկը միշտ պատկերացրել է, որ պետք է ծրագրավորող դառնա։ Ֆիզմաթ դպրոցն ավարտելուց հետո Ալլան ընդունվել է կիրառական մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի ֆակուլտետ, սակայն այժմ աշխատանքին եւ ուսմանը զուգահեռ` իրականացնում է նաեւ մանկության երազանքը` երգում է, ձայագրվում, իսկ հետո արդյունքով կիսվում է YouTube-ի հետեւորդների հետ:

«Երաժշտության հետ առնչվել եմ հենց առաջին դասարանից, երբ դպրոցին զուգահեռ ընդունվեցի նաեւ ջութակի դասարան։ Ճիշտն ասած` շատ էի ծուլանում ու քիչ էի ժամանակ հատկացնում պարապելուն: Իսկ հենց երգել սկսեցի մոտավորապես 16 տարեկանում… Սկզբից ուղղակի երգում էի ինձ համար, սիրածս երգերի cover-ներ էի անում ու տեղադրում YouTube-ում։ Հետո սկսեցի երգեր գրել՝ անգլերեն ու հայերեն։ Միշտ տանը նվագում-երգում էի ու երազելով պատկերացնում էի, որ մի օր, չգիտեմ ինչ հրաշքով, այդ երգերը կգործիքավորվեն ու կձայնագրվեն ստուդիայում, ու ես հնարավորություն կունենամ կիսվել մարդկանց հետ»,-NEWS.am STYLE-ին պատմեց Ալլան, որը վերջերս կարողացավ իրականացնել անհասանելի թվացող երազանքը.

«Մի օր հասկացա, որ իմաստ չունի ուղղակի նստել ու սպասել, թե քո ցանկությունն ինքն իրեն կկատարվի, որովհետեւ, գրեթե, բոլոր ցանկություններդ կարող ես ինքդ իրականացնել։ Հետաքրքրվեցի, մի քիչ գումար հավաքեցի ու ձանյագրեցի առաջին երգս, որը կոչվում է No one, no more»:

Առայժմ Ալլան երգեր գրելով եւ երգելով գումար չի աշխատում, ընդհակառակը` միայն ծախսում է.

«Իմ մտերիմ մարդիկ միշտ խրախուսում են իմ` երգով զբաղվելը, բայց ոչ բոլորն են հասկանում, թե ինչու եմ դա անում։ Բոլորին զարմացնում է, որ ես կարող եմ աշխատել, հետո ամբողջ աշխատավարձս ծախսել մի երգ ձայնագրելու վրա ու փոխարենը ոչ մի նյութական բան չստանալ։ Բայց իրականում՝ այն հաճույքը, էներգիան ու էմոցիաները, որ ստանում եմ այդ պրոցեսից, չեն կարող համեմատվել ինչ-որ նյութական բաների հետ, ու եթե մեկի համար դա անիմաստ գումարի ծախս է, ինձ համար դա ամենաարդարացված բանն է, որի վրա կարելի է գումար ծախսել»,-ասում է նա:

Ալլան երաժշտությունից չի պատրաստվում հրաժարվել, որքան էլ, որ հոբբին իրենից շատ ժամանակ է խլում.

«Իրականում աշխատանքի հետ համատեղելը բավականին դժվար է, որովհետեւ հոգնում եմ ու չեմ կարողանում ժամանակ տրամադրել շատ երգելուն ու նվագելուն, որպեսզի այդտեղ էլ կարողանամ աճել։ Բայց սովորաբար միայն շաբաթ ու կիրակի օրերը երաժշտությանը տրամադրելով նույնպես հասցնում եմ ինչ-որ բաներ անել»,-պատմում է Ալլան:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել