MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տղամարդու հոգուն հասնելու հինգ միջոց

22:07, 21 մայիսի

1. Նա պետք է ինձ ճանաչի

Եթե իսկապես ցանկանում եք հայտնվել տղամարդու հոգում եւ ինչու չէ, նաեւ սրտում, ապա աշխատեք ճանաչել նրան՝ տեսնել, լսել եւ նրան ցույց տալ, որ տեսնում եք նրա հոգին։ Դուք կզարմանաք, թե հոգեւոր մտերմության ու քնքշության ինչպիսի մակարդակ դա կառաջացնի նրա մոտ։

2. Նա պետք է հիանա այն ամենով, ինչ եմ ես անում եւ ինչպես եմ անում

Տղամարդու համար մեծ ուրախություն է, երբ նա օգտագործում է իր ֆիզիկական ու մտավոր ունակություններն ինչ-որ բան անելու համար։ Ուստի, երբ նա որեւէ բան է անում, ասեք, որ նա սեքսուալ է։ Տղամարդիկ հաճոյախոսությունների կարիք ունեն։

3. Նա պետք է ասի, թե ինչպես եմ ես ազդում իր վրա

«Եթե նրա ստամոքսում թիթեռնիկներ են, երբ նա ինձ հետ է, եթե նրա սիրտն ավելի ուժգին է բաբախում, երբ ես որեւէ բան եմ անում կամ ասում, ապա նա պետք է ասի ինձ այդ մասին։ Ես պետք է հասկանամ, որ ես ինչ-որ բան եմ նշանակում նրա համար, եւ այդժամ ես կհիշեմ նրա հետ ապրած ցանկացած ակնթարթ»,- այսպես է մտածում ցանկացած տղամարդ։

4. Նա պետք է միշտ կողքիս լինի

Միշտ չէ, որ ամեն ինչ լավ է։ Ծանր պահերին տղամարդիկ սովոր են փախչել «իրենց քարանձավը»։ Սակայն եթե կինն իսկապես մտածում է տվյալ տղամարդու մասին, նա չպետք է նրան միայնակ թողնի։ Պարտադիր չէ աշխատել օգնել եւ խորհուրդներ տալ, ուղղակի պետք է ուշադրություն եւ հոգատարություն ցուցաբերել։ Տղամարդը կարող է լռել եւ չասել իր խնդիրների մասին, բայց դա ամենեւին չի նշանանակում, որ նա չի ցանկանում կնոջը կողքին տեսնել, այլ հակառակը։ Եթե կինը մնա նրա կողքին եւ ցույց տա, որ բնական է երբեմն թույլ լինելը, ապա նա կնոջ առջեւ կբացի իր հոգին։

5. Նա պետք է հետաքրքրվի իմ հետաքրքրություններով

Այո, կինն ու տղամարդը տարբեր աշխարհընկալումներ ունեն։ Կանացի աշխարհն առավել նուրբ է, շարժուն, արագ փոփոխվող։ Տղամարդու համար ծանր է դա հասկանալը։ Բայց նա կաշխատի այդ ուղղությամբ, եթե տեսնի, որ կինը հետաքրքվում է իր աշխարհով։

 

Աղբյուրը՝ Elle


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել