Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Իրական մարդկանց վեց նշան

20:06, 21 մայիսի

1. Ինքնորոշում

Նրանք ժամանակ են ծախսում կողքից իրենց գնահատելու վրա՝  փորձելով հասկանալ՝  ո՞վ են իրենք,  ինչպիսի՞ մարդու կցանկանային հանդիպել իրենց ճանպարհին: Նրանք հաշվի են առնում իրենց սխալները՝ միաժամանակ չկենտրոնանալով դրանց վրա: Այդպիսի փորձը նրանց կողմից օգտագործվում է որպես հիմք՝ ավելի լավը դառնալու իրենց ձգտման մեջ:

2. Նրանք չեն դատապարտում

Նրանց հատուկ չէ ուրիշներին դատապարտելը: Նրանք հասկանում են, որ սխալները պետք է ուսումնասիրել, քանի որ դրանք արժեքավոր գործիք են՝ սեփական աճի եւ ապագայի փոփոխությունների համար: Նրանք ուրիշներին ընդունում են՝ անկախ նրանց գույնից, կողմնորոշումից, ազգային ու կրոնական պատկանելությունից եւ այլն:

3. Նրանք ապրում են ներկայով

Նրանք չեն կանգնում իրենց անցյալի, ափսոսանքների կամ սխալների վրա: Նրանք ժամանակ չեն կորցնում նաեւ ապագայի երազանքների վրա,  ապրում են ներկայով եւ ընդունում են այսօրվա իրադարձությունները: Նրանք գիտեն, որ ամեն ինչ փոխվում է, ուստի իրենց տրված կյանքից փորձում են վերցնել առավելագույնը:

4. Նրանք պրագմատիկ են

Չնայած որ նրանք ապրում են ներկայով, այդուամենայնիվ, նրանց հատուկ է ապագայի պլաններ ուրվագծելը: Նրանք կողմնորոշված են դեպի երկարաժամկետ նպատակները,  ոչ թե կարճաժամկետ շահը, ինչին  հնարավոր է հասնել կեղծիքի, ստի ու գողության ճանապարհով:  Նրանք իրենց ժամանակը ներդնում են երկարաժամկետ շահույթի մեջ՝ միաժամանակ չհետեւելով ամբոխին: Նրանք գիտեն՝ ովքեր են իրենք եւ ինչ են ուզում, ուստի սեփական նպատակներին հասնելու ողջամիտ ծրագրեր են կազմում:

5. Նրանք հաստատակամ բնավորություն ունեն

Նրանք արժեքավոր են՝ իրենց բնավորության եւ պատվի շնորհիվ՝ ի տարբերություն արագ գումար վաստակելու ունակության: Նրանք անելու են միայն այն, ինչ ասել են եւ երբ ասել են: Նրանք հուսալի եւ անկեղծ են: Դուք կարող եք հույս դնել նրանց վրա, քանի որ լիակատար պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար:

6. Նրանք կարողանում են լսել

Եթե նրանք խոսում են ձեզ հետ, ապա միայն նրա համար, որ ուզում են լսել այն, ինչ դուք պետք է ասեք: Հակառակ դեպքում՝ նրանք իրենց ժամանակը չեն վատնի: Կարելի է ասել, որ նրանք սեփական կարծիքի մասին պատասխան արձագանք չեն ակնկալում, բայց փորձում են մարսել այն, ինչ իրենց ասվում է: Նրանք ուշադրություն են դարձնում մանրուքներին՝ փորձելով որսալ էությունը:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել