Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Երեւանի շների կյանքը. կենդանիների դիակները՝ մարդու մեռած հոգու արտացոլանք

21:09, 13 ապրիլի

«Մենք մինչեւ շները... ԴԵՌ ՊԻՏԻ ՀԱՍՈՒՆԱՆԱՔ, որ հավասարվենք ՆՐԱՆՑ ՎԵՀԱՆՁՆՈՒԹՅԱՆԸ... Իսկ նրանք դարերով չեն հասնի ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍՏՈՐՈՒԹՅԱՆԸ!!!» Ա. Ռոզենբաում

Կարծես՝ Շոպենհաուերն է ասել, որ մարդու էությունը մանրուքների մեջ է երեւակվում: Հենց մանրուքներն են որոշում, թե ով ենք մենք, հենց մանրուքներն են մեզ ցույց տալիս, թե մենք ինչպես ենք վերաբերվում ինքներս մեզ եւ մեզ շրջապատող միջավայրինԵվ այն, թե ով ենք մենք, անկախ այն հանգամանքից՝ օլիգարխ ենք կամ սովորական մահկանացու, որոշում է այն կառույցի ապագան, որը պետություն է կոչվում: Երեսպաշտությունն արտահայտվում է ոչ միայն նրանում՝ վերցրել եք 10 հազար դրամ, թե ոչ հանուն ձեր ձայնը տալու, այլեւ նրանում, որ աղբամանի կողքին կանգնած՝ դուք , միեւնույն է, ծխուկը կնետեք գետնին: Շրջապատում տեղի ունեցողի հանդեպ տոտալ հուսահատությունը եւ անտարբերությունը, առաջնորդվելով «իմ խրճիթը ծայրում է» հավատամքով, առաջին հերթին ձեզ է հարվածում: Երեկ NEWS.am STYLE-ն այսպիսի նամակ է ստացել՝ կցված լուսանկարներով:

Սա պատմություն է այն մասին, թե անտուն շներն ինչպես են փորձում ողջ մնալ Երեւանի փողոցներում:

Առաջին անգամ՝ մոտ երեք տարի առաջ, Կոմիտասի անվան այգում հանդիպեցի շների խմբի: 6-7 շներ էին՝ բոլորը սարսափելի վախեցած, հիվանդ, եւ ոչ մեկը նրանց կարիքը չուներ: Յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Ավելի ուշ պարզվեց, որ նրանք դեմոդեկոզով են հիվանդ: Քանի որ նրանց կերակրող սրտացավ մարդիկ չէին կարող օգնել, շները սկսեցին մեկը մյուսի հետեւից սատկել: Սահմռկեցնող տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէր: Կաշի ու ոսկոր, բուրդը՝ միայն տեղ-տեղ, եւ ամբողջ մարմնով մեկ վերքեր:

Սակայն Սպիտակին բախտ վիճակվեց ողջ մնալ, զույգ գտավ, եւ միասին մնացին... Ժամանակ առ ժամանակ նրանց մոտ ձագուկներ էին ծնվում՝ նույնպես դեմոդեկոզով հիվանդ, որոնք սատկում էին, չնայած նրանց բուժելու՝ կամավորների ջանքերին:

Սարսափելի ցուրտ ձմռան ընթացքում բարի մարդիկ կերակրում էին Սպիտակին եւ նրա ընտանիքին, որի շնորհիվ նրանք ոտքի կանգնեցին: Նրանց նույնիսկ հաջողվեց կերակրել ձագերից մեկին, որից հետո հիվանդ ձագուկին փրկեցին: Հիմա նրան պահում է ընկերս, շրջապատված է խնամքով ու սիրով:

Արդեն 2 շաբաթ ես փող էի հավաքում Սպիտակի բուժման համար: Երբ գումարը գրեթե հավաքվել էր, եւ օրերս ես պետք է դեղ ձեռք բերեի, ինձ զանգահարեց հարեւանուհիս եւ այգի կանչեց: Հետո տեղի ունեցավ ամենասարսափելին... Պարզվում է՝ շներին կերակրելու համար հերթական անգամ այգի գալով, նա Սպիտակին սատկած է գտել:

Երբ այգի եկա, շունը խաղաղ քնած էր ծառի տակ: Նրա մահվան շատ վարկածներ կային, բայց բավական էր նրան կողքի շրջել, եւ ակնհայտ դարձավ, որ նրան գնդակահարել են՝ ստորաբար, դաժանորեն, գիշերով, երբ մեզնից ոչ մեկը չէր կարող նրան պաշտպանել:

Սպանել էին միայն նրան, որովհետեւ նրան նշանառության տակ վերցնելն ամենահեշտն էր, մյուսներին, բարեբախտաբար, հաջողվել էր փախչել: Շանը, որը մշտապես Սպիտակի կողքին էր, նրա հետ ուտելիքն էր կիսել՝ ասես հասկանալով, որ հիվանդությունը նրա բոլոր ուժերը խլում է, ցավալի էր նայելը: Վհատված շունը նստած էր կողքին ու նայում էր, թե ինչպես են թաղում Սպիտակին, հետո վնգստոցով վազեց ամբողջ այգով մեկ՝ իր տեղը չգտնելով: Շան աչքերի մեջ այնքան ցավ կար, որ անհնար է բառերով նկարագրել…

Չհասցնելով ուշքի գալ՝ գնացի պահակի մոտ եւ պարզաբանում պահանջեցի, քանի որ համոզված էի, որ հենց նրանք էին կրակող խմբին կանչել: Բավական էր ձայնս բարձրացնել, եւ նրանք համերաշխորեն դա խոստովանեցին:

Բայց սա էլ դեռ ամենը չէ: Սպիտակից բացի, այգում է ապրում տանջված, այգու աշխատակիցների կողմից ծեծված մեկ այլ շուն՝ 5 ձագերով: Սպառնացին նրանց էլ սպանել, եթե տարածքից չհեռացնեմ: Ի դեպ, նրանց սպառնալիքները միանգամայն իրատեսական են, քանի որ նրանք մեկ անգամ չէ, որ կանչել են «Յունիգրաֆ Х»-ի աշխատակիցներին, որոնք ձագերին բռնել ու տարել են, որից հետո, բնականաբար, սպանել են:

Այգու աշխատակիցներն իրենք էլ են մի քանի անգամ ձագուկներին սպանել բահերով, երբ նրանք քնած էին:

Հարցիս՝ ինչո՞ւ, ագրեսիայով գռմռացին, թե շները տրորում են ծաղկաթմբերը, աղբը դեսուդեն են տարածում եւ քնում են շիրիմների վրա: Սա, իհարկե, ստոր, ոչ մի բանով չհիմնավորված սուտ է: Ես վկա եմ եղել, թե ինչպես են անցորդները կոտրում ծառերը, տրորում ծաղկաթմբերը, սակայն նրանց ոչ մեկը դիտողություն չի անում:

Ամեն անգամ կերակրելուց հետո ես նրանցից հետո մաքրում եմ: Աղբը տարածում են ագռավները եւ քամին, սակայն անօգուտ է այգու աշխատակիցներին ինչ-որ բան բացատրելը: Նրանք պարզապես շներին ատում են եւ հնարավոր ամեն բան անում, որպեսզի առանց այն էլ ճակատագրից վիրավորված թափառող կենդանիների կյանքը դժոխքի վերածեն:

 

Աննա Սաֆարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել