Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Եվրատեսիլ-2017»-ի բեմում Արծվիկին կմիանան շվեդ պարողներ

13:44, 15 ապրիլի

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիեւի բեմում կլինի 2 պարողների եւ 3 բեք-վոկալիստների հետ: Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, որը «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի քննարկված եւ սիրված ելույթի բեմադրության հեղինակն էր:

Սաշա Ժան-Բապտիստի խոսքով՝ ինքը տպավորվել է Արծվիկի ձայնի հզորությունից եւ տեմբրի գեղեցկությունից, երբ առաջին անգամ հնարավորություն է ունեցել լսելու եվրատեսիլյան երգը:

«Ինձ գերեց նրա հմայքը, կանացիությունը եւ անկեղծությունը: Իսկ երբ լսեցի երգը, հասկացա որ պիտի համադրեմ այս ամենը՝ համեմելով տարբեր նորարարական տարրերով»,- նշեց նա՝ հավելելով, որ սպասվելիք բեմադրությունը հնարավոր է բնութագրել երեք բառով՝ ժամանակակից, էքսպերիմենտալ, ինտրիգային:

Արծվիկի հետ բեմում պարողները կլինեն Մարլեն Լինդալը եւ Ֆաննի Սվենսոնը, ովքեր Արծվիկի եվրատեսիլյան թիմին միացել են Շվեդիայից, իսկ բեք-վոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Անուշիկ Տեր-Ղուկասյանն է, «Դեպի եվրատեսիլ» մրցույթի մասնակից Ամալյա Մարգարյանը եւ Վիկտորիա Պողոսյանը: «Սա միջազգային նախագիծ է. պարողների հետ փորձերը տեղի են ունենում Շվեդիայում, Արծվիկի հետ՝ Հայաստանում, իսկ Կիեւի բեմը մեզ բոլորիս կմիավորի»:

Սաշայի խոսքով՝ Հայաստանի համար աշխատելը մեծ պատիվ եւ բավականություն է պատճառում իրեն, քանի որ հայկական եվրատեսիլյան պատվիրակությունը առաջադեմ է, համարձակ եւ հավակնոտ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել