MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Երեւանյան ազդ. ուր գնալ այս շաբաթ

11:06, 17 ապրիլի

NEWS.am STYLE-ը շարունակում է «Երեւանյան ազդ» խորագիրը, որը կօգնի ինչպես մայրաքաղաքի հյուրերին, այնպես էլ բնակիչներին կողմնորոշվել, թե ուր գնալ՝ հաճելի ժամանակ անցկացնելու համար:

Այսպիսով, եթե անգամ չեք սիրում ռոք, իմացեք, որ ապրիլի 20-ին Երեւան է ժամանում ռոքի պատմության մեջ ամենահեղինակավոր խմբերից մեկը՝  լեգենդար Napalm Death-ը: Հերթական շնորհակալությունը Zhesht Events-ին՝ նման համերգի կազմակերպման համար, որը կանցկացվի «Վիտամին» ակումբում եւ կսկսվի ժամը 19.30-ին: Բաց մի թողեք:


Իսկ այսօր, ժամը 19.30-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա ոչ պակաս սիրված՝ The Beautified Project խմբի համերգը: Կարծում եմ, նրանց ներկայացնելու կարիք չկա:


Ի դեպ, նույն թեման շարունակելով, նշենք, որ շաբաթ՝ ապրիլի 22-ին, Վահան Արծրունին հանդես կգա Գաֆեսճեան կենտրոնում, ժամը 20.00-ին:

Իսկ ապրիլի 18-ին Սերգեյ Դանիելյանը, հենց նա, ում բոլորը սիրում են, ժամը 19.00-ին կներկայացնի «Ուտեմ քեզ» մոնոթատրոնը Երեւանի կամերային թատրոնում: Չգիտեմ, տոմսեր մնացել են, թե ոչ, բայց փորձեք այցելել:


Այսօր երեկոյան, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կարող եք Զատիկին նվիրված համերգ ունկնդրել: Ծրագրում ընդգրկված են Երեւանի պետական կամերային երգչախումբը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ակադեմիական երգչախումբը, «Կանտիլենա» մոսկովյան կամերային երգչախումբը: Դիրիժորը Էդուրադ Թոփչյանն է:

Ջազի սիրահարները հնարավորություն ունեն ունկնդրելու Imagine Band-ին՝ Մոսկովյան 37 հասցեում գտնվող Stop Club-ում: Խումբն սկսում է հանդես գալ երեկոյան ժամը 9-ից, եւ եթե ջազային տրամադրություն ունեք՝ այցելեք:


Եւ, ամենկարեւորը, անցած անգամ մենք խորհուրդ էինք տալիս այցելել Վահե Թիլբյանի եւ Ռենայի համերգին Barcod-ում ոչ միայն նրա համար, որ NEWS.am STYLE-ը պաշտում է քավրը՝ ազգային երգերի հետ միքսով, այլ որովհետեւ այնտեղ Extensions Acoustically-ն թեժացնում է մթնոլորտը, մինչեւ Ռենան ու Վահեն կվերադառնան հյուրախաղերից:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել