Գերմանիա
Թե ինչպես են սիրով զբաղվում գերմանացի տղամարդիկ, գիտեն բոլորը, ովքեր դիտել են կուլտային «Gut, gut! Ja, ja!»-ն: Հիշու՞մ եք, երբ գալիս է շիկահեր, ուղղանկյուն ծնոտով եւ մկանուտ սանտեխնիկը, իսկ տան տիրուհին տանը մենակ է…
Վերադառնանք զրույցին: Այսպիսով, ճանապարհորդող կանանց վարկածով, գերմանացիները հանդուրժող են, հնարամիտ եւ տեխնիկական են: Երբեմն՝ շատ են տեխնիկական եւ ավելի շատ ուշադրություն են դարձնում սեքսուալ վարժությունների ճիշտ կատարմանը, քան հարցի զգայական կողմին:
Ֆրանսիա
Հենց նրանք ենք հայտնաբերել շոկոլադն ու հորինել «ֆրանսիական համբույրը»:
Հակառակ ֆիլմերից ձեւավորված կարծրատիպերի՝ ֆրանսիացիները տանել չեն կարողանում ռոմանտիկ հանդիպումներն ու անակնկալները՝ համարելով, որ դրանք կարող են միայն վատը լինել: Իսկ, ահա, նրանց սեքսուալության մասին խոսակցությունները զուտ ճշմարտություն են: Միջին վիճակագարական ֆրանսիացին տարեկան սեքսով է զբացվում 165 օր: Բացի այդ, նրանք էքսպերիմենտների սիրահար են:
Լատինական Ամերիկա
«Լատինամերիկյան հմայքը» անորոշ գույնի շապիկն է ու շորտը՝ մերկ մարմնի վրա: Ընդ որում՝ մարմինը իդեալական պետք է լինի, ուստի շատերն են մարզվում: Մեր պատկերցումների մեջ լատինամերիկացի տղամարդիկ թեժ մաչոներ են: Նման տղամարդկանց հետ կարելի է հրաշալի անցկացնել հանգիստը: Նրանք անգերազանցելի են պարահրապարակում ու անկողնում, հակված են հանկարծակի բռնկումների ու խելահեղ արարքների:
Բայց նրա հետ կապված երկարատեւ ծրագրեր պետք չէ ունենալ: Նա կարող է գալ ակումբ ձեզ հետ, գնալ՝ մեկ ուրիշի:
Իռլանդիա
Քոլին Ֆարել, Ջոնաթան Ռիզ- Մայերս, Լիամ Նիսոն, Քելին Մերֆի… իռլանդացի տղամարդիկ նվաճել են Հոլիվուդն ու կանանց սրտերը: Բրուտալ ու կոշտ. նրանք խմում են, հայհոյում, մշտապես ինչ-որ հարցեր են լուծում ու հազվադեպ է, որ իդեալական արտաքին են ունենում:
Ի՞նչն է այդ դեպքում գրավում թույլ սեռին: Հնարավոր է՝ անկեղծությունը, անմիջականությունը, ոչ ձեւական նրբանկատությունը: Սեքսի մեջ նրանք բնական են ու բռնկուն, իսկապես ուզում են հաճույք պատճառել, անպայման հասնում են ցանկալիին: Նրանցից ռոմանտիկ ժեստեր պետք չէ ակնկալել: Բայց նրանք կարողանում են անկեղծորեն սիրել եւ նվիրված լինել:
Դանիա
Սկանդինավցի տղամարդկանց համեստությունը վերածվել է կուլտի: Նրանք արտաքուստ սառն են, սակայն իրականում նրբանկատ են, դաստիարակված եւ կիրթ:
Դանիացի տղամարդը կարող է ձեզ ժամադրել ձեզ հարմար ցանկացած ժամի եւ երկրագնդի վրա ձեզ հարմար ցանկացած վայրում: Նա հստակ գիտի՝ ուր է գնալու ճանապարհորդելու 10 տարի անց, ինչ է լինելու նրա հետ 20 տարի անց: Սեքսի մեջ նրանք ուշադիր են, նրբանակատ եւ հնարամիտ:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը