Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մելանյա Թրամփի երկնագույն զգեստից՝ մինչեւ վարդագույնի 50 երանգներ

21:08, 19 ապրիլի

Վերջապես ձմեռային հաստ սվիտերները թաքցված են պահարանների վերին դարակներում, եւ կարելի է վայելել գարնանային գույները: Դրանք, ի դեպ, նորաձեւության պոդիումներում, բառի բուն իմաստով, հյութեղ են: Առանց չափազանցության կարելի է ասել, որ 2017-ի գարնանային ամենագունեղ հավաքածուն Balenciaga-ինն է: 90-ականների ոճով մեծ ուսերի և ճտքակոշիկների վրա գունային հրավառություն է:

Փարիզի եւ Նյու Յորքի նորաձեւության շաբաթներից հետո վերջապես յուրաքանչյուր կին ստացել է երկար սպասված օրինական հնարավորություն, կարելի է ասել՝ նույնիսկ անհրաժեշտություն, առանց խղճի խայթի գնել ամեն ինչի վարդագույնը: Մի վախեցեք թողնել պարզամիտ հիմարիկի տպավորություն, որը նայում է կյանքին վարդագույն ակնոցների միջով: Վարդագույն հագուստ գնելը միանգամայն արդարացված է. չէ՞ որ դա են պահանջում անվանի դիզայներներն ու նորաձեւության ամսագրերը:

Այս տարի աշխարհին վարդագույն ակնոցով են Valentino-ից՝ մինչեւ Trussardi եւ Hermes ապրանքանիշները. ամենը ողողված  է վարդագույնի երանգներով։ Նույնիսկ պոդիումները ձեւավորված էին նրբագեղ դիմափոշու գույնից՝ մինչեւ ֆուկսիայի երանգներով:

Գույնը հաջողությամբ փորձարկվել է դեռեւս անցյալ ձմռանը, երբ միանգամից մի քանի դիզայներներ առաջարկեցին վարդագույն մորթե օձիքներով մեղմել զինվորական ոճի բաճկոնների կոպտությունը: Գաղափարը շատերին սրտամոտ թվաց, եւ դիզայներները  կառչեցին վարդագույնից, առավել եւս, որ Բարբիով տարված սերունդը մեծացել է եւ կազմում է գնորդների հիմնական մասը:

Վարդագույնի ճիշտ ընտրված երանգը կարող է երիտասարդացնել եւ թարմացնել մաշկի գույնը, ինչպես ոչ մի ուրիշ գույն: Անմիջապես մի վանեք գեղեցիկը ՝ «Ես վարդագույն չեմ հագնում» արտահայտությամբ: Մտքներովդ էլ չանցնի գույները անվանել ընդամենը բաց կամ մուգ վարդագույն. չէ՞ որ այսօր նորաձեւության ամսագրերը յուրաքանչյուր երանգի համար առանձին անվանում են առաջակում՝ դիմափոշի, մորի, ֆուկսիա, վարդագույնի մոխրագույն երանգ, սաղմոնի երանգ, վարդագույն արծաթ, չհասած հոն եւ այլն: Սա պատահական չէ, քանի որ երանգների նման տարանջատումը հնարավորություն է տալիս բոլոր կանանց ունենալ զգեստապահարանում վարդագույն հագուստ:

Եթե վարդագույն շապիկ գնելը անլուրջ է հնչում, ապա դիմափոշու երանգի վերնաշապիկը բավական ոճային է և հնչում, և նայվում:

Գարուն- ամառ 2017 սեզոնի նորույթն է խակ հոնի գույնը. այն միանգամից առաջարկել են մի քանի նորաձեւության տներ ՝ Blumarine Chloe, Valentino եւ Gaglliano: Էլեգանտ կանանց խորհուրդ է տրվում խամրած, կեղտոտ կամ դիմափոշու վարդագույնի  համադրությունը հավասարակշռել մարմնագույնի, մոխրագույնի, կաթնագույնի երանգների հետ, մինչդեռ համարձակ երիտասարդները եւ էքստրիմի սիրահարները կարող են իրենց թույլ տալ ամենաարգելված համադրությունները՝ վարդագույնը մանուշակագույնի, կարմիրի եւ նույնիսկ նարնջագույնի հետ:

 

Չնայած այս տարի գերակայում են միագույն կոմպլեկտները, միևնույն է՝  համադրության խնդիրը մշտապես արդիական է:  Ընդհանրապես, սովորեք համադրել գույները բնությունից։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք, թե ծաղիկների դեպքում ինչ գույներ են միավորվում, օրինակ՝ տարբեր վարդագույն ծաղիկներ ունեն կանաչ տերեւների տարբեր երանգներ: Գնել եք բաց վարդագույն բաճկո՞ն նախորդ սեզոնում, հրաշալի է, լրացրեք ֆուկսիայի կամ մորու գույնի շարֆով, մի քանի երանգով մուգ մանուշակագույն տաբատով, փոքրիկ կապույտ կամ կանաչ պայուսակով, եւ առա՛ջ:

Սեզոնի հիթերից մեկն էլ, անկասկած, երկնագույնն է: Մելանյա Թրամփի անհավանական տպավորիչ երկնագույն զգեստն իր գործն արեց՝ հուզեց, եւ այլեւս ոչ ոքի գլխից դուրս չեկավ, իսկ դիզայներները սկսեցին խաղարկել երկնագույնը: Ներկապնակը սկսվում է սառը Island Paradise-ից, հանդարտվում Niagara-ի եւ Riverside-ի պրակտիկ երանգներում եւ գագաթնակետին հասնում հյութեղ Lapis blue-ում:

Երկնագույնի համադրումը նույնպես ավելի լավ է ստացվում՝ ըստ բնության կանոնների. հիշեք՝ ինչ գույն ունի ծովի ափի ավազը, եւ համարձակորեն  համադրեք ավազի երանգների կոշիկներն ու աքսեսուարները երկնագույն զգեստի հետ, աշխատեք երկնագույնը չհամադրել սեւի հետ, համենայնդեպս՝ առայժմ, ոչ այն պատճառով, որ նորաձեւ չէ, այլ պազապես բավական բարդ է իրականացնե։  Եթե ճիշտ չընտրեք  գործվածքը կամ էլ երանգը, կարող եք շատ հեշտ փչացնել ամբողջ համադրությունը:

Սեզոնի եւս մի թրենդն էլ Primula-ի երանգն է։ Սա ինչ-որ թեթեւամիտ դեղձանիկ չէ, այլ գարնան ծաղիկ: Ի դեպ, դեղին հագուստի մեջ արված ներդրումը բավական պրակտիկ քայլ է՝ հաշվի առնելով, որ առաջին տարին չէ, որ այն թրենդային է, իսկ հաջորդ տարվա խորհրդանիշը Դեղին Շունն է:

Շահավետ ներդրում է նաև ձիթապտղի եւ գետնընկույզի գույների հագուստ գնելը։ Դրանք ավանդաբար կրելու եք նաև աշնանը: «Էլ ի՞նչ գարուն՝ առանց խոտի եւ թարմ տերեւների գույնի», կհարցնեք դուք, եւ միանգամայն արդարացի կլինեք, կանաչը եւս ներկա է պոդիումների վրա:

Եվ, ի վերջո, ոչ ոք չի արգելում կրել Հրեղեն Աքաղաղի տարվա ֆավորիտներին՝  Red Flame-ը, կապույտը, սպիտակը ու սեւը,  սակայն հիշենք, որ սեւը տեղին  է երեկոյան, կարմիրը բարդ է կրել, իսկ սպիտակը հրաշալի է արեւայրուքից հետո: Եվ, ամենակերևորը,  ամենանորաձեւը և թրենդայինը հենց ձեր սիրած գույնն է. այն, որը հենց ձեզ է շատ սազում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել