Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տասը բան, որ ամուսինները ցանկանում են տեսնել կանանց մեջ

20:07, 30 մայիսի

1. Բարի սիրտ

Բարի, սիրող, հոգատար։ Երբ նա ժպտում է ամուսնուն, ամուսինը չի կարողանում չժպտալ ի պատասխան։ Կին, որն իր սրտից ջերմություն է ճառագում եւ ամունուն տարբեր փոքրիկ անակնկալներ մատուցում՝ միայն այն պատճառով, որ սիրում է։ Նմանի հետ տղամարդը հաճույքով կցանկանա ամուսնանալ։

2. Ըմբռնում եւ կարեկցանք
Տղամարդը ցանկանում է, որ իր կինը կարեկցի եւ խրախուսի իրեն։ Նրա համար դա հաջողակ հարաբերությունների գրավականն է։ Չէ՞ որ կյանքը լի է բարդություններով, որոնց հետ պետք է բախվել, եւ նա ցանկանում է կին, ով այդ ամենը կհաղթահարի իր հետ միասին։

3. Ամբիցիաներ
Բացի այն, որ նա պետք է սատարի ու խրախուսի տղամարդու նպատակներն ու երազանքները, նա ինքը պետք է իր սեփական նպատակներն ու երազանքներն ունենա։ Ամբիցիոզ կինն իր ապագայի մասին որոշակի պատկերացում ունի եւ նա վճռականորեն մտադիր է այն իրականություն դարձնել։ Նման կնոջ հետ կարելի է նվաճել աշխարհը։

4. Հետեւողականություն
Դա անկայունության հակապատկերն է։ Եթե կինն անկանխատեսելի է, դժվար է գլխի ընկելը, թե ինչպես նա իրեն կպահի այս կամ այն իրադրությունում։
Այլ է հարաբերություններում հետեւողականությունը։ Պետք չէ նախ նրա մասին հոգ տանել, իսկ հարսանիքից հետո կտրուկ փոխել վարքագիծը։

5. Ջանք
Ինչու՞ է անցնում սիրո կայծն ու ռոմանտիկան։ Որովհետեւ մարդիկ դադարում են հարաբերություններում ջանքեր գործադրել։ Իսկ դրանք պահպանելու համար ընդամենը մի փոքր ջանք է անհրաժեշտ՝ փոքրիկ անակնկալներ, անձնական ավանդույթներ, ինտիմ զրույցներ։
Կինը, որը շարունակում է անել այն, ինչը գրավել է նրա մեջ տղամարդուն, ցույց է տալիս, որ ցանկանում է տվյալ տղամարդու կողքին լինել։

6. Միեւնույն արժեքներ
Դժբախտաբար, թե բարեբախտաբար, որքան էլ մեզ հրապուրի տվյալ մարդը, երկարատեւ հարաբերությունների համար կարեւոր են միեւնույն արժեքները։ Այսինքն՝ ինչպես ենք մենք դաստիարակվել, ինչին ենք մենք հավատում, ինչում ենք համոզված, ինչպես ենք վերաբերվում մեզ եւ մյուսներին։

7. Ֆիզիկական գրավչություն
Առանց դրա հարաբերությունները պարզապես չեն սկսվի։ Սակայն գրավչությունը կարեւոր է նաեւ հարաբերությունները պահպանելու համար։ Այդ հարցում յուրաքանչյուր տղամարդ իր նախընտրություններն ունի։

8. Ընկերասիրություն եւ անկեղծություն

Յուրաքանչյուր տղամարդու համար կարեւոր է, որ իր կինը լավ հարաբերությունների մեջ լինի իր ընկերների եւ հարազատների հետ։ 

9. Հումորի զգացում
Նախ, կինը պարզապես պետք է ընդունի իր տղամարդու կատակները, որպեսզի նրանց միջեւ հարաբերություններ ձեւավորվեն, եւ նրանք միմյանց չնյարդայնացնեն։ Եւ երկրորդ, հումորի զգացումը կօգնի հաղթահարել ընտանեկան կյանքի դժվարին պահերը։

10. Սեր եւ կապվածություն
Տղամարդու համար կարեւոր է իմանալ, որ կինը զգում է նրա պաշտպանության կարիքը, նրա կողքին իրեն անվտանգ է զգում եւ վստահում է նրան։ Կին, որն ամբողջ էությամբ ցույց է տալիս, որ ցանկանում է նրա կողքին լինել՝ անկախ ամեն ինչից։


Ըստ soulpost.ru-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել