Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Համացանցում հայտնվել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմից հատված

09:50, 21 ապրիլի

Այսօր՝ ապրիլի 21-ին, տեղի կունենա Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, իսկ մինչ այդ YouTube-ի Movieclips Coming Soon ալիքում հայտնվել է ֆիլմից մի հատված:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր ֆիլմի հայերեն թրեյլերը:

Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և oսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Ֆիլմից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի հասարակական կազմակերպություններին՝ առաջին անգամ նման մասշտաբի ֆիլմի համար:

Ֆիլմում 1914 թվականի դեպքեր են: Առաջին Համաշխարհային պատերազմի նշմարման հետ կանխատեսվում էր հսկայական Օսմանյան կայսրության փլուզումը: Եվս մի կենսունակ, բազմամշակութային մայրաքաղաք Կոստանդնուպոլսին (Ստամբուլ), քաոս էր սպառնում: Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեք) բժշկություն ուսանելու նպատակով ժամանում է կոսմոպոլիտ կենտրոն՝ մտադրություն ունենալով ժամանակակից բժշկական գիտելիքներով վերադառնալ Թուրքիայի հարավում գտնվող իր պապենական գյուղ՝ Սիրուն, որտեղ թուրք մուսուլմաններն ու հայ քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են կողք կողքի: Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) եկել է աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու նպատակով: Նա համակված է հայ նկարչուհի Անայի (Շարլոտ լը Բոն) նկատմամբ ունեցած սիրով: Անան հոր հանկարծակի մահից հետո տեղափոխվել էր Փարիզ: Երբ Միքայելը հանդիպում է Անային, ընդհանուր հայկական ծագումը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց միջև մրցակցության պատճառ է դառնում, չնայած նրան, որ Միքայելին դեռևս պահում է անցյալի իր խոստումը։

Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միանում է Գերմանիային և սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Չնայած նրանց միջև ընդհարումներին, յուրաքանչյուրը գոյատևման իր ուղին է բռնում. նույնիսկ հերոսներն են կանգնում իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ:

Ի լրումն աստղային դերասանական ողջ կազմին՝ երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական «Սարի սիրուն յար» երգի ժամանակակից ներկայացմանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient): 

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում: Երեւանյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 27-ին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել