Վիլլին, Ջոն և Էլը՝ երեք տարեց հին ընկերները, կտրուկ փոփոխություններ են ծրագրում։ Բանկային անխիղճ համակարգը զրկում է նրանց կենսաթոաշակային վերջին խնայողություններից, և հերոսները պլանավորում են բանկ թալանել։ Հերոսներին զուգահեռ սյուժետային սահմանագծերը, նրանց նախագիծը, փորձերը և ընթացիկ անհեթեթ իրավիճակները ամենապարզ, բարի և անկաշկանդ կատակերգային դրամայի կոկտեյլն են կազմում։
Թեթև տրագիկոմեդիան հանգստյան երեկոյի հերթական այլընտրանքն է, երբ սիրված սերիալի նոր դրվագները դեռ եթեր չեն հեռարձակվել, իսկ փոփքորնն արդեն պատրաստ է։
Ֆիլմն առաջին հայացքից, կարծես, օվկիանոսում կորած «մեկ անգամյա» դիտման այս տեսակ ֆիլմերի շարքին է պատկանում։ Սակայն, ի տարբերություն իր անհամար անալոգների, այս ֆիլմի դերասանական կազմը ուշադրության է արժանանում Մորգան Ֆրիմանի, Մայքլ Քեյնի, Ալան Արքինի և Քրիստոֆեր Լլոյդի շնորհիվ։
Պարզ սցենարը, հասարակ երկխոսություններն ու կատակները ամբողջացնում են սենտիմենտալ կատակերգության ստանդարտ սխեման։ Անուղղակի անդրադարձը՝ խոշոր կորպորացիաների հետ փոքր մարդու ընդդիմության, և կյանքի լուսաբացին գեղեցիկ հեռանալու՝ հերոսների ցանկության թեմաներին, ֆիլմի ամենաճանաչելի և հիմնական պատկերներն են։ Սակայն պետք չէ մոռանալ համամարդկային արժեքները՝ ընկերությունը, սերը, ընտանիքը, վստահությունն ու ազնվությունը, որոնց կարևորության մասին հիշեցնում է ֆիլմը այն ձևով, որով ընդունված է դրանք ընկալել արդեն դարեր շարունակ։
Սակայն ֆիլմի չամչահատիկը հենց ինքը ռեժիսորն է՝ Զաք Բրաֆֆը, որը հայտնի է 90-ականների սերնդին որպես Ջեյ Դի՝ «Կլինիկա» լեգենդար սերիալից։ Սերիալը իմացող և սիրողները հետաքրքրությամբ կհետևեն Ջեյ Դիին նոր ամպուլայում՝ կատակերգության ռեժիսորի դերում։
Բարդ է ասել, որ նա նույնքան անկրկնելի ռեժիսոր է, որքան դերասան, սակայն, ինչպես հայտնի է՝ ճաշակին ընկեր չկա։ Բացի հայտնի դերասան-ռեժիսորից, ֆիլմը պոտենցիալ ծանծաղուտից «դուրս է հանում» աներևակայելի խարիզմատիկ դերասանների եռյակը։ Չնայած քննադատների բավականին սառը արձագանքին, խորամանկ ծերուկների մասին այս պատմությունը, որոնք ձգտում են վայելել կյանքի վերջին պահերը, նվագել վերջին ակորդը, երգել վերջին երգը և պարել վերջին պարը, անպայման կբարձրացնի Ձեր տրամադրությունը։
Ֆիլմի կարգախոսն է «Դու երբեք շատ ծեր չես լինի ինչ-որ բանի համար»։
Դե ինչ, նույնիսկ եթե դա այդպես է, միևնույն է՝ արժե արկածներին պատրաստ և բաց լինել դեռ երիտասարդ տարիքից։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել