Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Երեւանյան կինոազդ. «Հեռանալ գեղեցիկ», կամ ընկերության հրովարտակ

15:10, 23 ապրիլի

Վիլլին, Ջոն և Էլը՝ երեք տարեց հին ընկերները,  կտրուկ փոփոխություններ են ծրագրում։ Բանկային անխիղճ համակարգը զրկում է նրանց կենսաթոաշակային վերջին խնայողություններից, և հերոսները պլանավորում են բանկ թալանել։ Հերոսներին զուգահեռ սյուժետային սահմանագծերը, նրանց նախագիծը, փորձերը և ընթացիկ անհեթեթ իրավիճակները ամենապարզ, բարի և անկաշկանդ կատակերգային դրամայի կոկտեյլն են կազմում։

Թեթև տրագիկոմեդիան հանգստյան երեկոյի հերթական այլընտրանքն է, երբ սիրված սերիալի նոր դրվագները դեռ եթեր չեն հեռարձակվել, իսկ փոփքորնն արդեն պատրաստ է։
Ֆիլմն առաջին հայացքից, կարծես, օվկիանոսում կորած «մեկ անգամյա» դիտման  այս տեսակ  ֆիլմերի շարքին է պատկանում։ Սակայն, ի տարբերություն իր անհամար անալոգների, այս ֆիլմի դերասանական կազմը ուշադրության է արժանանում Մորգան Ֆրիմանի, Մայքլ Քեյնի, Ալան Արքինի և Քրիստոֆեր Լլոյդի շնորհիվ։

Պարզ սցենարը, հասարակ երկխոսություններն ու կատակները ամբողջացնում են սենտիմենտալ կատակերգության ստանդարտ սխեման։ Անուղղակի անդրադարձը՝  խոշոր կորպորացիաների հետ փոքր մարդու ընդդիմության, և կյանքի լուսաբացին գեղեցիկ հեռանալու՝ հերոսների ցանկության թեմաներին,  ֆիլմի ամենաճանաչելի և հիմնական պատկերներն են։ Սակայն  պետք չէ մոռանալ համամարդկային արժեքները՝ ընկերությունը, սերը, ընտանիքը, վստահությունն ու ազնվությունը, որոնց կարևորության մասին հիշեցնում է ֆիլմը այն ձևով, որով ընդունված է դրանք ընկալել արդեն դարեր շարունակ։

Սակայն ֆիլմի չամչահատիկը հենց ինքը ռեժիսորն է՝ Զաք Բրաֆֆը, որը հայտնի է 90-ականների սերնդին որպես Ջեյ Դի՝ «Կլինիկա» լեգենդար սերիալից։ Սերիալը իմացող և սիրողները հետաքրքրությամբ կհետևեն  Ջեյ Դիին նոր ամպուլայում՝ կատակերգության ռեժիսորի դերում։

Բարդ է ասել, որ նա նույնքան անկրկնելի ռեժիսոր է, որքան դերասան, սակայն, ինչպես հայտնի է՝ ճաշակին ընկեր չկա։ Բացի  հայտնի դերասան-ռեժիսորից,  ֆիլմը պոտենցիալ ծանծաղուտից «դուրս է հանում» աներևակայելի խարիզմատիկ դերասանների եռյակը։ Չնայած քննադատների բավականին սառը արձագանքին, խորամանկ ծերուկների  մասին այս պատմությունը,  որոնք ձգտում են վայելել կյանքի վերջին պահերը, նվագել վերջին ակորդը, երգել վերջին երգը և պարել վերջին պարը, անպայման կբարձրացնի Ձեր տրամադրությունը։ 

Ֆիլմի կարգախոսն է «Դու երբեք շատ ծեր չես լինի  ինչ-որ բանի համար»։
Դե ինչ, նույնիսկ եթե դա այդպես է, միևնույն է՝ արժե արկածներին պատրաստ և բաց լինել դեռ երիտասարդ տարիքից։


Ռեգինա Մելիքյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել