Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հայաստանում մարիխուանայի օրինականացում. առասպե՞լ, թե՞ իրականություն

22:09, 26 ապրիլի

Առանց խուճապի: Մինչ կսկսեք մտքեր շարադրել, հայտարարություններ անել այս տողերը կարդացող իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար, այս տողերի հեղինակը չի օգտագործում, չի պահում եւ չի աճեցնում բույսեր, որոնք ՀՀ ՔՕ-ով արգելված են, եւ, ընդհանրապես, այս տողերի հեղինակը խախտում է աստվածաշնչյան պատվիրանները, բայց քրեական օրենսգիրքը չի խախտում, ինչպես Օստապ Բենդերը. նա այն հարգում ու պաշտում է:

Ես մի կողմ կդնեմ բոլոր հիստերիկ դիտողությունները եւ այլ բարբաջանքները, դրանց չարժե նույնիսկ ուշադրություն դարձնել, եւ միտքս կկենտրոնացնեմ հետեւյալ ուղղությամբ:

Երկրագնդի վրա ծխողների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիարդի. յուրաքանչյուր 4-րդ տղամարդը եւ յուրաքանչյուր 20-րդ կինը թմրանյութերից կախվածությամբ է տառապում, նշված է վերջերս Lancet ամսագրում հրապարակված հոդվածում: Կանոնավոր ծխող տղամարդկանց շրջանում առաջատարն Ասիան է՝ Ինդոնեզիայում, Լաոսում, Մարիանյան կղզիներում եւ Հայաստանում ուժեղ սեռի ներկայացուցիչների գրեթե կեսը ծխողներ են:

Ուշադիր կարդացի՞ք՝ ինչ է գրված վերեւում: Գրեթե կեսը (հասկանալի է, որ իգական սեռը չի հաշվարկվել, քանի որ հազիվ թե մեկն այս մասին հրապարակավ ասի, բայց բավական է մտնել ցանկացած փաբ, եւ պատկերը կհստակեցվի): Սակայն հարցը ծխողների թիվը չէ, հարցը հենց արտադրանքն է, որ կոչվում է ծխախոտ: Չէ՞ որ, բացի նիկոտինից, դրա մեջ ահռելի քանակությամբ խեժ կա, որը նիկոտինի հետ միանալով գրգռում է բրոնխների եւ թոքերի հյուսվածքները, քաղցկեղային ուռուցքներ եւ քրոնիկական հիվանդություններ առաջացնում: Նիկոտինը խթանիչի դեր է կատարում, որը մեծացնում է սրտի կծկումների հաճախականությունը, բարձրացնում զարկերակային ճնշումը, ուղեղի բջիջների ակտիվությունը: Այս նյութն արագ ընտելացում եւ հոգեբանական կախվածություն է առաջացնում: Մտապահեցի՞ք այս ամենը:

Իսկ հիմա ասածը լրացնելու համար հարց. մեր երկրում որեւէ մեկը մարիխուանայի վնասի վերաբերյալ հետազոտություններ կատարե՞լ է: Չարժե պատասխանից խուսափել եւ ասել, որ մեզ մոտ չեն ծխում, փստացնում են: Այն էլ ինչպես են ծխում, հատկապես երիտասարդները հանգստյան օրերին, դերասանները, երգիչ-երգչուհիները ծուխ են արձակում, չինովնիկները փստացնում են, իրավապահ մարմինների ներկայացուցիչները փստացնում են, կան նաեւ փստացնող հոգեւորականներ, դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա: Ամբողջ հարցն այն է, որ մենք վաղ թե ուշ այն կօրինականացնենք, չգիտեմ՝ համաշխարհային վիճակագրությունը թվեր պարունակո՞ւմ է օրգանիզմին մարիխուանայի հասցրած նույնպիսի վնասի մասին, ինչպիսին հասցնում է ծխախոտը, բայց գիտեմ, որ Հնդկաստանում եւ Չինաստանում դրա որոշակի քանակն օգտագործվում է բժշկական նպատակներով, որտեղ վաղուց ի վեր այն լայն կիրառում ունի որպես ցավազրկող, հակաբորբոքային, հակաէպիլեպտիկ, հակաջղաձգումային միջոց եւ հակասրտխառնոցային բժշկական միջոց: Նրանք, ովքեր ավելի մեծ եռանդով կհետեւեն հակամարիխուանային շարժմանը, խնդրում եմ դիմել Մարոկկոյի թագավորին, նա ձեզ ամեն ինչ կպատմի մարոկկացիների մարիխուանային մշակույթի  եւ ձեր առողջության ու շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության մասին:

Սա ամենեւին չի նշանակում, որ այն վտանգավոր չէ. վտանգավոր է եւ այն էլ որքան, եթե չափավորություն չպահպանվի, իսկ չափավորություն է պետք պահպանել ամեն ինչում:

Բայց, ահա, այսպիսի հարց է ծագում՝ իսկ եթե այս ամբողջ գործն օրինականացնենք, ասենք, որեւէ կոնկրետ գոտո՞ւմ, օրինակ՝ Արցախում: Իսկ ինչո՞ւ ոչ: Դրանով հնարավոր կլիներ սնել ինչպես շրջանը, այնպես էլ այնտեղ նորմալ ենթակառուցվածքներ ստեղծել:

Դե, չէ՞ որ գաղտնիք չէ, թե երիտասարդ իրանցիները, նաեւ Կատարի ու Էմիրությունների արաբներն ինչու են Հայաստան գալիս. գալիս են անջատվելու (դե, հո մազոխիստ չե՞ն, որ այցելեն միայն այն նպատակով, որ նրանց հայ տաքսիստը հիմարացնի՝ Մոնումենտ-Օպերա ճանապարհի համար 2000 դրամ վերցնելով):

Ի՞նչ են անում իրանցիներն ըստ էության: Գալիս են ազատ ալկոհոլ խմելու, թեթեւ վարքի տեր աղջիկների հետ ժամանակ անցկացնելու եւ ծխելու, եթե այդպիսի հնարավորություն լինի:

Գրողը տանի, հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ այս ամբողջ սեւ կանխիկ գումարը, որը չգիտես ում գրպանն է մտնում, չուղղել բյուջե (դե, հասկանալի է, որ այն այնտեղ էլ կգողանան, բայց գոնե ինչ-որ բան կմնա հասարակ մահկանացուներին):

Եթե ոչ ամբողջ երկրի մասշտաբով, ապա ինչո՞ւ այսպիսի գոտի չստեղծել: Ինչո՞ւ Երեւանում պաշտոնապես այսպիսի խանութ, սրճարաններ չգործարկել: Ախր այնտեղ կձգվեն Հայաստանում դիվանագիտական առաքելություններում եւ դեսպանատներում աշխատող մարդկանց զանգվածները՝ չհաշված երիտասարդներին:

Պատկերացրեք, թե Արցախում տուրիզմն ինչպես կխթանվի, եթե շրջան լցվեն ոչ միայն իրանցիները, այլեւ նախկին սովետից եւ Եվրոպայից եկող մարդիկ: Իսկ Հայաստանում թմրաբիզնեսի սեւ շուկան ստվերից դուրս կգա: Դուք գուցե զայրանաք, գուցե ժպտաք, բայց այս մասին արժե մտածել:

Եթե հաշվարկ կատարվի եւ ամեն ինչ գրագետ իրականացվի, ապա կարելի է հանգիստ այս ամբողջ գործընթացը սկսել՝ առանց երկրի թմրամոլացման մասին վայնասունի: Մտածեք...

 

Մարլի Բոբյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել