Գայլ
Գայլը գիշատիչ է, որն անընդհատ շարժվում է դեպի իր նպատակները։ Նա հոգ է տանում իր ընտանիքի մասին՝ հաշվի չառնելով օտարների զգացմունքներն ու կարծիքը։ Գայլը դաժան է՝ սեփականը պաշտպանելիս։ Նա օտարների հետ մտերմանալու ճանապարհներ չի փնտրի, քանի որ ամեն օտարը սպառնալիք է ներկայացնում նրա համար։ Գայլը միշտ գաղտնապահ է և հազվադեպ է սիրտը բացում ուրիշներին։ Այս գիշատիչը հայտնվում է՝ միայն այն ժամանակ, երբ ցանկանում է կամ հարկ է համարում ներկա լինել։ Իրեն անիմաստ է կանչել։ Նա էմոցիոնալ չէ, և հաճախ բարդ է դիմանալ նրա «ցավոտ զսպվածությունն» ու անզգայունությունը։ Եթե Դուք Գայլի թշնամիների ցանկում եք հայտնվել, ապա Ձեզ մնում է միայն վայելել կյանքի ակնթարթները, քանի որ Նրանք վիրավորանքները չեն ներում։
Գայլերին սովորաբար պատկանում են Այծեղջյուրի, Խոյի, Աղեղնավորի, Ջրհոսի, Խեցգետնի կենդանակերպի նշանների ներքո ծնված մարդիկ։
Առյուծ
Մեծ Կատու։ Հպարտ և վեհ։ Առյուծի նշանի տղամարդիկ միշտ խոշոր են ու ուժեղ։ Առյուծները միշտ պատրաստ են սխրանքների։ Մղվում են թեժ պայքարի միայն նրա համար, որ միշտ լինեն բարձունքում։ Նրանք պարտվել չգիտեն. Առյուծները հավերժական հաղթողներ են։ Այս կենդանին առաջնորդ է և ղեկավար։ Առյուծը գիտի, որ ուժեղ է և չի հասկանում «պարտություն», «հոգնածություն», «զիջում» բառերը։ Առյուծները ոչինչ չեն անում զվարճանալու համար կամ կամակորությունից ելնելով։ Նրանք ապրում են «քաղցը հագեցնելու» համար՝ չվիրավորելով ոչ ոքի հանուն սեփական ինքնագոհության։ Առյուծները ճոխություն և հարստություն են սիրում։ Սիրում են էսթետիկական հաճույք ստանալ ամենից, ինչն իրենց շրջապատում է։ Առյուծը միշտ եղել է և կլինի արքա։
Առյուծներին պատկանում են Առյուծի, Կարիճի, Այծեղջյուրի կենդանակերպի նշանի ներքո ծնված մարդիկ։
Շուն
Շունը ազնիվ և հավատարիմ ընկեր է, խելացի զրուցակից և հավատարիմ պաշտպան։ Այս կենդանուն հատուկ է արդարության սուր զգացողությունը անձնական և գործնական հարցերում։ Շան գլխավոր տաղանդն է ուշադիր լսելու և հասկանալու ունակությունը։ Շունը չի սիրում լինել ուշադրության կենտրոնում, սակայն նա միշտ ճիշտ պահին է գալիս։ «Սուպերմեն» ընկերոջ այսպիսի տեսակ է։
Շներին պատկանում են Ցուլի, Կույսի, Կշեռքի, Ձկների կենդանակերպի նշանների ներքո ծնված մարդիկ։
Աղվես
Աղվեսը արտաքուստ միշտ բարի է, սակայն շատ խորամանկ։ Կենդանու այս տեսակի ներկայացուցիչները հանդիպում են բոլոր ցամաքներում, բոլոր երկրներում, ցանկացած քաղաքում։ Նա արտահայտիչ տեսք ունի՝ գրավիչ և շքեղ։ Հանուն սեփական շահի՝ Աղվեսը կարող է քծնել, սադրել, սեփականացնել կամ պարզապես վերցնել, սակայն այդ ամենը նա շատ գեղեցիկ է անում և առանց հանցագործության որևէ հետքի։ Աղվեսին բոլորը սիրահարվում են։ Նա իր էությամբ իրական կին է՝ գեղեցիկ, խոամանկ և երբեմն՝ մահացու վտանգավոր։
Աղվեսին հաճախ պատկանում են Երկվորյակների, Կարիճի, Ձկների, Կշեռքի կենադանակերպի նշանների ներքո ծնված մարդիկ։
Կատու
Ընտանի կենդանի, որը պաշտպանության կարիք ունի։ Երբեմն հաճույքից մլավող, երբեմն էլ՝ սուր ճանկերը ցուցադրող Կատուները չեն սիրում միայնությունն ու նախընտրում են ջերմ ու հարազատ մարդկանց մշտական ընկերակցությունը։ Այս գեղեցկուհու գլխավոր հատկությունը էգոցենտրիզմի բարձր մակարդակն է։ Չստանալով բավարար ջերմության ու հոգատարության չափաբաժին, նա կարող է ընկճախտի մեջ ընկնել։ Եթե Դուք մեղավոր եք ինչ-որ հարցում, ապա մի երազեք, որ դա աննկատ կանցնի։ Վրեժը երկար չի սպասեցնի։ Եթե Կատուն վատ տրամադրություն ունի, դուք դա միանգամից կհասկանաք։ Այս դեպքում գլխավոր կանոնն է՝ հաճոյանալ և զվարճացնել։ Եվ միայն 100 տոկոսանոց ուշադրության և սիրո արտահայտումը կարող է փրկել իրավիճակը։
Կատուներին պատկանում են Ձկների, Կույսի, Կշեռքի կենդանակերպի նշանների ներքո ծնված մարդիկ։
Ձի
Վեհ ու վսեմ, գեղեցիկ և կենսուրախ կենդանի։ Ձին միշտ գիտի, թե ինչ է նորաձևությունը, որ դաշտում է «ամենահամեղ խոտը», ինչպես ամբոխի ուշադրությունը դարձնել սեփական անձին, ով է իրեն իրականում հարկավոր այս կյանքում։ Գեղեցկության և խելացիության կատարյալ համադրություն։ Ձին հազվադեպ է ընդունում սեփական սխալները, զղջում արարքների համար։ Նա մեղադրում է մարդկանց և հանգամանքները, սակայն երբեք չի ընդունի սեփական սխալները։ Ձիերն անընդհատ շարժման մեջ են և նրանց դինամիկա և արագություն է հարկավոր։ Զուգընկերը պարտադիր պայման է երջանիկ կյանքի համար։ Ձին սիրում է ապրել՝ «սև» օրվա պահեստային ծրագիր ունենալով։
Ձիերին պատկանում են Երկվորյակների, Ձկների, Կշեռքի կենդանակերպի նշանների ներքո ծնված մարդիկ։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ