Նախկին մոդել, այժմ արդեն ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփն այսօր՝ ապրիլի 26-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կինը դարձավ 47 տարեկան:
Գեղեցկուհին ծնվել է Սլովենիայում, սակայն 2001 թ-ից բնակվում է Ամերիկայում, իսկ քաղաքացիությունը ձեռք է բերել 2006 թ-ին: Նա նաեւ ԱՄՆ-ի երկրորդ առաջին տիկինն է, որն արմատներով Նահանգներից չէ (այդպիսին էր նաեւ Լուիզա Ադամսը՝ նախագահ Ջոն Քուինսի Ադամսի կինը):
Մոդելային ասպարեզում Մելանիան հայտնվել է 5 տարկանից, իսկ 16-ում արդեն նկարահանվում էր գովազդային հոլովակներում: 18 տարեկանում նա պայմանագիր կնքեց իտալական մոդելային գործակալության հետ եւ մեկնեց Միլան: Որպես մոդել՝ նա աշխատել է նաեւ Փարիզում, այնուհետեւ՝ Նյու Յորքում: Մելանիան հայտնվել է այնպիսի հեղինակավոր ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ «In Style Weddings», «New York Magazine», «Vanity Fair», «Vogue» եւ այլն:
Իր ապագա ամուսնուն՝ Դոնալդ Թրամփին, Մելանիան առաջին անգամ հանդիպել է 1996 թ-ին՝ Նյու Յորքում՝ նորաձեւության շաբաթվա շրջանակներում: Նրանք սկսել են հանդիպել 1999 թ-ին, երբ Թրափն արդեն պաշտոնապես ամունասնալուծվել էր իր նախկին կնոջից: Նրանց մասին, սակայն, ավելի հաճախ սկսեցին խոսել 2004 թ-ին, երբ զույգը նշանադրվեց: Նույն թվականին կայացավ նրանց հարսանիքը, որին ներկա էին մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ Հայդի Քլումը, Քոնրադ Բլեքը, Սայմոն Քոուելը, Հիլարին Քլինթոնը եւ այլք:
Զույգի որդին՝ Բարոն Ուիլյամ Թրամփը, ծնվել է 2006 թ-ին:
ԱՄՆ-ի Առաջին տիկինն իր գրավչությամբ եւ անթերի ոճով հմայում է շատերին: Նրան քննարկում են թե քաղաքական, թե ժամանցային պարբերականները: Նրա ոճի մասին լռելն ուղղակի անհնար է:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տիկին Թրամփի TOP 10 ոճային կերպարները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով