Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տասներկու խորհուրդ՝ ինչպես սիրել անկախ, ինտրովերտ աղջկա

22:11, 16 օգոստոսի

1. Նախ նրա հետ փորձիր ծանոթանալ ոչ թե մեծ հավաքույթների ժամանակ, այլ ավելի նեղ շրջանակով հանդիպումների՝ օրինակ նրա մտերիմ ընկերների հետ հավաքույթների ժամանակ։ Նա նախընտրում է հանգիստ ու խաղաղ մթնոլորտ։

2. Նրան մտածելու ու պատասխանելու ժամանակ տուր։ Նա սիրում է մտածել ու վերլուծել։ Նրան ժամանակ է պետք բոլոր սցենարները պատկերացնելու համար, որից հետո միայն կկարողանա պատասխանել։ Մի սպասիր արագ պատասխանների, լինի դա հաղորդագրություն, թե օրինակ ընթրիքի նախընտրելի վայրի մասին նրա որոշումը։

3. Ժամադրությունը կազմակերպիր հնարավորինս հասարակ ձեւով։ Նրան շատ բարդ ու յուրահատուկ ժամանցներ պետք չեն։ Նա պարզապես ուզում է քեզ հետ ժամանակ անցկացնել։ Ավելի արտասովոր պայմաններու նա իրեն նույնիսկ վատ կզգա, հատկապես եթե շուրջը շատ մարդիկ լինեն։ Նրա հետ գնացեք նրա սիրելի գրադարան-սրճարանը, նրա համար կարդա քո սիրելի գրքից մի հատված, սուրճ հյուրասիրիր։ Մանրուքները կարեւոր են նրա համար։

4. Համբերատար եղիր։ Ինտրովերտ աղջիկը շատ պատմելու բաներ ունի։ Բայց նա երբեք դա չի անի, եթե դու փորձես նրանից որեւէ տեղեկություն կորզել ։ Սպասիր, մինչեւ նա ինքը քեզ ամեն ինչի մասին կպատմի ու ուշադիր լսիր նրան։ Այդ ժամանակ դու նրան ավելի լավ կհասկանաս։

5. Նրան ազատ տարածություն տուր։ Երբ նա մենակ է՝ նա վերալիցքավորվում է ։ Հասկանում է, թե ինչ կարեւոր են մարդիկ իր համար։ Ու սկսում է քեզ էլ ավելի շատ գնահատել։ Նա դառնում է ավելի լավը՝ իր ու մյուսների համար։

6. Նախաձեռնությունը քո ձեռքը վերցրու, բայց թույլ տուր, որ նա քեզ ընդառաջ գա։ Որպես ինտրովերտ՝ նա ուզում է, որ դու նախաձեռնես ամեն ինչ։ Բայցեւայնպես, որպես անկախ մարդ, նա նույնպես ուզում է մասնակցել։ Նրան ներգրավիր քո ծրագրերի մեջ, ու նա գոհ կմնա։

7. Հարգի՛ր նրան։ Եթե նա զգա, որ դու իրեն հարգում ես՝ նա շնորհակալ ու նվիրված կլինի քեզ։

8. Նրա փոխարեն ոչինչ մի արա։ Նա սովոր է ամեն ինչ ինքնուրույն անել։ Պարզապես նրա կողքին եղիր։ Դա նրա համար ավելի կարեւոր է։

9. Ձգտիր ճանաչել նրա ընկերներին ու նրան ծանոթացրու քո ընկերների հետ։ Ստիպիր, որ նա իրեն կարեւոր զգա։ Հասկանա, որ դու հպարտանում ես իրենով։

10. Ճամփորդիր նրա հետ։ Այդպես դու ավելի շատ կհասկանաս նրան, գուցե նաեւ ինքդ քեզ։ Նա կարողանում է այդպես ազդել մարդկանց վրա։

11. Երգիր նրա համար, նամակներ գրիր, նվագիր։ Արա այն, ինչը լավ ես անում։ Նա անտարբեր է ծաղիկների, շոկոլադների ու նվերների հանդեպ։ Թույլ տուր, որ նա տեսնի քող հաղթանակներն ու պարտությունները ու այդ դեպքում նա էլ քո առաջ կբացի իր սիրտը։

12. Սիրիր նրան ամբողջությամբ։ Նա վախենում է, որ կարող է չբավարարել քեզ։ Թույլ մի տուր, որ նա կասկածի, որ դու սիրում ես նրան ամբողջությամբ՝ նրա մարմինը, հոգին ու բանականությունը։


Աղբյուր՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել