Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Երեւանյան էսքիզներ. Վերնիսաժում միայն նորաձեւությունից է, որ խոսում են

22:02, 28 ապրիլի

Վերնիսաժում միայն նորաձեւությունից է, որ խոսում են: Մեկ էլ գներից:

Նորաձեւ է կավից շինված լինելը: Դրա համար վճարում ես գոյությամբ: 

Գոյություն ունենալը նորաձև է, մանավանդ՝ վերջին շրջանում: Նորաձեւ է ստեղծելը: Օրինակ՝ սուրճի բաժակներ՝ նռան պատկերներով: Նորաձեւ է աստված լինել:

Վերնիսաժում նրանք  շատ են՝ հին ու նոր: Նոր աստվածներին հներից տարբերում է խանդավառությունը. նրանց անմիջապես հնարավոր է ճանաչել իրենց կավե ստեղծագործություններին նայելու ձևից: Նոր աստվածները խոսում են տարբեր լեզուներով, դուր են գալիս արտասահմանցիներին, սակարկում են նրանց հետ: Նոր աստվածները գիտեն՝ իրենցից ինչ են ուզում, ու դրա համար թույլ են տալիս սակարկել:

Արարատի գծապատկերով տետրերը հատկապես դուր են գալիս սփյուռքահայերին: Նոր աստվածները սկսել են տարբերել Լոս Անջելեսում մայրենի լեզվով խոսող հայերին նրանցից, ովքեր վաղուց անցել են տեղի լեզվին: Նոր աստվածները նրանց հետ իրենց տնավարի են պահում, ու Արարատը մի րոպեով ուսերից իջնում է:

Հա, դեռ մանկապարտեզում շտապում ենք շրջանակի մեջ առնել էդ սարը, որ ուսերներիս չլինի: Մեր մեծանալու հետ ծանրությունը ավելի է կաշկանդում, ու շրջանակները դառնում են ավելի մեծ, ավելի թանկ: Էդ ժամանակ Արարատը տանում-դնում ենք Վերնիսաժում, որ հարմար գնով ծախենք մեր կաշկանդվածությունը:

Արարատի վրա միայն մեզանից է, որ խոսում են:

Բայց կան նաեւ հին աստվածներ: Նրանց հայրերը հասցրել են տեսնել Թամանյանին, իրենք` հայրերին: Դրա համար նրանք խոցելի աստվածներ են, տխուր ու գեղեցիկ:

Նրանց մոտ ամեն ինչից բացի կարելի է տեսնել հին սեւ դրամապանակ՝ արծաթե փականով, մտածել, որ Թամար տատն էլ է դրանից ունեցել, ու ժպտալ: Հին աստվածները կնկատեն քո ժպիտը, բայց բան չեն ասի:

Այդպիսին են էդ հները. էնքան մոռացված չեն, որ նորաձեւ լինեն, էնքան լքված չեն, որ հուզեն: Գնորդների համար դժվար է հին աստվածներների հետ. չեն սակարկում, ի սրտե զրույց չեն անում: Փոխարենը՝ հեշտ է գնահատողների համար, ովքեր ոչ թե արծաթե փականով սև դրամապանակներ կամ Зенит ֆոտոապարատներ են հավաքում, այլ էն ժամանակը, որում իրենք չեն եղել:

Վերնիսաժում կեսօրին խոսում են սուրճի մասին, ու հներն ու նորերը հավաքվում են կավե բաժակների շուրջ, գովում սուրճը, ոչ թե նախշերը, դուդուկ են նվագում եւ ծիծաղում Վերնիսաժի, գների ու աստվածների մասին նորաձեւ զրույցների վրա:

Վեներա Ավետիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել