Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Պարզապես գեղեցիկ լինելը շատ ձանձրալի է». Միշել Փֆայֆերը դարձավ 59 տարեկան

15:24, 29 ապրիլի

Այսօր՝ ապրիլի 29-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում ամերիկացի հայտնի դերասանուհի Միշել Փֆայֆերը: Մամուլը նրան հաճախ անվանում է «ամենակերպարային դերասանուհի»: Միշելին հեշտությամբ հաջողվում է թաքցնել սեփական հույզերն ու ամբողջությամբ վերապրել իր հերոսուհու զգացմունքները՝ լինելով թե խելացի, թե դրամատիկ, թե ծիծաղելի եւ միշտ սեքսուալ:

Փֆայֆերը հայտնի է «Սպիով դեմքը», «Բեթմենը վերադառնում է», «Վտանգավոր մտքեր», «Մազի լաք» եւ այլ ֆիլմերից:

Դերասանուհու ամենաօրիգինալ մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Երջանիկ ամուսնության միակ գրավականը ճիշտ մարդու հանդիպելն է: Կյանքն, առհասարակ, ընտրությունների մի շղթա է»:

«Ես կարող եմ անվճար նկարահանվել, բայց ես պահանջում եմ մեծ գումար հանրության ուշադրության կենտրոնում լինելու համար»:

«Այո, ես շատ համառն եմ: Երեւի երբեմն չափն անցնում եմ, բայց ես շատ ուժեղ եմ»:

«Ես չեմ փորձում հագուստով թաքցնել իմ տարիքը: Ես արդեն 50-ն անց եմ, եւ դա բոլորին է հայտնի. ո՞ւմ պետք է խաբեմ»:

«Տարիներ են պահանջվում, որպեսզի ես ինչ-որ մեկին վստահեմ: Իրականում ես շատ փակ անձնավորություն եմ»:

«Բարդ է իմ կյանքով ապրելը: Օրինակ՝ այնքան վայրեր կան, որտեղ ես կցանկանայի գնալ գնումների կամ նախաճաշելու, բայց ես դա չեմ կարող անել, քանի որ ինձ ամենուրեք պապարացիներն են հետեւում»:

«Ես սիրում եմ ավելի խորն ուսումնասիրել մարդու էությունը, հասկանալ, թե ինչ կա նրա ներսում: Ի դեպ, փոքր տարիքում երազում էի դառնալ հոգեբան»:

«Երիտասարդ տարիքում ես ինձ հմայիչ չէի համարում, քանի որ տղայի էի նման եւ միշտ դասարանում ամենամեծն էի երեւում»:

«Պարզապես գեղեցիկ լինելը շատ ձանձրալի է»:

«Լինում են օրեր, երբ ինձ թվում է, թե շան նման եմ»:

«Ես անչափ բարձր եմ գնահատում կրթության արժեքը»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել