Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ութ փաստ գիշերային մղձավանջների մասին

23:06, 10 հունիսի

1. Երազում ասես մոլորվել եք կամ ծուղակի մեջ եք ընկել

Երազում մոլորվելու կամ ծուղակի մեջ լինելու զգացումը վկայում է, որ մարդն իրական կյանքում նույնպես որոշակի իրավիճակում նույն զգացումներն է ունենում։ Ինչ-որ մեկը ձեզ ստիպո՞ւմ է, որ ինչ-որ բան անեք ձեր կամքին հակառակ։ Հասկացեք, որ այս երազն ուղիղ նախազգուշացում է ներքին խնդիրների առկայության մասին, դրա համար էլ այն պետք է ձեզ դրդի գործողության, քանի դեռ շատ ուշ չէ։

2. Երազում տեսնում եք, որ ընկնում եք կամ խեղդվում

Ձեզ թվում է, թե ձեր գլուխը պայթո՞ւմ է խնդիրներից։ Կամ գուցե ճնշում եք զգում որեւէ խնդրի պատճառով կամ պատասխանատվությունից։ Այդ տագնապալի զգացումները կարող են վերածվել գիշերային մղձավանջի, որում դուք ընկնում եք կամ խեղդվում։

3. Երազում փչանում է ձեր համակարգիչը կամ հեռախոսը

Դուք երազում ինչ-որ մեկին եք զանգահարում ու չե՞ք կարողանում միանալ։ Եթե դուք երազում տեսնում եք տեխնիկայի՝ հատկապես հեռախոսի որեւէ անսարքություն, դա կարող է նշանակել, որ դուք զգացմունքային մակարդակի վրա չեք կարողանում ինչ-որ մեկի հետ կապ հաստատել։ Դուք կորցրե՞լ եք կապը ձեր լավ ընկերոջ հետ։ Իսկ գուցե ձեր ու ձեր սիրելի մարդու միջեւ պա՞տ է գոյացել։

4. Դուք մերկ եք կամ անպարկեշտ հանգուստով, ընդ որում ՝ հասարակական վայրում

Այս երազը միանշանակ ամենատարածված մղձավանջներից է, որը տեսնում են տարբեր տարիքի մարդիկ։ Նման երազները, որպես կանոն, մարդու ինքնագնահատականի ցուցիչն են։ Տվյալ դեպքում հագուստի ֆունկցիան թաքստոց է, որը թույլ է տալիս թաքցնել ձեր այն հատկանիշները, որոնց մասին դուք չեք ուզում, որ ուրիշները իմանան։

5. Բնական կամ մարդածին աղետներ

Որպես կանոն, աղետ-երազներն ազդարարում են իրական կյանքում մոտալուտ փորձանքի մասին։ Հնարավոր է՝ ձեզ մոտ ծնվում են մտքեր, որ չեք հաղթահարի այս կամ այն խնդիրը, դրա համար էլ երազում մոլորվում եք մեծ քանակությամբ փլատակների մեջ, որոնք մնացել են տարերային աղետից հետո։

6. Չեք հանձնում քննությունը կամ չեք կարողանում լուծել խնդիրը

Նույնիսկ եթե արդեն վաղուց մոռացել եք ձեր ուսանողական տարիներն ու քննությունները, միեւնույն է ժամանակ առ ժամանակ դուք կարող եք երազում տեսնել, թե ինչպես չեք կարողանում հանձնել որեւէ քննություն կամ դրա նման մի բան։ Դա նկարագրում է ձեր կարծիքն այն մասին, թե որքանով եք դուք արժանի այն ամենին, ինչին հասել եք կյանքում։ Եթե դուք կարողանայիք հետ շրջել կյանքը ու ստանալ գնահատական ձեր անցյալ արարքների համար, դուք արդյունքից գոհ կլինեի՞ք։

7. Տան կամ այլ ունեցվածքի կորուստ կամ վնասվածք

Եթե դուք երազում եք սեփական տուն ունենալու մասին ու նման երազ եք տեսնում, սարսափելի ոչինչ չկա։ Դա միանգամայն նորմալ երազ է։ Երազում տները առհասարակ խորհրդանշում են տվյալ մարդուն։ Տան առաջնամասը խոսում է շրջապատի կողմից ձեր գնահատականի մասին, իսկ ներքին հարդարանքը՝ ձեր ներքին «ես»-ի մասին։

8. Ինչ-որ մեկից փախչում եք կամ ինչ-որ մեկը հարձակվում է ձեզ վրա

Եվս մեկ մղձավանջ, որը հաճախ է հետապնդում շատերին։ Դեկորացիաները կամ ձեզ վրա հարձակվողը կարող են փոխել կերպարանքը, սակայն, եթե դուք նման երազ եք տեսնում, դա ձեր օրգանիզմի ազդանշանն է այն մասին, որ ինքը «պատրաստ է առերեսվել վտանգին»։ Նման արձագանքը բնորոշ է մարդկային օրգանիզմը, որը միշտ ստիպված է լինում ընտրել, երբ բախվում է վտանգների ու վախերի։

 

Աղբյուր՝ Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել