Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Եթե նա անում է այս ութ բաները, ուրեմն նա կլքի քեզ

19:11, 16 օգոստոսի

Նա դադարել է համատեղ ծրագրեր կառուցել 

Նախկինում դուք միշտ ինչ-որ տեղեր էիք միասին գնում, ու մեկ էլ հանկարծ նա հազարավոր պատճառաբանություններ է գտնում՝ ազատ ժամանակը միասին չանցկացնելու համար։ Հնարավոր է նա իրոք ծանրաբեռնված է գործերով։ Բայց հնարավոր է նաեւ, որ նա եզրափակիչ խոսակցությունն է հետաձգում մինչեւ այն պահը, երբ պատրաստ կլինի դրան։

Նա կանոնավոր նամակագրություն է սկսել ինչ-որ մեկի հետ

Հնարավոր է՝ դա նրա նոր գործընկերն է կամ էլ նախկին ընկերուհին, ում հետ հիմա զուտ ընկերական հարաբերություններ ունեն։ Բայց նույնիսկ եթե դա ինչ-որ համակրելի աղջիկ է, դա դեռ չի նշանակում, որ ձեր տղամարդն արդեն դավաճանում է ձեզ նրա հետ։ Հնարավոր է,նա իր համար պահուստային աէրոդրոմ է պատրաստում։ Կամ էլ մտովի պատրաստվում է ազատ կյանքին, որտեղ շատ աղջիկներ կլինեն ու ոչ ոք չի հարցնի, թե ում էր նա հենց նոր հաղորդագրություն ուղարկում։

Նա երկար զրույցներ է սկսում ձեր հարաբերությունների մասին՝ անընդհատ խոսելով ձեր խնդիրների մասին

Հանկարծ պարզվում է, որ բոլոր այն բաները, որոնք նախկինում նրան բոլորովին չեն մտահոգել, դարձել են համաշխարհային ողբերգություն, որը անխուսափելիորեն կդառնա ձեր բաժանման պատճառը։

Նա դադարում է ձեզ պատմել իր համար կարեւոր բաների մասին

Աշխատանքում նրա հաջողությունների մասին դուք նրա ընկերներից եք իմանում, քանի որ այլեւս այն մարդը չեք, ում նա առաջինն է ուզում պատմել ամեն ինչի մասին։

Նա, կարծես, անընդհատ դժգոհ է ձեր ներկայությունից

Չի կատակում, չի ծիծաղում ձեր սրամտությունների վրա, զայրացած կնճռոտում է դեմքը, երբ դուք հիշեցնում եք միայն ձեզ երկուսիդ հասկանալի կատակները։

Նրան հանկարծ սկսում է զայրացնել այն ամենը, ինչ դուք անում եք

Ինչպես եք կանգնում, ինչպես եք խոսում, ցնցուղ ընդունելիս երգում․․․ Մի խոսքով նա ներքուստ ինքն իրեն փորձում է համոզել, որ իրավունք ունի ձեզ հետ վարվել այդպես, դրա համար էլ ձեր մեջ թերություններ է որոնում։

Նա ամեն մի մանրուքից սկսում է վիճել

Պատճառը նույնն է։ «Կատուն ծաղկամա՞նն է գցել։ Ուրեմն պետք չէր այն այստեղ դնել։ Ու առհասարակ, նույնիսկ կատվին չես կարողանում դաստիարակել։ Ինչպես կարելի է ապրել նման մարդու հետ»։

Դուք այլեւս սեքսով չեք զբաղվում

Եթե առաջ այդ առումով ամեն ինչ լավ էր, ապա հիմա հանկարծ ամեն ինչ փոխվել է, ընդ որում պատճառները կարող են բազմաթիվ լինել, այդ թվում այն, որ նրան մեկ ուրիշն է դուր գալիս։ Կամ էլ նա փորձում է խզել ձեզ հետ իր զգացմունքային կապը, դրա համար նախընտրում է նաեւ ֆիզիկապես հեռանալ ձեզնից։



Նյութերը՝ goodhouse.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել