Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Հայաստանում չեն գնահատում բարմենի աշխատանքը». բարմեն Նարեկի խոստովանություններն ու կոկտեյլը՝ NEWS.am STYLE-ի համար (ֆոտո, վիդեո)

14:06, 4 մայիսի

NEWS.am STYLE-ն աստղերին ներկայացնելուց զատ՝ չի մոռանում նաեւ մեր քաղաքի ամենահետաքրքիր մասնագիտություններ ունեցող մարդկանց։ Նրանցից է, օրինակ, բարմեն Նարեկ Բաղդասարյանը, որը ոլորտում է արդեն 5 տարի։ Նարեկի հետ ոչ միայն զրուցեցինք այս ասպարեզի առանձնահատկություններից, բարմենի ամենակարեւոր հատկանիշներից եւ Հայաստանում տվյալ մասնագիտության զարգացվածության աստիճանից, այլեւ խնդրեցինք հատուկ NEWS.am STYLE-ի ընթերցողների համար բացահայտել որեւէ համեղ կոկտեյլի բաղադրատոմս։ Բարմենն, իհարկե, չմերժեց մեզ եւ ցուցադրեց նոր կոկտեյլներից մեկի պատրաստման եղանակը։ Սակայն ամեն ինչ՝ հերթով․․․

«Խմիչքների աշխարհն ինձ վաղուց էր գերում, բայց նաեւ տատանվում էի․ 2012 թ-ին՝ մոտ 1 տարվա մտորումներից հետո, որոշեցի, այնուամենայնիվ, ռիսկի դիմել։ Ընդունվեցի Հայաստանի բարմենների ասոցիացիա, որը Հայաստանում միակն է իր պրոֆեսիոնալիզմի եւ գիտելիքների առումով։ Մեկ տարի անց արդեն սկսեցի աշխատել բարում։ Այս ընթացքում տարբեր աշխատանքներ եմ կատարել, բայց մի օր մտա քաղաքի լավագույն կոկտեյլ բարը, եւ այդ օրն իմ կյանքում շրջադարձային եղավ»,-նշեց Նարեկը՝ խոսելով նաեւ ոլորտի մասին ստեղծված կարծրատիպերից․

«Կարծիք կա, որ այս ոլորտը ընտրում են այն պատճառով, որ այս ասպարեզում շատ հեշտությամբ կարող ես մեծ գումարներ աշխատել։ Կամ էլ, թե խմիչքի հանդեպ առանձնահատուկ թուլություն պետք է ունենաս, բայց դա այդպես չէ։ Առհասարակ կան շատ նրբություններ, որոնց պետք է տիրապետել բարմեն դառնալու համար։ Ինչպես նշեցի, մինչ բարի հետեւում հայտնվելը, շատ տարբեր աշխատանքներ եմ արել, շփվել եմ տարբեր բնույթի մարդկանց հետ, եւ դա ինձ օգնեց, որ հետագայում ավելի լավ կատարեմ այս աշխատանքը, քանի որ բարմենը ոչ միայն այն մարդն է, որը մի քանի խմիչք է իրար խառնում եւ մատուցում, այլեւ մարդ է, որը պետք է լինի լավ զրուցակից, հակառակ դեպքում՝ ոչ մեկի մոտ հետաքրքրություն չես առաջացնի»,-ասում է Նարեկը՝ չհամաձայնելով նաեւ բարմենների այն պնդմանը, թե իրենք ընդհանրապես հետաքրքրված չեն խմիչքներով․

«Եթե խմիչքի հանդեպ հակակրանք ունենայի, ես բարի հետեւում չէի կանգնի։ Չեմ հասկանում այն բարմեններին, որոնք ասում են, թե խմել չեն սիրում։ Խմել՝ նկատի չունեմ հարբելը։ Բարմենը պետք է սիրի խմիչքն ու հասկանա, թե այն ինչ ազդեցություն է ունենում մարդու վրա»։

Նարեկի խոսքով՝ շատ կարեւոր է նաեւ, որ բարմենը հնարավորինս տեղեկացված լինի խմիչքներից․

«Որքան բարմենը շատ ինֆորմացիա է ունենում խմիչքի մասին, այնքան ավելի շատ վաճառք կարող է իրականանել։ Պետք չէ մոռանալ, որ սա նաեւ բիզնես է։ Լինում են դեպքեր, որ մարդուն հետաքրքիր չէ ՝ ինչ է խմում, նրան պարզապես հետաքրքիր զրուցակից է պետք։ Կան մարդիկ էլ, որոնք չեն սիրում, երբ իրենց անհանգստացնում են ինչ-որ խոսակցություններով, այնպես որ՝ բարմենը պետք է նաեւ հասկանա՝ երբ է հարկավոր շփվել հյուրի հետ, իսկ երբ է անհրաժեշտ ուղղակի լռել»։

Որքանո՞վ է բարմենի մասնագիտությունը զարգացած Հայաստանում։ Նարեկի հետ զրուցեցինք նաեւ այս հարցի շուրջ․

«Մեր երկրի ամենամեծ խնդիրը գալիս է սոցիալ-տնտեսական վիճակից եւ զբոսաշրջության թերի զարգացումից։ Մի երկիր, որտեղից ամեն օր մարդիկ են գաղթում, նրա զարգացվածությունը բավարար մակարդակի վրա չի կարող լինել։ Սա վերաբերում է ցանկացած ոլորտի։ Խնդիրը գալիս է նաեւ մասնագետի հետաքրքրվածությունից։ Հաճախ շատերը կարիերայի հենց սկզբից մտածում են՝ «Հո՞ ամբողջ կյանքում բարմեն չեմ լինելու»։ Լուրջ չեն վերաբերվում այս մասնագիտւթյանը։ Բացի այդ՝ երբ դու արդեն աշխատում ես, պետք է քո բոլոր պրոֆեսիոնալ կարողությունները դնես տվյալ գործի մեջ: Նաեւ շատ կարեւոր է ասոցիացիայից հետո աշխատել կոմպիտենտ գործատիրոջ մոտ, ինչը նույնպես մեծ խնդիր է Հայաստանում: Շատերը, որոնք ունեն համապատասխան աշխատատեղեր, ունեն միայն գումար, իսկ գործից գրեթե բան չեն հասկանում, հետեւաբար չեն կարողանում գնահատել բարմենի անշնորհակալ աշխատանքը, շատ հաճախ էլ առաջնորդվում են սեփական ամբիցիաներով, ինչը վնասում է իրենց բիզնեսին ու հարվածում սեփական գրպանին»։

Հետաքրքիր էր նաեւ իմանալ՝ արդոք ցանկացած խմիչք կարելի՞ է խառնել մյուսին՝ չվախենալով թունավորումից․

«Ամեն ինչ կարելի է խառնել իրար, բայց նայած՝ որ դեպքերում։ Սրանք նեղ մասնագիտական հարցեր են։ Ենթադրենք, եթե երեկույթը սկսել եք գինով, դրանից հետո այն կարող եք շարունակել բրենդի կամ կոնյակի հիմքով կոկտեյլով․ այսինքն՝ նույն տեսակի ծագում ունեցող խմիչքով։ Այդպիսի նրբություններ կան, որը բարմենն իր հյուրին խմիչք առաջարկելուց պետք է տեղեկացնի։ Շատ հաճախ բարմենները պատրաստում են այն կոկտեյլները, որոնք իրենց են հետաքրքիր, բայց չպետք է մոռանալ, որ նրանք դա պատրաստում են հյուրի համար եւ պետք է հաշվի առնեն նրա նախասիրությունները։ Սեփական փորձովս էլ եմ հաճախ դրանում համոզվել»։

Նարեկը վստահ է՝ բարմենի մասնագիտությունը եւս արվեստի մի ճյուղ է․

«Բարմենի մասնագիտությունը արվեստի ճյուղ է սպասարկման ոլորտում։ Շատ տաղանդավոր տղաներ, ցանկացած այլ պայմանների դեպքում, մեծ հաջողություններ կարող էին գրանցել, բայց զուտ սոցիալական վիճակից ելնելով չեն կարողանում»,-ասում է բարմենը, որը շատ է սիրում դիմել տարատեսակ փորձարկումների․

«Հաճախ եմ դիմում էքսպերիմենտների․ դա մեր աշխատանքի անմնացորդ մասն է կազմում։ Առանց դրա կարող է դեգրադացիայի ենթարկվես, բայց մարդկանց առողջության հաշվին չպետք է փորձեր անել։ Ես կողմ եմ միայն առողջ էքսպերիմենտներին»։

Եւ վերջում, ինչպես արդեն նշեցինք, Նարեկը հատուկ մեր ընթերցողների համար ցուցադրեց համեղ կոկտեյլի պատրաստման շատ հեշտ եղանակ (վստահորեն եմ նշում համեղ էր, որովհետեւ ինքս էլ եմ փորձել)։ Այն ներկայացնում ենք տեսանյութի տեսքով։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել