«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կանացի կոմբինիզոններ. ոճի էվոլյուցիա

15:09, 16 մայիսի

Առաջին անգամ կանացի կոմբինիզոններն ի հայտ եկան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, նաեւ՝ երկրորդ համաշխարhայինից հետո: Արտադրության մեջ եւ բանակում տղամարդկանց տեղն զբաղեցրած կանայք ձեռքի հետ վերցրին նաեւ եղած համազգեստը: Կոմբինիզոնի  տարածվածության գագթնակետը 70-ականներն էին՝ տիեզերքի և հավասար իրավունքների նվաճման ժամանակաշրջանը: Չսպասելով հերթական պատերազմին՝ կոմբինիզոններն  այսօր  արդեն որերորդ սեզոնն է  քայլում են պոդիումներով՝ այնտեղից դուրս գալով փողոցներ, թատրոններ, օֆիսներ, շքեղ ռեստորաններ, լողափ եւ զվարճանքի վայրեր: 

Զարմանալի է, նույն կտորից կարված տաբատն ու բլուզը հաճախ ձանձրալի են դիտվում, իսկ ոճային կանանց մոտ ցանկություն է առաջանում առանձնացնել դրանք: Իսկ կոմբինիզոնը, միավորելով վերին եւ ներքին հատվածները, հակառակը, ոճային է ու տպավորիչ: Կոմբինիզոնի մյուս առավելությունն այն է, որ կազմվածքն ավելի աբողջական, հավաք է երեւում, այն արդեն իսկ համաչափ է կարված, մնում է միայն ճիշտ խցկել նրա մեջ եղածը,  կոճկվել ճիշտ տեղում եւ ընտրել աքսեսուարները: 

Մոդելների, կտորների և գույների բազմազանությունը հնարավորություն է տալիս գտնել համապատասխան տարբերակ գրեթե բոլորի համար: Շատ կոմբինիզոններ գոտիի կտրվածք ունեն միայն առջեւից, իսկ ետեւի մասում շատ լավ են նայվում ամբողջական մոդելները:

Նեղ, ամբողջական մոդելները իդեալական են նիհար աղջիկներ համար, իսկ ազատ ձեւվածքի պահանջարկն ավելի մեծ է: Տանձաձեւ կազմվածք ունեցողներին խորհուրդ է տրվում շեշտադրել վերին մասը, խոշոր նախշերով, թեւքերով, օձիքներով, փոռիկներով եւ այլն (նշված  ցանկից ընտրել միայն մեկը), եւ այդ ժամանակ ներքեւի մասը շատ խոշոր չի թվա: Փափլիկ փորիկը թաքցնելու համար կարելի է գոտկատեղի գիծը վեր բարձրացնել, իսկ գոտիի փոխարեն ռեզինով կարված մոդել ընտրել: Որքան բարձր է գոտկատեղի գիծը, այնքան ավելի երկար են ոտքերը… թվում, իսկ ո՞վ չի ուզում մի քանի սանտիմետրով ավելի երկար ոտքեր ունենալ: Դրա համար կոմբինիզինը մինչեւ վիզը քաշել ամենևին էլ պետք չէ, բայց եթե ցանակնում եք որքան հնարավոր է երկար ոտքեր ունենալ, կարելի է ընտրել այս սեզոնի արդիական գծերը, բայց բացառապես բարակ գծերը ՝ նույն գույնի երանգների մեջ: 

Հիմա հասկանանք՝ ինչ տարբերակներ են առաջարկվում:

Ջամփերը կոմբինիզոն-սարաֆանն է՝ մանկությունից լավ ծանոթ տաբատակալներով, որոնց տակից պետք են թոփեր, բլուզներ, շապիկներ:  Կրել կարելի է  վերին մասը կոճկելով մի կողմի վրա, կամ ընդհանրապես բաց թողնելով: 

Ռոմփերներ ունեն շատերը, պարզապես դուք նրանց անվանում եք զգեստ-շորտեր, կամ շորտ-սարաֆան՝ «գնել եմ անցած տարի՝ ծովի համար»: Այսպիսով՝  ռոմփերները կոմբինիզոնների առվելապես ամառային տարբերակն են, երկարությունը կարող է տատանվել միկրո մինիից մինչեւ ծնկները՝ կախված տարադրամի փոխարժեքի  տատանումից: Սովորաբար դրանք կարվում են թեթեւ կտորից եւ ենթադրում են ջրային տարերքի թեկուզ հեռավոր առկայություն 40 կմ շառավղով:

Տարատեսակ գլխարկները, ակնոցները, թեւնոցերը պարզապես ստեղծված են լրացնելու գունավոր կամ միատոն ռոմփերները: Երիտասարդներին ռոմփեր կրելու համար լողափը պարտադիր չէ, բավական է պարզպես արեւոտ եղանակը ցանկացած քաղաքում: Ռոմփերներ կրելու տարածված սխալներից են դրանք փակ կոշիկի եւ հարդարված սանրվածքի հետ համադրելը: Իդեալական է ռոմփերները համադրել բաց ու ցածրակրունկ կոշիկի կամ կեդերի հետ: Ոճային է դրանք համադրել նաեւ ամառային երկարաճիտ կամ կիսաճտքավոր կոշիկների հետ, հատկապես երբ դուք երիտասարդ եք եւ չգիտեք՝ ինչպես կավարտվի օրը՝ ակումբով, մոտոցիկլետային զբոսանքով, թե հանկարծակի քաղաքից դուրս գնալու առաջարկով: 

Ջամփսյութը դասական երկար կոմբինիզոնն է. կախված կտորից, գույնից, ձեւից և կրելու վայրից կարող է լինել երեկոյանից մինչեւ գործնական, եւ այս դեպքում կարող եք թույլ տալ ցանկացած կոշիկ: Կեդերի, սլիփերների, վիետնամկաների եւ այլ ցածրակրունկ կոշիկների հետ դրանք ոճային կդիտվեն ցերեկը, իսկ բարձրակրունկներն ու աքսեսուարներն անգամ գործնական ոճի կոմբինիզոնները կարող են երեկոյան դարձնել: Չիմանալով ինչպես անվանել այդ տեսակը, ես նրանց կանվանեմ «դերային». հրշեջի, զինվորականի, օդաչուի, տիեզերագնացի, շինարարի, վիզաժիստի համազգեստների ոճով կոմբինիզոնները չափազանց մոդայիկ են: Այս ամենը կարող է համեմվել սեզոնի ընդհանուր թրենդներով (վերնաշապիկի ոճ, լայնոտ եւ այլն): Դասական միլիտարին, օրինակ, ասեղնագործ վարդերով, վիզաժիստի սեւ կոմբինիզոնը՝ բարձրակրունկոներվ ու կլատչով:

Պատվավոր տեղում են երեկոյան մոդելները՝ համապատասխան կտորներից (մետաքսյա, ատլասե, թավշյա եւ այլն)՝ հագեցած թանկարժեք զարդերով: Դա այն հագուստն է, որով դուք կարող եք հայտնվել երեկոյին այն ժամանակ, երբ բոլորն արդեն հավաքվել են, պարզ դարձնելով, թե ով է տիեզերական կինը: Ի դեպ, երեկոյան մոդելների շղթան հիմնականում մեջքի վրա է, ինչը ենթադրում է, որ ինչ-որ մեկը պետք է այն բարձրացնի գնալուց  եւ իջեցնի վերադարձին:

Կոմբինեզոնի միակ խնդրահարույց պահն այն է, որ հեղինակները չեն նախատեսում, որ կանացի սենյակ են գնում ոչ միայն տեսքը թարմացնելու կամ լվացվելու, այլեւ ուրիշ բանի համար: 21-րդ դարն է, ի վերջո, կարելի է ինչ-որ բան մտածել՝ զուգարանում ակրտոբատիկ շարժումներից խուսափելու համար: Ջամփսյութն (Jump թռչկոտել suit հագուստ ), կարծում եմ, չի նշանակում ցատկելու համար նախատեսված հագուստ, այլ հավանաբար «ժամանակին հասցնել դուրս թռնել կամ դուրս պրծնել» ))

P.S. Ինչպիսի գույներ ընտրել այս սեզոնին՝ կարդացեք մեր նախորդ հրապարակման մեջ, իսկ պրինտների մասին կխոսենք հաջորդ անգամ:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել