Այսօր՝ մայիսի 9-ին, Կիեւում կկայանա «Եվրատեսիլ 2017»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը։ Հայ երգչուհու երկու գլխավոր փորձերն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը։
Գաղտնիք չէ, որ Արծվիկին բեմում աջակցում են երեք բեք վոկալիստներ՝ Ամալյա Մարգարյանը, Վիկտորիա Պողոսյանը եւ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։ Ի դեպ, վերջինս նախորդ տարի եւս եղել է «Եվրատեսիլ»-ի բեմում՝ կրկին որպես բեք վոկալիստ։
Անուշիկի հետ խոսել ենք նրա տպավորությունների, ֆավորիտների, Արծվիկի եւ «Եվրատեսիլ»-ում անհատապես ներկայանալու մասին։
«Շոուի վերաբերյալ չեմ կարող կարծիք հայտնել, որովհետեւ շատ բան չեմ տեսել: Բայց դատելով այն փաստից, որ այս տարի չի լինելու Ջասթին Թիմբերլեյքը, կարծում եմ` այստեղ էլ պետք է մի բան անեն, որ շոուն ավելի հետաքրքիր դարձնեն: Ամեն դեպքում, փորձերից ստացած տպավորությունս լավն էր»,-նշեց Անուշիկը՝ հավելելով․
«Անցած տարի ավելի հուզված էի, չնայած, որ 5 հոգով էինք` որպես բեք վոկալիստ, ամեն դեպքում առաջին անգամ էր, եւ ամեն ինչ շատ անսովոր էր: Անցած տարվա փորձն ինձ օգնեց. այս տարի ավելի հանգիստ եմ»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ում հետ էր ավելի հեշտ աշխատել՝ Իվետայի՞, թե՞ Արծվիկի։
«Թե Իվետայի, թե Արծվիկի հետ աշխատելը հեշտ է: Երբ հատկապես այս ամենի մեջ ենք լինում, բոլորս էլ նույնն ենք զգում, եւ աշխատանքը ավելի հեշտ է դառնում»,-ասում է Անուշիկը՝ նշելով, որ «Եվրատեսիլ»-ին անհատապես մասնակցելու մասին նույնիսկ չի երազում․
«Երբ երազում եմ ինչ-որ բանի մասին, ցանկանում եմ, որ այն իրականությանը մոտ լինի: Այդ պատճառով էլ չեմ երազում որպես անհատ կատարող մասնակցել «Եվրատեսիլ»-ին: Հիմա էլ շատ ուրախ եմ եւ ինձ շատ լավ եմ զգում։ Ինչ վերաբերում է ֆավորիտներիս՝ այս տարի այդ ցուցակում են Պորտուգալիան, Իտալիան, Շվեդիան, իհարկե, մեր Հովիգը եւ Բելգիան»:
Երգչուհին մեծ ակնկալիքներ ունի այս տարվա մրցույթից։
«Սպասումներս հիմա ավելի շատ են, քան մինչեւ Կիեւ գալը: Փորձերից հետո արդեն հասկացա, որ լավագույն հորիզոնականները դեռ առջեւում են»:
Սյունե Առաքելյան՝ Կիեւից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար