Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Exclusive. «Արծվիկի ելույթը հրաշալի էր»․ «Եվրատեսիլ 2016»-ում Հունգարիայի ներկայացուցիչ (տեսանյութ)

19:10, 10 մայիսի

«Եվրատեսիլ 2017»-ի երկրորդ կիսաեզրափակիչի առաջին գլխավոր փորձն արդեն մեկնարկել է։ Վաղը՝ մայիսի 11-ին, երկրպագուներն ուղիղ եթերում կկարողանան ընտրել այն 10 մասնակիցներին, ովքեր եզրափակիչում կմրցեն Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի եւ Կիպրոսի մեր հայրենակից Հովիգի հետ։ Իսկ մամուլի կենտրոնում անակնկալները շարունակվում են․․․

Օրինակ, քիչ առաջ այստեղ էր Հունգարիայի անցած տարվա ներկայացուցիչը՝ Ֆրեդին, որի Pioneer երգը բավականին սիրված էր «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուների կողմից։ Հմայիչ երգչի կողքով, բնականաբար, չէինք կարող անտարբեր անցնել՝ առանց ճշտելու նրա տպավորություններն այս տարվա շոուի եւ, իհարկե, Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի մասին։ Իսկ նա սիրով պատասխանեց մեր բոլոր հարցերին:

«Այստեղ եմ՝ որպես մեկնաբան, այժմ աջակցում եմ Հունգարիայի այս  տարվա ներկայացուցչին՝ Ջոկի Պապայիին։ Ինձ կրկին շատ լավ եմ զգում այստեղ, անհամբերությամբ սպասում եմ երկրորդ կիսաեզրափակիչ փուլին»,-նշեց երգիչը՝ հավելելով, որ սիրով է հիշում անցած տարվա մրցույթն ու իր մասնակցությունն այնտեղ․

«Չէի ասի, թե ցանկություն ունեմ, բայց մտածում եմ՝ որքան լավ կլիներ, որ կրկին մասնակցեի մրցույթին։ Հաճելի էր լինել «Եվրատեսիլ»-ի բեմում։ Հիմա էլ հույզերով եմ լցված, որովհետեւ հրաշալի ժամանակ եմ անցկացրել մրցութային օրերին»։

Ի դեպ, Ֆրեդին այնքան էլ տպավորված չէ այս տարվա մրցույթի ելույթներից․

«Ինձ, իհարկե, շատ է դուր գալիս Հունգարիայի երգը։ Չէի ասի, թե պոտենցիալ ֆավորիտ ունեմ։ Կարծում եմ՝ ի տարբերություն այս տարվա, անցած տարիիսկապես ունեինք մի քանի հրաշալի երգեր, այժմ չեմ զգում նման բան այստեղ։ Եթե ինձ հարցնեն, թե ով է դառնալու հաղթող, ես չեմ կարողանա պատասխանել այդ հարցին։ Ես ուղղակի փորձում եմ վայելել այս օրերը»։

Երգչին խնդրեցինք խոսել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի երեկվա ելույթի մասին․

«Կարծում եմ՝ Արծվիկի ելույթը հրաշալի էր։ Ես զգացի նրա երգը։ Ինչպես անցած տարի, այս տարի եւս հրաշալի երգ եք ներկայացրել։ Վստահ կարող եմ ասել, որ երկու տարի անընդմեջ հրաշալի ներկայացուցիչներ եք ուղարկում մրցույթ։ Շնորհավորում եմ եւ հաջողություն մաղթում»։

Սյունե Առաքելյան

Պարույր Սինիավսկի

Վահան Սարգսյան

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել