«Եվրատեսիլ 2017»-ի երկրորդ կիսաեզրափակիչի առաջին գլխավոր փորձն արդեն մեկնարկել է։ Վաղը՝ մայիսի 11-ին, երկրպագուներն ուղիղ եթերում կկարողանան ընտրել այն 10 մասնակիցներին, ովքեր եզրափակիչում կմրցեն Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի եւ Կիպրոսի մեր հայրենակից Հովիգի հետ։ Իսկ մամուլի կենտրոնում անակնկալները շարունակվում են․․․
Օրինակ, քիչ առաջ այստեղ էր Հունգարիայի անցած տարվա ներկայացուցիչը՝ Ֆրեդին, որի Pioneer երգը բավականին սիրված էր «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուների կողմից։ Հմայիչ երգչի կողքով, բնականաբար, չէինք կարող անտարբեր անցնել՝ առանց ճշտելու նրա տպավորություններն այս տարվա շոուի եւ, իհարկե, Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի մասին։ Իսկ նա սիրով պատասխանեց մեր բոլոր հարցերին:
«Այստեղ եմ՝ որպես մեկնաբան, այժմ աջակցում եմ Հունգարիայի այս տարվա ներկայացուցչին՝ Ջոկի Պապայիին։ Ինձ կրկին շատ լավ եմ զգում այստեղ, անհամբերությամբ սպասում եմ երկրորդ կիսաեզրափակիչ փուլին»,-նշեց երգիչը՝ հավելելով, որ սիրով է հիշում անցած տարվա մրցույթն ու իր մասնակցությունն այնտեղ․
«Չէի ասի, թե ցանկություն ունեմ, բայց մտածում եմ՝ որքան լավ կլիներ, որ կրկին մասնակցեի մրցույթին։ Հաճելի էր լինել «Եվրատեսիլ»-ի բեմում։ Հիմա էլ հույզերով եմ լցված, որովհետեւ հրաշալի ժամանակ եմ անցկացրել մրցութային օրերին»։
Ի դեպ, Ֆրեդին այնքան էլ տպավորված չէ այս տարվա մրցույթի ելույթներից․
«Ինձ, իհարկե, շատ է դուր գալիս Հունգարիայի երգը։ Չէի ասի, թե պոտենցիալ ֆավորիտ ունեմ։ Կարծում եմ՝ ի տարբերություն այս տարվա, անցած տարիիսկապես ունեինք մի քանի հրաշալի երգեր, այժմ չեմ զգում նման բան այստեղ։ Եթե ինձ հարցնեն, թե ով է դառնալու հաղթող, ես չեմ կարողանա պատասխանել այդ հարցին։ Ես ուղղակի փորձում եմ վայելել այս օրերը»։
Երգչին խնդրեցինք խոսել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի երեկվա ելույթի մասին․
«Կարծում եմ՝ Արծվիկի ելույթը հրաշալի էր։ Ես զգացի նրա երգը։ Ինչպես անցած տարի, այս տարի եւս հրաշալի երգ եք ներկայացրել։ Վստահ կարող եմ ասել, որ երկու տարի անընդմեջ հրաշալի ներկայացուցիչներ եք ուղարկում մրցույթ։ Շնորհավորում եմ եւ հաջողություն մաղթում»։
Սյունե Առաքելյան
Պարույր Սինիավսկի
Վահան Սարգսյան
Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը