Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Եվրատեսիլ 2017». Սալվադոր Սոբրալի ֆենոմենը կամ ինչու հաղթեց Պորտուգալիան

21:06, 15 մայիսի

Se o teu coração não quiser ceder

Não sentir paixão, não quiser sofrer

Sem fazer planos do que virá depois

O meu coração pode amar pelos dois

Եվրատեսիլյան կրքերը հանդարտվեցին: Սալվադորը հաղթեց, մենք 18-րդ տեղում հայտնվեցինք: Այս ամենը բոլորիդ հայտնի է, այնպես որ՝ միանգամից առաջ անցնենք: Արդյո՞ք Սալվադորն արժանի էր հաղթանակի: Միանգամայն: Երգն ու երաժշտությունը, որի հեղինակը հաղթողի քույրն է՝ Լուիզա Սոբրալը, կարողացան նվաճել ինչպես ժյուրիի անդամների, այնպես էլ Եվրոպայի գրեթե բոլոր երկրների հանդիսատեսի սրտերը: Ո՞րն է գաղտնիքը: Արտիստի բացարձակ բնականությունը, խաղի բացակայությունն ու հաղթանակի հանդեպ նրա անտարբերությունը:

NEWS.am STYLE-ի թիմը մրցույթի ամբողջ ընթացքում աշխատել է մամուլի կենտրոնում, եւ մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք որոշ մանրամասներ այն ամենի մասին, ինչ կատարվում էր մեր քթի տակ, եւ ինչի մասին դուք գաղափար անգամ չունեք, բայց որոնք, ի վերջո, ճակատագրական եղան մրցույթում պորտուգալացու հաղթանակի առումով: Սա «Եվրատեսիլ»-ին մեր լրագրողական թիմի երրորդ մասնակցությունն էր, եւ մենք չենք դադարի բղավել, որ մրցույթում հաղթանակը կանխորոշում է հիմնականում մամուլի կենտրոնը: Եթե դուք նվաճել եք լրատվամիջոցների ներկայացուցիչների (իսկ նրանց թիվը 2.000 է) մեծ մասի սրտերը, ապա հաղթանակի լուրջ հավակնություն կարող եք ունենալ: Այս առումով մենք հստակ կաղում ենք, եւ պետք է նշենք, որ լրատվամիջոցների հետ աշխատանք չի տարվում: Արտիստի լավ վոկալ տվյալներն ու բեմադրված շոուն քիչ են, հարկավոր է, որ նա մամուլին, ժյուրիին եւ հանդիսատեսին գրավի իր խարիզմայով (երբ հաջորդ անգամ քվեարկեք «Դեպի Եվրատեսիլ»-ի ժամանակ, խնդրում եմ, հաշվի առեք այս փաստերը):

Ի դեպ, տարբեր երկրներից մեր բազմաթիվ գործընկերներ նշում էին, որ Հայաստանն արդեն մի քանի տարի շարունակ շեշտը դնում է շոուի վրա եւ չի հիացնում ինքնատիպ կոմպոզիցիայով:

Վերադառնանք Սալվադորին. մամուլի կարծիքի վրա հսկայական ազդեցություն են ունենում մինչեւ կիսաեզրափակիչներն անցկացվող փորձերը. ինչպես է արտիստն իրեն պահում բեմում, ինչպես է շփվում լրագրողների հետ, կարմիր գորգին, արդյոք հայտնվու՞մ է մամուլի սրահում եւ այլն: Սալվադորի հետ մեր առաջին շփումը ձախողվեց. կարմիր գորգին հայտնվելուց հետո նա մեզ հասցրեց միայն ասել, որ Պորտուգալիայում բազմաթիվ հայ ընկերներ ունի, իսկ հետո նրան մի կողմ տարան: Միայն հաջորդ օրը մենք իմացանք, որ երգիչն առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ որ նրան չափազանց շատ հարցեր տալ պետք չէ:

Ամեն դեպքում՝ երկու օր անց մենք նրան տեսանք հանգիստ նստած այն սրահում, որտեղ սնվում էին լրատվամիջոցների ներկայացուցիչները, անվտանգության ծառայության աշխատակիցները եւ այլն: Նա քրոջ հետ բուտերբրոդ էր ուտում: Արտիստներից ոչ ոք ճաշարանում չէր հայտնվում՝ նախապատվությունը տալով հյուրանոցի իրենց համարներում լանչին: Իսկ Սալվադորը նստած էր, ասես ոչինչ էլ չի պատահել: Նա այնտեղ բազմիցս հայտնվեց, իսկ փորձերի ժամանակ այնպիսի բաներ էր անում, որ պարզապես չէր կարող չգրավել լրագրողների սրտերը:

Եթե նախապես՝ դեռեւս փորձերից առաջ, իտալացի կատարող Ֆրանչեսկո Գաբանիի հաղթանակի հարցում վստահությունը գրեթե լիարժեք էր, ապա փորձերի ընթացքում ամեն ինչ կտրուկ փոխվեց (ի դեպ, անցյալ տարի նույնն էր Ջամալայի պարագայում. նախապես ոչ ոք նրան հաղթանակի հավակնորդ չէր համարում, բայց լրատվամիջոցների հետ գրագետ աշխատանքը, շփումն ու փորձերն ամեն ինչ փոխեցին):

Պորտուգալարենը շատ երգեցիկ լեզու է, այս տողերի հեղինակին այն նույնիսկ իտալերենից ավելի է դուր գալիս: Սալվադորին միանգամից հաջողվեց օտար լեզվով երգի էմոցիաները հասցնել տարբեր երկրներից ժյուրիի անդամներին եւ հանդիսատեսին: Ինչո՞ւ: Քանի որ չէր մտածում հաղթանակի մասին եւ ամբողջությամբ իր երգի մեջ էր: Նա մեզ նվաճեց իր պարզությամբ:

Փորձերի ժամանակ Սալվադորն իմպրովիզներ էր անում (կարող եք դիտել մրցույթի կայքում), որոնք նվաճեցին նույնիսկ իտալական պատվիրակությանը:

Առաջին կիսաեզրափակիչից հետո եզրափակիչ անցած բոլոր տասը մասնակիցներից լրագրողները հենց նրան հիշեցին, քանի որ Սալվադորը ստանդարտ պատասխաններ չէր տալիս, ասենք՝ «գնացեք երազանքի հետեւից, աշխատեք եւ ձեր երազանքը կկատարվի»: Ո՛չ, Սալվադորը հայտնվեց S.O.S Refugees լոգոյով մարզաշապիկով եւ մեկ րոպե խոսեց ազատության, հավասարության եւ եղբայրության մասին, հետո ասաց, որ բեմ է բարձրանում եւ երգում իր ու բոլորի համար, այլ ոչ միավորների:

Իր ելույթի ժամանակ Սալվադորը գրեթե ամբողջ մամուլի սրահին ստիպեց արտասվել: Պորտուգալական պատվիրակությունն էլ գրեթե տասը րոպե ընդհանրապես չէր կարողանում խոսել՝ արտասվելով, ինչպես հազարավոր մարդիկ Եվրոպայում:

Գրավիր սրտերը եւ կհաղթես այս մրցույթում...

P.S. Այս տողերի հեղինակը հաղթողին գուշակել էր մրցույթից դեռեւս երկու շաբաթ առաջ (ինչպես եւ անցյալ տարի):

PP.S. Հեղինակին առավել շատ դուր եկավ Հունգարիան:

PPP.S. Փոքրիկ գաղտնիք. լրագրողների մեծ մասին դուր է գալիս էթնո ոճի երաժշտությունը, եւ բոլորին ձանձրացրել է փոփը: Հաջորդ տարի երգ ընտրելիս հաշվի առեք այս հանգամանքը:

 

Պարույր Սինյավսկի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել