Համբիկ Դանիելին երաժշտասերները կհիշեն X Factor 3 նախագծից, որտեղ նա հանդես էր գալիս Գարիկ Պապոյանի DaDu խմբում: Այսօր Համբիկը Hambik A’shot նորաստեղծ նախագծի անդամ է, որտեղ նրա գործընկերը Աշոտ Պետրոսյանն է.
«Աշոտի հետ հանդիպել ենք երաժշտական նախագծերից մեկի ժամանակ: Արդյունքում՝ ստեղծվել է Hambik A'shot նախագծի գաղափարը. մտահաղացումը երկուսինս էր», - NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Աշոտի հետ համագործակցությանը, նշեց Համբիկը:
Տղաները վերջերս են ներկայացրել իրենց Become One of Stars երգի տեսահոլովակը, որը զուգերգ է երգչուհի Սոնա Գյուլխասյանի հետ: Ի դեպ, երգի ստեղծման պատմությունը եւս հետաքրքիր է.
«Որոշեցինք մասնակցել աշխարհահռչակ Spinnin' Records-ի հայտարարած մրցույթներից մեկին, ինչի արդյունքում էլ ծնվեց այս երգը: Ցանկացանք համագործակցել Սոնայի հետ, քանի որ Հայաստանում այլ երգչուհու չենք ճանաչում, որը կարող էր առանց արտասանության խնդիրների երգել այս ոճում»,-ասում է Համբիկը:
Ի դեպ, X Factor նախագծում երաժիշտը հանդես էր գալիս որպես ռեփեր.
«Շատերին թվում է, թե ես միայն ռեփ եմ կարդում, բայց մեր YouTube-ի էջում այդ ամենի հակառակ ապացույցը կա»:
Տղաներն արդեն ունեն իրենց սեփական ստուդիան, որտեղ աշխատում են ոչ միայն իրենց նախագծերի շուրջ.
«Առաջիկա մտքերը գաղտնի են, բայց, բնականաբար, շատ ծրագրեր ունենք, որոնք բոլորի համար անակնկալ են լինելու»,-նշեց Համբիկը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 20 ապրիլի
«Հիմա կյանքումս ամենակարեւոր էակն Ալեքսանդրն է». Ելենա Վարդանյանը՝ որդու հետ իրականացրած ֆոտոշարքի մասին16:10, 20 ապրիլի
Coldplay խումբը՝ ամենաատելի հիթերի վարկանիշի առաջատար15:32, 20 ապրիլի
«Մի բաժակից հետո աքլոր եք կտրել ու բողոքել իշխանությունից». հաղորդավար Արմեն Սարգսյանն իր ՀՀԿ-ական ընկերներին կոչ է անում կանգնել ժողովրդի կողքին15:04, 20 ապրիլի
«Ազատ մտածող, իր իրավունքին տեր կանգնող մարդու խնդիրն է դրված». նկարիչ Սամվել Սաղաթելյան14:28, 20 ապրիլի
Քայլի Ջեները ցույց է տվել դստեր լուսանկարը14:06, 20 ապրիլի
«Մենք ոչնչով չենք կարող օգնել». Գոհար Ավետիսյանը՝ հայաստանյան ցույցերի մասին13:30, 20 ապրիլի
13:03, 20 ապրիլի
Միլիոնատեր Դեն Բիլզերյանը հերթական ստորջրյա նկարահանումն է ցույց տվել12:35, 20 ապրիլի
«Մարդ կա՝ միշտ նստած բողոքում էր, թող դուրս գա ու պայքարի». Սոնա Շահգելդյանը դիմում է երգարվեստի մարդկանց12:12, 20 ապրիլի
Նիկոլ Քիդմանը եւ Ջենիֆեր Լոպեսը աշխարհի ամենաազդեցիկ կանանցից են՝ Time ամսագրի վարկածով11:31, 20 ապրիլի
11:04, 20 ապրիլի
Exclusive. 16-ամյա Րաֆֆի Արտոն՝ ֆրանսիական «Ձայնը» հեռուստանախագծի եզրափակչի մասին