Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչպես են նիհարում հայ հայտնիները. դիետոլոգ Գայանե Շահխաթունու հետաքրքիր բացահայտումները (ֆոտո)

17:03, 17 մայիսի

Դիետոլոգ Գայանե Շահխաթունին 2005 թվականից է սկսել զբաղվել քաշի նվազեցմամբ։ Նրա կարգախոսն է՝ արագ ու առողջ նիհարել՝ չվնասելով օրգանիզմը, սնվել բալանսավորված՝ առանց քաղցի զգացողության։ Այսօր Գայանեն մի շարք հայտնիների է օգնում նիհարել: Նրանց թվում են, օրինակ, Սոնա Շահգելդյանը, Օլգա Այվազյանը, Մերի Մակարյանը, Սոնա Ռուբենյանը, Նաիրա Մովսիսյանը եւ այլք:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գայանեն պատմել է հայտնիների հետ համագործակցության եւ նրանց գրանցած հաջողությունների մասին: Ահա, թե ինչպես է ամեն ինչ սկսվել…

«Իմ սիրելի հաղորդավարուհի Անի Դաշյանը Մոսկվայից կապվեց ինձ հետ, տեղեկացնելով, որ բալիկի լույս աշխարհ գալուց հետո 15 կգ քաշ է ավելացրել, եւ խնդրեց, որ իր համար մշակեմ պրակտիկ սննդակարգ, որ կարողանա համատեղել եւ' բալիկի խնամքի հետ, եւ' քաշ կորցնել։ Այդ ընթացքում Անին համացանցում հաճախ կիսվում էր իր նիհարելու արդյունքներով, իսկ 3 ամիս անց տեղադրեց «առաջ եւ հետո» նկարներ, ինչից հետո շատերին սկսեց հետաքրքրել քաշի նվազեցման այս մեթոդը։ Անիից հետո ինձ դիմեց Սոնա Շահգելդյանը, այնուհետեւ՝ Նաիրա Մովսիսյանը, Օլգա Այվազյանը։ Այժմ աշխատում ենք Սոնա Ռուբենյանի, Մերի Մակարյանի, Լայանայի եւ շատ ուրիշների հետ»։

Դիետոլոգը նիհարել ցանկացողներին հորդորում է զբաղվել սպորտով, քանի որ նրա խոսքով՝ առողջ կենսակերպն առանց մարզվելու ուղղակի անհնար է։ Նա իր հաճախորդներին առաջարկում է նաեւ ամենօրյա ֆիզիկական վարժություններ մարզասրահում։

Գայանեին խնդրեցինք խոսել նաեւ հայ հայտնիների գրանցած հաջողությունների մասին.

«Թե ինչ քաշով են ինձ դիմել, չեմ կարող բարձրաձայնել, բայց կարող եմ ասել մեր աշխատանքի զգալի արդյունքների մասին։ Օրինակ՝ Անի Դաշյանը երեք ամսում նիհարել է 15 կիլոգրամ, Սոնա Շահգեդյանի հետ մեկ ամսում նիհարեցինք 6 կգ, այժմ դադար է տվել։ Իսկ Նաիրա Մովսիսյանը շատ արագ է նիհարում, առաջին 15 օրում քաշը նվազեց 5 կգ-ով։ Սոնա Ռուբենյանի եւ Մերի Մակարյանի հետ սկսել ենք երկու շաբաթ առաջ, Սոնան արդեն 3 կիլոգրամից ավելի քաշ է կորցրել։ Անշուշտ, միայն հայտնիներին չէ, այլ բոլորին եմ խորհուրդ տալիս սնվել բալանսավորված գրաֆիկով, օրինակ՝ մրգերն ու քաղցրեղենն ուտել մինչեւ առավոտյան 12:00-ը, այնուհետեւ՝ ակտիվ վիտամիններով բանջարեղեններ, ժամը 18:00-19:00-ի հատվածում սպիտակուցային սնունդ, իսկ օրվա վերջում՝ 20:00-20:30-ի միջակայքում՝ թեթեւ կաթնամթերք՝ մածուն, կեֆիր, կաթնաշոռ»,-նշեց նա՝ բացահայտելով նաեւ հայտնի հաճախորդների առօրյա սննդակարգերից մեկը.

«Օրինակ, այսօր Սոնան եւ Մերին առաքիչից պայուսակով ստացել են օրվա ողջ սնունդը։ Առավոտյան համտեսել են մրգային աղցան յոգուրտով, նաեւ նուշ, հատուկ պատրաստված քունջութով ու մեղրով կոնֆետներ, ժամը 12:00-ի համար նախատեսված ոլոռով ապուր, 15:00-ին՝ բազուկով եւ թթվասերով աղցան, 18:00-ին՝ հավի բարբիքյու՝ շոգեխաշած կաղամբով, իսկ երեկոյան՝ քամած մածուն»։ 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Գայանե Շահխաթունին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել