Խոյ
Խոյը շատ պարզ և ճշմարիտ է և չի սիրում երկարացնել։ Եթե Դուք ձանձրացրել եք նրան, և նա մեկ ուրիշին է գտել, ապա ձեր հարաբերությունների վերջն եկել է։
Իսկ եթե Խոյը կորցրել է հետաքրքրությունը, այն շատ դժվար է վերականգնել կամ կրկին բոցավառել կրքի կայծը։ Խոյն առաջնորդվում է «հետդարձի ճանապարհ չկա» սկզբունքով, և դա կարող է ամենից շատ խոցել։
Ցուլ
Ցուլի կյանքում ամենակարևոր մարդն ինքն է՝ Ցուլը։ Այն փաստը, որ նա կարևորում է իր անձը, կարող է հարաբերությունների ավարտի պատճառ լինել։ Երբեք մի սպասեք, որ Ցուլը որևէ փորձեր կանի հարաբերությունները վերականգնելու համար։ Ավելի դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ նա այնքան համառ է, որ հրաժարվում է պայքարել և պարզապես բաց է թողնում իրավիճակը։
Երկվորյակներ
Երկվորյակները փորձում են հասկանալ, թե ինչ են ուզում իրականում, և դա դանդաղեցնում է բաժանման գործընթացը։ Սակայն եթե դուք բաժանվել եք, մի կարծեք, որ Երկվորյակները կանհետանան Ձեր կյանքից։ Այս տղամարդիկ մինչև վերջին արյան կաթիլը կքամեն Ձեզ, և Ձեզ կթվա, թե ցավը երբեք չի ավարտվի։ Միևնույն ժամանակ, Երկվորյակներն իրենց այնպես են պահում, կարծես ոչինչ չի պատահել՝ ցուցադրելով, թե որքան զվարճալի են անցկացնում ժամանակն առանց Ձեզ։
Խեցգետին
Երբ Խեցգետնի հետ հարաբերություններն ավարտված են, իսկական տանջանք է դառնում տեսնել այն, թե ինչի է վերածվում այս տղամարդը։ Դուք միանգամից կցանկանաք վերադառնալ նրա մոտ, Ձեր խիղճը կտանջի Ձեզ, որովհետև Դուք ոչնչացրել եք նրան, ում իսկապես սիրել եք։ Խեցգետինները հեշտությամբ են ցուցադրում իրենց էմոցիաները, սակայն տեսնել իրենց տանջանքները՝ ծանր տեսարան է, և ցանկացած մարդու սիրտ կարող է կոտրել։
Առյուծ
Առյուծը չի կարող ապրել առանց հանդիսատեսի։ Նա, հավանաբար, տեսարան կսարքի բոլորի աչքի առաջ, ինչն էլ կտոր-կտոր կանի Ձեր սիրտը։ Քանի որ Առյուծը միշտ շատ երկրպագուներ ունի, նա նոր հարաբերություններ կունենա մինչև Դուք դրա մասին կիմանաք։ Դուք դեռ երկար ժամանակ եք մտորելու և փորձելու հասկանալ, թե որտեղ եք սխալվել։ Թեև Դուք ոչ մի սխալ չեք գործել, միևնույն է ՝ դա չի մեղմի Ձեր ցավը։ Նոր ընկերուհի գտնելուն պես, նա կսկսի պատմել, թե որքան լավն է իր նոր ընտրյալը, և Դուք կզգաք, թե ինչպես հրաշեկ դանակը խրվեց Ձեր սիրտը։
Կույս
Հավանաբար Կույսը նույնիսկ չի նկատում, թե որքան է վիրավորում Ձեր զգացմունքները։ Իր ընկալմամբ նա փորձում է օգնել Ձեզ իր քննադատությամբ և խորհուրդներով։
Նա ամբողջությամբ կսուզվի աշխատանքի մեջ և աստիճանաբար ավելի քիչ ժամանակ և ուշադրություն կտրամադրի Ձեզ։ Քանի որ նա իսկապես լավ չի հասկանում, թե ինչ է անում, բաժանումը կլինի դանդաղ և ցավոտ։ Նա կկոտրի Ձեր սիրտը՝ ամուսանանալով իր կարիերայի հետ, և ավելի լավ կլինի, որ Դուք առաջինն իրեն լքեք։
Կշեռք
Կշեռքներն իսկապես չեն ցանկանում կոտրել Ձեր սիրտը, սակայն եթե զգում են, որ հարաբերությունները մոտեցել են տրամաբանական ավարտին, ստիպված կլինեն դա անել։
Կշեռքներին բարդ է շարունակել շփումը, եթե նրանք չեն ստանում պատշաճ ուշադրություն։ Նրանք երկար են տատանվելու՝ մտածելով մնալ, թե հեռանալ՝ հասցնելով Ձեզ հուսահատության, մինչև որ Դուք ինքներդ կպահանջեք որոշում կայացնել։ Դուք դեռ երկար եք ուշքի գալու բաժանումից հետո։ Սակայն կորստի ողջ ցավը վերապրելուց հետո Կշեռքը կդառնա Ձեր լավագույն ընկերը։
Կարիճ
Կարիճները սիրում և ատում են ամբողջ հոգով։ Դուք չեք ցանկանա վիճել Կարիճի հետ, քանի որ վեճի ժամանակ նա կարող է խայթել Ձեզ որքան հնարավոր է ցավոտ, և դա նրան հաջողվում է։
Կարիճը պատրաստ է ասել ամենավիրավորական խոսքերը, և դա կկոտրի Ձեր սիրտը, քանի որ Դուք գիտեք, որ Կարիճը չի ստում։ Եթե Դուք անում եք այն, ինչը Կարիճը չի ընդունում, նա առանց կասկածի մեկընդմիշտ կհեռանա Ձեր կյանքից, սակայն մինչ դա կոչնչցանի բոլոր ջերմ զգացմունքները, որոնք Դուք տածել եք նրա հանդեպ։
Աղեղնավոր
Եթե Աղեղնավորի հետ հարաբերություններում խնդիրներ են ծագել, մի զարմացեք, եթե մի օր՝ տուն վերադառնալիս, չգտնեք նրան։ Դուք նրա կողմից ոչ մի բացատրություն կամ արդարացում չեք լսի, և հենց այդ անորոշությունը կկոտրի Ձեր սիրտը։
Եթե Ձեր միջև մշտական կոնֆլիկտներ են ծագում, Աղեղնավորը անմիջապես կհավաքի ճամպրուկը և կփախչի։ Եթե նա հանդիպի մեկ ուրիշ կնոջ, Դուք նրանից նույնիսկ հրաժեշտի խոսք չեք լսի, քանի որ նա չափազանց անխոհեմ է իր որոշումներում։
Այծեղջյուր
Այծեղջյուրի հետ հարաբերություններում հաճախ խնդիրներ են լինում նրա պատճառով, և ոչ թե Ձեր։ Հավանաբար, նա Ձեզ հետ է, որովհետև չի ցանկանում միայնակ մնալ, սակայն դեռ չի մոռացել իր նախկին սիրեցյալին։
Շատ դժվար է կիսել սիրտը այն մարդու հետ, ում մոտ այն դեռ զբաղված է։ Եվ եթե դա իսկապես այդպես է, ապա նա միշտ համեմատականներ կանցկացնի ձեր միջև։
Ամենատհաճն այն է, որ Դուք փորձելու եք համապատասխանել այն չափանիշներին, որոնք պատահաբար սահմանել է նրա նախկին ընկերուհին, իսկ ուրվականի հետ մրցելն իսկապես բարդ է։
Ջրհոս
Ջրհոս տղամարդիկ սովորաբար սառն են ու անզգա և, հավանաբար, կկոտրեն Ձեր սիրտը դավաճանելով ։
Ջրհոսները երկարատև հարաբերություններ չեն սիրում, քանի որ շատ արագ ձանձրանում են։ Հաճախ նրանք նույնիսկ չեն բարեհաճում ասել, որ ցանկանում են վերջ դնել հարաբերություններին, և դա ավելի ցավոտ է, քան նրա ազնվությունը։ Բոլորովին անիմաստ է պատմել Ջրհոսին Ձեր զգացմունքների մասին, քանի որ նա չի ցանկանում գործ ունենալ Ձեր զգացմունքների հետ։ Անիմաստ է հուսալ, որ հնարավոր է վերականգնել հարաբերությունները, քանի որ Ջրհոսը դրա իմաստը չի տեսնում։
Ձկներ
Ձկները շատ ծանր են տանում Ձեզ պատճառած ցավը, սակայն դրանից Ձեր վիշտը չի մեղմանա։ Ինչպես հայտնի է, հարաբերությունները ժամանակ և ջանքեր են պահանջում, սակայն Ձկներն ավելի կարևոր գործեր ունեն այս կյանքում։ Ձկների անտարբերությունը պարզապես կոչնչացնի Ձեզ, քանի որ Ձեզ թվում է, թե անիմաստ եք Ձեր ժամանակը վատնել։
Նա չի ցանկանում խնդիրներ լուծել և հենց նա մի փոքր բարդություն է տեսնում հարաբերություններում, անմիջապես փախչում է։ Իսկ երբ նա կոտրի Ձեր սիրտը, միանգամից մեկ ուրիշ զբաղմունք կգտնի։
Ըստ՝ infoniac.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ