Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Երեւանյան կինոազդ. «Արթուր թագավորի սուրը»՝ նոր հայացք հին պատմությանը

20:09, 20 մայիսի

Սյուժեի հիմքում միջնադարյան հետնախորշերից պատանի Արթուրի պատմությունն է, ում վիճակված է գտնել լեգենդար Էքսկալիբուր սուրը եւ պատերազմ հայտարարել ուզուրպատորին:
Միանգամից արժե նշել, որ ֆիլմի ռեժիսորը Գայ Ռիչին է, դա նշանակում է՝ խառը քրոնոլոգիայով ֆլեշբեկ, հատվածային մոնտաժ, բացառիկ երկխոսություններ, բրիտանական հումոր, որակյալ երաժշտական ձեւավորում եւ բռնություն:

Ֆիլմը, սակայն, Արթուր թագավորի մասին միջնադարյան պատումների ու լեգենդների էկրանավորումը չէ, ուստի անիմաստ կլինի նրանից պատմական քրոնիկա ակնկալելը:
Հենց սկզբում հանդիսատեսը ակնատես է լինում պաթոսի, «Գահերի խաղից» հսկայական փղերի եւ էթնիկ բուրգերի, մարտերի տեսարանների: Բայց դա միայն առաջին տպավորությունն է, եւ այն հետո չի արդարանում: Միանգամայն հնարավոր է, որ ռեժիսորն այդպիսով որոշել է շարքային հանդիսատեսին կերակրել՝ ցուցադրելով վիզուալ հատուկ էֆեկտների մասշտաբը: Բայց այդ ամենը արագ փոխվում ու միախառնվում է: Էկրանին են հայտնվում հասարակաց տներ, կասկածելի մեքենայություններ, բանդիտային հաշվեհարդարներ եւ այլն:


Դիտարկենք դերասանական կազմը: Գլխավոր դերակատարները հրաշալի են մարմնավորել իրենց կերպարներին: Արթուր թագավորին մարմնավորում է Չարլի Հանեմը, որին շատերը հիշում են «Խուլիգաններ» (Hooligans 2005) ֆիլմից, ով իր դերում շատ համոզիչ ու ներդաշնակ է՝ սկսած սառնասրտությունից, մինչեւ ցավի ու կորստի արտահայտում:
Բացի այդ, Հանեմն այն դերասաններից է, ով կարողանում է հրաշալիորեն արտահայտել ամենավառ զգացմունքները՝ զայրույթ, ագրեսիա, ցավ՝ զուգահեռաբար հաջողացնելով ցուցադրել իր ֆիզիկական լավ վիճակը:

Այնպես որ, այս հարցում Գայ Ռիչիի ընտրությունն ավելի քան արդարացված է:
Արթուրի հորեղբոր՝ Վորթիգերնի կերպարը մարմնավորւմ է Ջուդ Լոուն. դա ֆիլմի գլխավոր արժանիքներից մեկն է: Դոկտոր Վաթսոնի հրաշալի փոխակերպումը չարագործի՝ նրա պաշտպանական ռեակցիան է, որի հետեւում թաքնվում է ցավագին անցյալը: Լավագույն դրվագներից կարելի է համարել այն, երբ դերասանն ամբողջովին կապտասեւ զենք ու զրահով դուրս է գալիս արքային ողջունող բրիտանացիների առջեւ: Օձային հայացքը, նենգ քմծիծաղը փայլուն կերպով են ցուցադրում չարագործ Վորթիգերնի կերպարը: Իսկ, ահա, հաջորդ դրվագում նա նստած է կաշվի եւ մետաքսի մեջ՝ ստեղծելով գանգստերի տիպիկ կերպար:

Իդեալական չարագործ եւ անտագոնիստ Ջուդ Լոուն տորթի վրայի բալն է, ինչը սպառնում է դառնության աստիճան անուշահամ լինել: Բոլորս գիտենք Շեքսպիր պապիկի ճշմարտությունը՝ «Ճաշակի ավելցուկը սպանում է ճաշակը»: Տվյալ դեպքում այդ ռիսկը բավականին մեծ է:


Ինչ վերաբերում է քննադատներին, ապա նրանց գնահատականները միանշանակ չեն, քանի որ, ընդհանուր առմամբ, ռեժիսորը բավականին ազատորեն է մեկնաբանել Արթուր արքայի մասին պատմությունը:

Հանդիսատեսի կողմից ֆիլմը բավականին ջերմ է ընունվել եւ արձագանք է գտել ինչպես Գայ Ռիչիի երկրպագուների լայն լսարանի, այնպես էլ՝ ֆենթեզիի սիրահարների կողմից:


Առանձին ուշադրության է արժանի յուրաքանչյուր կերպարի ռեժիսորական վիզուալիզացիան՝ հագուստի դետալների միջոցով: Բավական է հիշատակել Արթուրի անփոխարինելի կաշվե տաբատը ամենուր եւ միշտ: Բայց ամենաշոկայինը Արթուր թագավորի՝ կավատի մուշտակով դրսեւորումն է, կարծես թե նա Snoop Dogg-ի տեսահոլովակների գլխավոր հերոսներից լինի: Այդպիսի բազմազանություն կարելի է տեսնել ֆիլմի ողջ ընթացքում՝ դրական հերոսների մոտ: Իսկ, ահա, բացասական հերոսներն ավելի հստակ ու միանշանակ արտաքին տեսք ունեն: Բարին կարող է շատ դեմքեր ունենալ, իսկ չարը՝ միշտ նույնն ու անփոխարինելի:

Հետաքրքիր է, որ ֆիլմի ոչ հավասար տեմպը եւ կերպարների ու հնարքների առատությունը տպավորություն է ստեղծում, թե ռեժիսորի մոտ, կարծես, բացակայում է չափի զգացողությունը, բայց եթե հաշվի առնենք՝ դա ում աշխատանքն է, խնդիրը մասնակիորեն դուրս է գալիս: Մասնակիորեն, քանի որ Գայը, այնուամենայնիվ, որոշել է գնալ սուր սայրի վրայով, եւ եթե դա լիներ «21» թղթախաղը, ապա նա սահմանը կանցներ:

Ահա ռեժիսորի կողմից օգտագործված հնարքների ընդամենը մի փոքր մասը. 80 մերտրանոց կամրջով ամրոց լեռներում, տեսարաններ՝ հսկա արծիվներով եւ օձերով, հսկա փղեր՝ «Գահերի խաղից», սեւամորթ ասպետ՝ քաղաքական հավասարակշռության տեսակետից, ֆենթենզիին բնորոշ գերազանց հատուկ էֆեկտներ, բրիտանական հումոր, ինչպես նաեւ՝ մարտերի տեսարաններ: Ցուցակը սրանով չի սահմանափակվում, բայց պետք է հաշվի առնել փաստը, որ խառնաշփոթն այստեղ հանդես է գալիս որպես առանցքային տարր:

Ուշադրություն է գրավում նաեւ բազմաթիվ երկրորդական կերպարների ի հայտ գալը, այդ թվում՝ Բեքհեմի, «Գահերի խաղի» դերասանների: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ. իմաստ չկա, պարզապես դիտեք եւ փորձեք բավականություն ստանալ, քանի որ բացի վիզուալ պատկերներից, երաժշտական ձեւավորումը, անկասկած, բարձունքի վրա է՝ 10-ից 10: Գերազանց երաժշտական ձեւավորումը վերջին դերը չի խաղացել ֆիլմի հաջողության համար:

Դենիել Փոմբերթոնի հրաշալի սաունդթրեքը գրավում է առաջին իսկ հնչյուններից:
Անգլիայի, Շոտլանդիայի եւ Ուելսի հրաշալի լանդշաֆտը, ինչպես նաեւ արժանի էքշնը ֆիլմի եւս մեկ ուժեղ կողմերից են: Շատ բան մաեստրոյի առանձնահատուկ ոճից է, սակայն նրա լավագույն գործը չէ:

Արթուր թագավորի սուրը հին լեգենդների եւ անգլիական ֆոլկլյորի էկրանավորումը ՉԷ: Եւ հենց այդ փաստը պետք է հաշվի առնել այն դիտելիս՝  ֆիլմն առավելագույնս ամբողջական գնահատելու եւ որպես հեղինակային կինո ընդունելու համար:
Անհամատեղելիի համատեղումը, իրադարձությունների, կերպարների եւ դետալների շերտավորումը  միանշանակ չէ: Բայց դա Գայ Ռիչին է, եւ բարի գալուստ նրա աբսուրդային աշխարհ:

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել