MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Պրինտ 2017. գլխավոր թրենդերը

13:06, 30 մայիսի

2017-ին պրինտի հիմնական սահմանումը դինամիզմն է. պրինտները հավակնում  են գերազանցել իրենք իրենց:

Եկեք սկզբից կողմնորոշվենք ամենավայրի պրինտի հարցում. միանգամից ասեմ` վագրային նախշը թրենդային է, իսկ դա նշանակում է, որ պոդիումի վրա «վխտում են» նաեւ օձեր, թռչուններ, հովազներ եւ այլն: Սակայն կանանց սիրելի վագրն ամենաակտիվն է, ցավոք, քանի որ հավասարը չունի սխալներ կատարելու եւ նորաձեւ ոճերը ապականելու հարցում:

Սեզոնի ֆավորիտները երկուսն են՝ գծավոր ու վանդակոր նախշերը: Գծերը ամենատարբեր կարող են լինել՝ ագրեսիվ, խելահեղ, գունավոր: Հավերժական գիտելիքների շարքից՝ հորիզոնականները ծավալ են տալիս, իսկ ուղղահայացները՝ նրբացնում են կազմվածքը: Կտորի գծերը գրագետ օգտագործելու դեպքում կարելի է հաջողությամբ ստանալ ցանկալի վիզուալ էֆեկտը: Ուղղահայաց զոլերով գործվածքը ճիշտ ձեւվածքի, կարերի ու ներսկարերի դեպքում կարող է գեղեցիկ ընդգծել կազմվածքի առավելությունները  եւ թաքցնել թերությունները: Իսկ, ահա, հորիզոնական զոլերը ցանկալի ծավալ ցույց կտան այնտեղ, որտեղ հարկավոր է, իսկ այն, որպես կանոն, անհրաժեշտ է միշտ միեւնույն տեղում…Շատ կանանց համար ուղղահայաց գծերը շահեկան է կրել միայն հագուստի վերին մասում, մեկ էլ տեսար՝ բախտները բերի ու մի բան շահեն:

Սեզոնի թրենդն ասիմետրիկ շերտերն են, որոնք երկրաչափական կոմպլեկտներ են ստեղծում համարձակների համար՝ վստահ համադրեք ասիմետրիկ շերտերը վառ գունային պրինտների հետ: Համեստությունն այս դեպքում տեղին չէ. հայտնի չէ, թե երբ սա կրկին նորաձեւ կլինի և կկարողանաք, արդյոք, այդ ժամանակ դա ձեզ թույլ տա։ Այնպես որ, ամեն ինչ մի կողմ դրեք ու փորձեք:

Սեզոնի հիթը միանշանակ վիշի վանդականախշն է՝ փոքրիկ, հանգիստ ու լուսավոր (կոչվում է ֆրանսիական Վիշի քաղաքի պատվին): Սովորաբար ֆրանսիական գյուղերում վանդակավոր կտորներով փակում են քաղցրավենիքների, մուրաբաների, մարմելադների ամանները, իսկ կրելով նմանատիպ նախշ հագուստի վրա, արդեն պարզ է, որ քաղցրիկը հենց դու ես: Վիշի վանդականախշը սովորաբար երկու գույն է ունենում, որոնցից մեկը սպիտակն է, ինչն էլ թեթեւություն եւ պարզություն է հաղորդում հագուստին, իսկ ձեզ՝ թարմություն ու երիտասարդություն:

Էլ ինչ գարուն-ամառ՝ առանց ծաղիկների: Ի դեպ, նկատե՞լ եք ինչպես են արձագանքում տղամարդիկ ծաղկային պրինտներին. մոտավորապես ինչպես երեխաները՝ դադարում են լաց լինել ու մեկնում են ձեռքը: Ծաղիկներն ու գույներն այսօր կարող են տարբեր լինել, սխալվել գրեթե անհնարին է, հատկապես եթե պահպանվում է կանոնը՝ որքան ծաղիկները փոքր են եւ բաց գույնի, այնքան լուսավոր պետք է լինի ժամն ու միջավայրը:

Բայց ամեն ինչ չի կարող այդքան պարզ լինել, եթե մենք կարողանայինք սահմանափակվել վանդականախշի միայն մեկ տեսակով, շերտով կամ գույնով: Նորաձեւության խորամանկ ինդուստրիան, միեւնույն է, մեզ ստիպում է ինչ-որ բան գտնել, քանի որ նախորդ սեզոնի մեր պրինտներն արդեն սովորական են, իսկ մեզ պետք է ինչ-որ թրենդային բան, իսկ թրենդային է բլոկինգը: Քոլոր բլոկինգը (նույն գույնի տարբեր երանգների համադրությունը կամ երկու-երեք գույների համադրությունը մեկ կոմպլեկտում) տրամաբանորեն սահում է դեպի պրինտ բլոկինգ: Ավելի մատչելի լեզվով՝ սա նշանկում է միեւնույն պրինտի տարբեր տեսակների, երանգների կամ չափերի համադրություն, օրինակ՝ խոշոր եւ մանր վանդակների, տարբեր երկարության եւ լայնության զոլերի, տարբեր գույնի գործվածքների, ծաղիկների եւ վանդակների, շերտերի եւ նախշերի: Եթե ձեզ երբեք չի հաջողվում գրագետ կերպով համադրել պրինտերը, ուրեմն՝ ավելի լավ, քանի որ ժամանակակից թրենդն է՝ «որքան վատ, այքան՝ անսպասելի»:

Այս սեզոնում հնարավոր չէ առանց գրաֆիկ, աբստրակտ մոտիվների, երկրաչափական եւ երեւակայական պրինտների, որոնք ոչ միայն ժամանակի տուրքն են, այլեւ կազմավածքը անճանաչելիության աստիճան փոխելու լիդերները: Առաջիկա սեզոնների համար նույնպես կանախտեսում եմ օպտիկական պրինտների արդիկանությունը, քանի որ, առաջին հերթին, այն նոր է ու դեռ կմնա, եւ երկրորդը՝ կանաց դուր է գալիս, երբ իրենց հագուսից մարդկանց աչքերը խժբժում են:

Ամռան առավել կրեատիվ պրինտը, իմ կարծիքով, գործվածքի վրա ներկի լաքաների ու լղոզված ջրաներկի պատկերներն են, որոնք միայն նոր են հայտնվել պոդիումի վրա եւ ակնհայտորեն կմանան մինչեւ ամռան վերջը ու անգամ՝ մյուս սեզոնին էլ կնայվեն: Դրանք առաջին հերթին՝ բազմազան են, երկրորդը՝ ունիվերսալ եւ երրորդը՝ կարող եք անել ինքներդ՝ հատուկ ներկերը գործվածքի վրա լղոզելով:

D&G ֆեշն ինդուստրիայի բռնակալներն առաջին տարին չէ, որ պրինտներին ուղվածություն են տալիս՝ սիցիլիական մոտիվներ, միջերկրածովյան բույսեր, թագավորական դետալներ, հայելիներ եւ այլն:

2017- ին  փոփ արթը ներկա է  իր ողջ հմայքով. եթե Ուորհոլը ողջ աշխարհին համոզել է, որ դա արվեստ է, ձեզ մնում է համոզվել, որ այն կարելի է կրել:

Գրեթե մոռացել էի հիշատակել պուտերի մասին, այսպես կոչված, «Polka dot»: Եթե չեք ցանկանում նմանվել ճակատամարտից փեսացուին սպասող ֆրանսերենի ուսուցչուհուն, պուտավոր շորիկները կրեք այնպես, ինչպես առաջարկում են Louis Vuitton-ը, D&G-ն, Givenchy-ն՝ որոշակի ինքնահեգնանքով:

Մի փոքր մանկամիտ, բայց արդիական են նաեւ սրտիկները, վարդերն ու թիթեռնիկները: Շարունակում են թրենդում մնալ քաղաքային բնապատկերներն ու հայտնի վարպետների գործերից ֆրագմենտները:

Ինչպես նախորդ տարի, տեղին են սլոգանները. Էքսկլյուզիվ  ու կրեատիվ եք ուզում՝ տպեք ձեր սեփական կարգախոսը եւ սովորական շապիկի վրա սեփական իմիջը ստեղծելու հարցում քայլ առաջ արեք:

Եթե դուք հիշում եք այնպիսի պրինտների մասին, որոնց մասին այստեղ չի խոսվել, հավատացած եղեք, որ դրանք նույնպես նորաձեւ են: Ընտրեք ինչ սրտներդ ուզում է՝ պուտեր, ինչպես տատիկինն էր, ծաղիկներ, ինչպես մայրիկի ժամանակ էր կամ ձեր մանկության վանդակները. կարեւորը, որ ձանձրալի չլինի. ամառ է արդեն:

Գայա Ա

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել