Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սլացիկ կազմվածքի գաղտնիքներ՝ մոդել Մարիամ Դավթյանից

16:30, 30 մայիսի

Գեղեցիկ կազմվածքը ցանկացած կնոջ երազանքն է, սակայն դրան հասնելու համար մի շարք գաղտիքների պետք է տիրապետել։ Ուրիշ էլ ովքե՞ր, եթե ոչ մոդելները կարող են լավ խորհրդատու լինել այս հարցում։ Չէ՞ որ նրանք հաճախ են ստիպված լինում գնալ մի շարք զոհողությունների՝ գեղեցիկ եւ սլացիկ մարմին ունենալու համար։

NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է մոդել եւ գեղեցկության մրցույթների մասնակից Մարիամ Դավթյանի հետ, որը մեծ պատրաստակամությամբ մեզ հետ կիսվեց իր գեղեցկության գաղտնիքներով․

«Սկսենք առավոտից․ հիմնականում արթնանում եմ ժամը 08:30-ի 09։00-ի սահմաններում։ Լվացվում եմ, որից հետո պարտադիր խմում եմ 1-2 բաժակ ջուր։ Ծանրաբեռնված գրաֆիկ ունենալու պատճառով շատ անգամներ նույնիսկ մոռանում եմ հաց ուտելու մասին, ինչն, իհարկե, շատ վատ է, քանի որ գեղեցիկ կազմվածք ունենալու համար անհրաժեշտ է կանոնավոր սնվել։ Աշխատում եմ հնարավորինս պահպանել սննդակարգս, նախաճաշում եմ 10։00-ին։ Հիմնականում ուտում եմ կաթնաշոռ, միրգ կամ կաթ եմ խմում»։

Որքան էլ որ զարմանալի է՝ Մարիամը քաղցրակեր է։ Մոդելը խոստովանում է․

«Ցերեկվա ժամերին քաղցրավենիք եմ ուտում։ Շատ ջուր եմ խմում, ինչը շատ լավ է օրգազնիզմի նյութափոխանակության համար։ 17։00-18։00-ի հատվածում ուտում եմ բանջարեղենային աղցաններ, հավ, հնդկաձավար։ Հատուկ սննդակարգի չեմ հետեւում, քանի որ դեմ եմ դիետաներին։ Ուղղակի աշխատում եմ հնարավորինս քիչ օգտագործել հացաբուլկեղեն, տապակած ուտեստներ, իսկ երեկոյան քաղցս հագեցնում եմ կամ մածունով կամ մրգով»։

Մարիամը նույնիսկ ամենածանրաբեռնված օրերին, 1-1,5 ժամ պարտադիր տրամադրում է մարզումներին։

Մոդելը միշտ է նիհարակազմ եւ սլացիկ եղել, սակայն խոստովանում է՝ ինչպես շատ աղջիկներ, ինքն էլ հաճախ դժգոհ է լինում իր տեսքից․

«Հիմնականում այդպիսի զգացողություններ ունենում եմ այն դեպքում, երբ տրամադրություն չեմ ունենում։ Սակայն բարդույթներ չունեմ։ Տվյալ պահին չեմ կարողանում մտաբերել մի բան, ինչից բարդույթավորվում եմ. միգուցե, լինի ժամանակ, երբ բարդույթներ ի հայտ գան, բայց առայժմ՝ ոչ»։

Հայտնի է, որ կանոնավոր քունը եւս նպաստում է գեղեցիկ մաշկին եւ կազմվածքին։

«Հիմա քննական շրջան է, այդ պատճառով շատ ուշ եմ քնում, բայց սովորական օրերին աշխատում եմ ամենաուշը ժամը 24։00-ին քնել»։

Մարիամից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ է անհրաժեշտ կնոջը՝ իրեն գեղեցիկ զգալու համար․ «Կարծում եմ՝ կինն, առաջին հերթին, պետք է սիրված ու երջանիկ լինի։ Երջանիկ կինն ամենագեղեցիկն է։ Իհարկե, չի խանգարի նաեւ մի փոքր ինքնավստահությունը»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել