MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Երեւանյան էսքիզներ. Հայկական նամականիշները՝ երկրի դեսպաններ

20:06, 5 հունիսի

Երբ անցյալ դարի 80-ական թվականներին հարցում է անցկացվել, թե ազատ ժամանակ խորհրդային մարդիկ ինչով են զբաղվում, հավաքածուներ կազմելը առաջին տեղն է գրավել՝ առաջ անցնելով սպորտից, լուսանկարչությունից, տուրիզմից եւ ազատ ժամանակը լցնելու այլ ձեւերից: Իսկ հավաքածուների ամենատարածված ձեւը ֆիլատելիան էր: Նամականիշներ, փոստային ծրարներ էին հավաքում ե՛ւ մեծահասակները, ե՛ւ երեխաները՝ ըստ ժամանակագրության, ըստ երկրների կամ ըստ թեմաների:

Հայ հավաքորդների ամենատարածված թեմաներից մեկն էր «Հայաստանը փոստային վճարների նշաններում»: Իսկ հավաքելու նյութն առավել քան բավարար էր:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բնակչության շրջանում նվազեց նաեւ ֆիլատելիայով հրապուրվելը:
Սակայն 25 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 28-ին, շրջանառության մեջ հայտնվեցին Հայաստանի Հանրապետության առաջին նամականիշները:

Տարբեր արժեքավորության երեք քառակուսի մանրանկար՝ միեւնույն նկարում եւ դիզայնով, եւ 80-մմ-անոց քառակուսի սպիտակ փոստային բլոկ՝ կենտրոնում նույն ձեւաչափի նամականիշով: Կոր եռագույն շերտ, որ անցնում է Արարատի վրա սավառնող արծվի լայն բացած թեւերով:
Դրանց հեղինակը երեւանցի նկարիչ եւ դիզայներ Հարություն Սամուելյանն է, եւ մենք խնդրեցինք պատմել, թե այն ինչպես է ստեղծվել:

«Արեւելքում երեխայի ծննդյան օր է համարվում բեղմնավորման օրը: Եթե դա այդպես է, ապա մեր առաջին նամականիշի ծննդյան օրը պետք է համարել ոչ թե այն օրը, երբ այն շրջանառության մեջ դրվեց՝ ի նշանավորումն Անկախության օրվա, այլ պետք է հայացք նետել դրանից 9 ամիս առաջ»,- պատմում է նա։

«Այդ ժամանակ իմ լավ ընկեր, գրող եւ հրապարակախոս, Գերագույն խորհրդի պատգամավոր Սամվել Շահմուրադյանը, որը հետագայում Արցախում զոհվեց, միտք հայտնեց, որ ինքնիշխան պետության խորհրդանիշները չեն սահմանափակվում դրոշով, զինանշանով, հիմնով եւ արժույթով, այլ պետք է ունենան նաեւ փոստային վճարման իր պետական նշանները: Եվ ցանկանում էր, որ դրանց հեղինակը ես լինեի: Նամականիշներով հրապուրված էի մանկության տարիներից, բայց երբեք չէի մտածել, որ երբեւէ դրանով լրջորեն կզբաղվեմ:

Երբ Սամվելին, ի վերջո, հաջողվեց պետական այրերին համոզել դրանց անհրաժեշտությունը, փոստային առաջին թողարկման նախապատրաստման պետական հանձնաժողով ստեղծվեց: 1991 թվականի դեկտեմբերին եւ 1992 թվականի հունվարին միջազգային մրցույթ անցկացվեց: Հայաստանից եւ այլ երկրներից մի քանի հարյուր նախագիծ ստացվեց:

Իմ նախագիծը հաղթեց, եւ, կարծում եմ, դա խոստովանել են նաեւ ժյուրիի անդամները, վճռորոշ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ ես միակն էի, որ իմ 10 էսքիզները բնական մեծությամբ էի կատարել...։
Եվ երբ այսօր նայում եմ 25-ամյա վաղեմության լուսանկարները Սամվելի հետ իմ մրցութային վահանակի մոտ, ես լիակատար հիմնավորվածությամբ նրան նոր Հայաստանի փոստային նամականիշի կնքահայրն եմ անվանում:

1992 թվականի ցուրտ եւ մութ ձմռան պայմաններում, մոմի լույսի ներքո լարված աշխատանք կատարվեց չորս անգամ մեծացված բնօրինակի վրա: Թուղթ, ջրաներկ, տեքստերի ֆոտոհավաքածու, այդ թվում՝ ՀԱՅԱՍՏԱՆ լոգոտիպի հեղինակային լրակազմի օգտագործմամբ: Ես, այնուամենայնիվ, մատներս սառցահարեցի, հետագայում ստիպված էի երկար բուժել հալվեի ներարկումներով:
Սակայն մենք հասցրեցինք, եւ կապի նախարար Գրիգոր Պողպատյանը՝ «Նամականիշ» նորաստեղծ ընկերության տնօրեն Ռուբեն Փերիխանյանի հետ, բնօրինակները տարավ Լոնդոնի բարձրակարգ՝ House of Questa տպարան: Նամականիշները տպագրվեցին 100 հազար տպաքանակով, իսկ բլոկը՝ 20 հազար օրինակով:

Կապի նախարարը ստեղծեց «Նամականիշ» ՓԲԸ-ն, որի պարտականությունն էր փոստային վճարման նշանների ծրագրումը, հրատարակումը եւ տարածումը: Ինձ այնտեղ հրավիրեցին որպես գլխավոր նկարիչ:
Սկզբում չորս հոգի էինք, այդ թվում՝ այդ ժամանակ Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ հարգարժան Սուրեն Ներսեսովիչ Առաքելովը: Թողակումների թեմատիկան երկու տարի ես էի որոշում, այնուհետեւ գեղարվեստական խորհուրդ ստեղծվեց: Երկար ժամանակ նամականիշները ձեռքով էին ստեղծվում, իսկ 1998 թվականից աշխատանքին միացավ համակարգիչը:

Ես այնտեղ աշխատել եմ 12,5 տարի, կարելի է ասել՝ արեւելյան օրացույցով մի ամբողջ շրջափուլ:
«Նամականիշում» իմ աշխատելու տարիներին ավելի քան 350 թողարկում է եղել: Սակայն առաջին թողարկմանը ծանոթ բոլորը այն լավագույնն են համարում բոլոր հաջորդ թողարկումների շարքում»:

Պավել Ջհանգիրով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել