Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Նորաձեւ սաբոտաժ. ինչպես բավականություն պատճառել ոտքերին

15:29, 7 հունիսի

Դեռեւս երբեք նորաձեւությունը ոճերի եւ ուղղությունների այսպիսի առատություն չէր ներկայացրել, ընդ որում՝ ոչ մի արմատական նոր բան չառաջարկելով, թերեւս՝ միայն անվանումները:

Եթե նախկինում ամռանը մեզ առաջարկվում էին սանդալներ, սաբոներ եւ հողաթափեր, ապա այսօր առաջարկվում է գրեթե նույնը, բայց այլ անուններով: Նորաձեւության ամսագրերը խորհրդավոր անվանումներ են տարածում՝ մյուլիներ, բիրկենշտոկիներ, սլիպերսիներ, էսպադրիլներ, գլադիատորներ, բափուճներ, կրոկսեր։ Դրանց կողքին ծանոթ սանդալներն են, հողաթափերը, սաբոները եւ ծովափնյա կոշիկները:

Եվ, ահա, մտնում ես քեզ համար հերթական սաբոն գնելու, իսկ վաճառողուհին դատապարտում է. «Սա մյուլի է...», «Իսկ ձեր այդ մյուսլիները միայն սպիտա՞կ են», «Մյու-լի՛: Բոլոր գույների»: Ֆրանսիական սաբո անվանումը (ի սկզբանե փայտե կոշիկ), պարզվում է, կիրառելի է միայն եթե կոշիկը պլատֆորմ ումի, իսկ, ահա, արդեն առանց դրա՝ մյուլի է:

Միջնադարում մյուլին ասոցացվում էր էրոտիզմի, գայթակղության եւ թեթեւաբարո կանանց հետ, քանի որ դրանք հեշտ էր հանելը: Իսկ, ահա, անցյալ դարում նույն կանայք, բայց արդեն սեքս խորհրդանիշներ կոչվող, դրանք վերադարձրին բարեկիրթ հասարակություն եւ նորաձեւություն: Նորածեւության խորհրդանիշ Մերիլին Մոնրոն դրանք դարձրեց անհավանական հայտնի: Հարցրեք տղամարդկանց եւ կհասկանաք, որ, պարզվում է, ոտքին կոշիկը ճոճելը միանգամայն նրբագեղ է եւ նույնիսկ գայթակղիչ: Դիզայներները պատրաստ են կտրել բոլոր մոդելները ՝ միայն թե ամառային տարբերակ ստանան: Գագաթնակետին են ծոպերով եւ փետուրներով, քարերով եւ մորթիով, երկաթներով եւ հուլունքներով մյուլիները:

Կոշիկի ցանկացած տարատեսակ՝ բավականին փակ վերնամասով (այսինքն՝ ոտքի վրա ավելի կայուն) եւ առանց հետնամասի, ամռանն աշխատանքային հագուստի համար հրաշալի տարբերակ է, առավել եւս, որ դիզայներները հրաժարվել են խիստ կանոններից, եւ այսօր բաց կոշիկը միանգամայն զուգակցվում է գործնական ոճի հետ:

Արեւելքով եվրոպացիների հրապուրվելուց հետո սկսեցին երեւան գալ մարոկկոյական բափուճները, ոչ բարձր, կրունկը բաց, քիթը սուր՝ տրամադրում են արեւելյան դանդախկոտությանը եւ երանությանը: Ի դեպ, սեզոնի ամենաարդիական մյուլիներն են հենց բափուճների հետ միքսը:

Սեզոնի թրենդն են հողաթափերը՝ նորաձեւության մեջ պիժամայի ոճի տրամաբանական շարունակությունը՝ ամենա, ամենատարբեր։ Ի տարբերություն մյուլիների՝ դրանք ավելի բաց են, առանց կրունկի:

Չարժի արձագանքել «դու հողաթափով պիտի գնա՞ս» դիտողությանը եւ պատասխանել ամուսնուն կամ գործընկերներին, որ սա սլիպերս է եւ երկու բաճկոնի արժեք ունի: Բիրկենշտոկիները (ստեղծողի ազգանվամբ) սկզբում մտահղացվել են որպես օրթոպեդիկ կոշիկ, հետո բժիշկները հավանաբար արագ հասկացել են, որ սա հարմար է եւ սկսել են աշխատավայրում հագնել հիվանդների թողած հողաթափերը, դե, իսկ բժիշկներից հետո՝ նաեւ մյուսները: Եվ որքան լավ է, ոճային ու կարեւորը՝ բոլորն առողջ են, բայց կանխարգելման նպատակով օրթոպեդիկ կոշիկով:

Եվ վերջապես՝ հողաթափերի մասին, այն ամենն է, ինչը քսթքսթում է ոտքին, ըստ որում՝ լավ է, երբ հետաքրքիր գույները եւ օրիգինալ մոդելները մեղմում են քսթքսթոցը, ու  համաձայնվեք, որ գրասենյակներում քսթքսթացնելն, ամեն դեպքում, կոռեկտ չէ, ավելացրեք մի քանի կտոր կաշի եւ սանդալ կստանաք, որոնցով արդեն աշխատանքի էին գնում ամբողջ Հին Հռոմում:

Միայն թե՝ չարժի հրապուրվել գլադիատորական ոճի չափից ավելի բարձր սանդալներով, չնայած դա եւս սեզոնի թրենդն է։ Ամառային կոշկեղենի ամբողջ բազմազանության մեջ սա ամենաբարդ փորձարկումն է, համարձակվեք միայն այն ժամանակ, երբ համոզված եք, որ դա կարող եք անել առանց շրջապատող մարդկանց գեղագիտությանը վնաս պատճառելու:

Մարոկկոյից՝  Հռոմ, այնտեղից  երկու քայլ է իսպանական գյուղեր հասնելը, հենց այս տեղից են գալիս էսպադրիլները։ Ագրեսիվ հնչեղությամբ այս անվանումը ընդամենը հարմարավեր կոշիկներ են հյուսված հիմքի վրա, որպես կանոն կտորից։ էսպադրիլներ էին կրում Դալին և Պիկասսոն. զարմանալի չէ՝ նրանց պապերն էլ էին նույնը կրում:

Հ.Գ. Առանց ետնամասի կոշիկը կորցնել ավելի հեշտ է, եւ հետեւաբար, արքայազնին գտնելու ավելի մեծ հավանականություն կա. ժամանակն է գտնել հավերժական սեր ամռան համար:

Գայա Ա.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել