Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչի՞ մասին է պատմում հագուստի ձեր նախընտրած գույնը

15:04, 16 հուլիսի

Կարմիր

Կարմիրն ամենասեքսուալ գույնն է համարվում, քանի որ այն բարձրացնում է արյան ճնշումը, հաճախակիացնում սրտի զարկերն ու շնչառությունը։ Կարմիր գույնի հանդեպ սերը վկայում է այն մասին, որ դուք նպատակասլաց մարդ եք, երբեմն՝ ագրեսիվ։ Դուք պատրաստ եք հագուստի հարցում ամենահամարձակ փորձարկություններին։ Որպես կանոն՝ դուք հասնում եք ձեր նպատակին, եւ ձեզ դժվար է դիմակայել։ Դուք կրքոտ եք, կամային, սակայն շատ պոռթկուն։ Ապացուցված է, որ մարդիկ, որոնց այդ գույնը նյարդայնացնում է, հավատարիմ են եւ կայուն, բայց թերարժեքության բարդույթով։

Կապույտ

Դուք հազվադեպ եք ժպտում։ Ձեր վստահությունը շահելը շատ դժվար է, դա կարող են անել միայն այն մարդիկ, որոնք անցել են փորձաշրջանը, կամ ժամանակն ապացուցել է նրանց վստահությունը։ Դուք շատ հանգիստ մարդ եք, վստահություն եք ներշնչում շրջապատին, քանի որ սրտի զարկերը, արյան ճնշումն ու շնչառությունը կապույտին նայելիս նվազում են։ Ամենայն հավանականությամբ Դուք ներդաշնակ եւ հավասարակշռված վիճակում եք, առանց լարվածության, Ձեզ կոլեկտիվի մասնիկ եք զգում։

Սպիտակ

Դա իդեալական գույն է, զրոյական պայծառության գույն։ Սպիտակ գույնը նշանակում է ազատություն բոլոր խոչընդոտներից, ազատություն բոլոր հնարավորությունների առաջ։ Այդ պատճառով էլ հարսանյաց զգեստները սպիտակ են։ Այդ պատճառով սպիտակը ֆիզիկական մահվան խորհրդանիշն է եւ հաշտության նշանը։ Նա ոչ ոքի չի վանում, սակայն նաեւ ինֆորմատիվ չէ, այդ գույնը կարող է նախընտրել ցանկացած բնավորության տեր մարդ։

Մանուշակագույն

Մանուշակագույնը կարմիրի եւ կապույտի խառնուրդն է։ Այսինքն՝ Դուք միաժամանակ կրքոտ եւ հանգիստ մարդ եք, հուզական եւ հանդարտ։ Այս գույնը մարմնավորում է ոչ ստանդարտ ամեն բան։ Եթե Դուք նախընտրում եք մանուշակագույնը, ուրեմն, ամենայն հավանականությամբ, կախարդական փոխհարաբերություններ եք ուզում։ Դուք ուզում եք կախարդված լինել եւ միաժամանակ ինքներդ ունենաք կախարդելու հատկություն եւ տպավորիչ հմայք։ Ի դեպ, փորձն ապացուցել է, որ մինչեւ հասունացման տարիքը երեխաների 75 տոկոսը նախընտրում է մանուշակագույնը։ Դա պայմանավորված է հենց կարմիրի ու կապույտի խառնուրդի կախարդանքով։

Վարդագույն

Սա մեղմության, քնքշության, բարության եւ սենտիմենտալության գույն է, երազների, իղձերի գույնը։ Վարդագույնը կարմիրի եւ սպիտակի խառնուրդն է, այսինքն՝ ազատությունը սանձահարում է կիրքը, եւ դրանում էր նրա հմայքն է։ Եթե Դուք սիրում եք վարդագույնը, նշանակում է չեք  հանդուրժում դաժանություն եւ բռնություն դրա ցանկացած դրսեւորմամբ։ Իր համար այդ գույնն ընտրող մարդը նախընտրում է ապրել իր իսկ հորինած թեթեւ, հարմարավետ աշխարհում։ Եվ Ձեզ մշտապես պետք է մեկը, որի կողքին հանգիստ եւ ապահով կլինի։

Կանաչ

Մարդկանց մեծամասնության համար Ձեր հոգին իսկական մութ անկյուն է, բայց այդ խորհրդավորությունը ձեր հմայքի գլխավոր պատճառն է, այնպես որ փորձեք չկորցնել այն։ Մշտադալար գույնի նկատմամբ Ձեր սերը վկայում է նաեւ այն մասին, ուր Դուք գիտակցում եք Ձեր գերազանցությունը, ուժն ու իշխանությունը։ Դուք ուզում եք դուր գալ, ճանաչման հույս ունեք, վախենում եք եւ ջանում եք խուսափել ուրիշի ազդեցությունից, փնտրում եք ինքնահաստատման ուղիներ։

Դեղին

Դուք հանգիստ, բարեհամբույր եւ կենսուրախ մարդ եք։ Դուք նաեւ հումորի զգացում ունեք։ Ըստ երեւույթին, այդ պատճառով այդ գույնով են ներկում հոգեբուժարանի պատերը։ Դեղինը լիցքաթափվելու գույնն է։ Դեղին գույնը նախընտրելը նշանակում է երջանկություն բերող ազատության որոնումներ։ Դեղին գույնն ընտրում են այն մարդիկ, որոնք փոփոխված, ազատագրող հարաբերություններ են փնտրում, որպեսզի սպասելի ճանապարհով թուլացնեն լարված գրգիռները եւ բացվելու հնարավորություն ստանան, հասնեն ցանկալիին։ Եթե մարդն ամբողջովին մերժում է դեղին գույնը, նա դատարկության, մեկուսացման կամ գերլարված վիճակում է։

Երկնագույն

Դուք անհոգ եւ ուրախ մարդ եք։ Բաց կապույտն անհոգության գույնն է, քանի որ այն ոչ մի հավակնություն չի ներկայացնում, այդ պատճառով պարտավորություններ չի ընդունում։ Այն չի նյարդայնացնում շրջապատին։ Բաց կապույտը այն «հմայիչ ոչինչն է», որի մասին խոսում էր Գյոթեն։

Շագանակագույն

Շագանակագույնի նկատմամբ սերը խոսում է այն մասին, որ Դուք սովոր եք ամեն բան անել զգացմունքով, խելամտորեն եւ հավասարակշռված։ Դուք ջանում եք ոչ մի տեղ չշտապել, այսօր դա հազվագյուտ որակ է։ Մարդիկ, որոնք նախընտրում են այդ գույնը, ֆիզիկական հանգիստ են ուզում։ Այն սիրում են նաեւ մարդիկ, որոնք մեծ նշանակություն են տալիս սեփական առողջությանը, եւ նրանք, ովքեր գնահատում են կայունությունը, ավանդույթները, ընտանիքը։ Մարդիկ, որոնք չեն սիրում այս գույնը, իրենց անհատականության որոնումների մեջ են։

Մոխրագույն

Մոխրագույնն ընտրում են մարդիկ, որոնք վախենում են բարձրաձայնել իրենց մասին։ Կամ ուզում են աննկատ մնալ, որպեսզի ինչ-որ բան ստանան։ Մոխրագույնը չեզոքության գույնն է, քանի որ այն ո՛չ գունավոր, ո՛չ բաց եւ ո՛չ էլ մուգ գույն է։ Դա իդեալական ֆոն է ցանկացած այլ գույնի համար, ցանկացած այլ մանիպուլյացիայի կամ խաղի համար, հենց թեկուզ հիշեք «գործ կարդինալին»։

Սեւ

Սեւ գույնը կատարյալ ավարտվածության գույնն է։ Այդ պատճառով այն արտահայտում է «ոչ մի բանի» գաղափարը։ Անարխիստների եւ նիհիլիստների միությունների դրոշները միշտ սեւ են եղել։ Շքեղության եւ նրբագեղության գույնն է։ Սեւ գույնի հագուստով Դուք միշտ ցնցող տեսք կունենաք։ Այն վկայում է այն մասին, որ դուք քիչ գաղտնիքներ չունեք, որոնք չեք շտապում կիսել մյուսների հետ։ Նա, ով ընտրում է սեւ գույնը, ուզում է հրաժարվել քմահաճ բողոքից։ Նա ըմբոստանում է սեփական ճակատագրի դեմ։

 

Աղբյուրը՝ Vanity Fair


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել