Ամառը զբոսաշրջային ամենաթեժ շրջանն է համարվում, եւ Հայաստանը բացառություն չէ այս հարցում՝ իր անգերազանցելի բնությամբ եւ տեսարժան վայրերով։ Սակայն գաղտնիք չէ, որ բացի երկրի տեսարժշան վայրերից, զբոսաշրջիկներին կարելի է գրավել նաեւ երաժշտական փառատոններով, համերգային ծրագրերով... ինչից, իհարկե, Հայաստանը դեռ կաղում է։ Թեեւ վերջին շրջանում մեզանում լայն թափ են ստանում տարատեսակ փառատոնները, գալիս են որոշ հայտնի դեմքեր, սակայն 60-ն անց, բեմում այլեւս ֆուռոր առաջացնել անկարող երգիչներով կամ մեղրով ու խորովածով գրավել զբոսաշրջիկին, որը շատ պատահաբար փառատոնի անցկացման շրջանում հայտնվել է Հայաստանում, այդքան էլ լավ տարբերակ չէ։ Իսկ Հայաստանը, հիշեցնեմ, որոշել է զարգացնել զբոսաշրջությունը։
Այ, օրինակ, մեր հարեւան Վրաստանն այս հարցում հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել։ Հիմա կասեք՝ էլի համեմատեցին Վրաստանի հետ։ Այո, համեմատելու ենք եւ միշտ, քանի դեռ այդ երկրում զբոսաշրջիկների թիվը տարեկան հասնում է 6 միլիոնի։
Նստած ես քեզ համար Facebook-ում, ոչինչ չես անում, ոչ ոքի չես խանգարում, մեկ էլ կարդում ես՝ Elton John in Georgia, Adele in Georgia... Ատամներդ մի կերպ կրճտացնելով՝ ուզում ես մարսել նորությունը (դեռ չեմ խոսում նախորդ տարիներին Maroon5-ի, Քրիստինա Ագիլերայի, Ռոբի Ուիլյամսի, Snoop Dog-ի, Սթինգի համերգների մասին) ու արդեն մտքում գծում Վրաստան հասնելու ուղիները, մեկ էլ ի՞նչ տեսնում՝ «Руки Вверх» в Ереване…
Հմմմ... Իհարկե, մեր՝ 90-ականների սերնդի հիշողություններում դեռ թարմ է «Крошка моя»-ն, «потому что были у нас Алешки», բայց, գրողը տանի, ժամանակները փոխվում են, ի հայտ են գալիս երաժշտական նոր թրենդեր, նոր արտիստներ, բոլորովին այլ մտածողություն։ Մենք անկախության սերունդ ենք, եւ այն, ինչ լսել ենք 90-ականներին պարզապես այընտրանք չունենալու պատճառով, այսօր որեւէ կերպ պարտադրված չենք լսել...
Ինչու՞ սա կապեցի զբոսաշրջության հետ. որովհետեւ ես ու ինձ նման շատերը էլթոն Ջոնի համերգի մասին իմանալով՝ մտքում արդեն Երեւան-Բաթումի տոմս են գնել։ Նույնիսկ չեմ պատկերացնում, թե այստեղ՝ Երեւանում, ովքեր են գնալու «Руки Вверх»-ի համերգին։ Մինչդեռ կարելի է այնպիսի արտիստների հրավիրել, որոնց համերգին ոչ միայն տեղացիները կգնան, այլ հարեւան երկրներից (եւ ինչու միայն հարեւան) զբոսաշրջիկներ, ինչպես եղավ Հանրապետության հրապարակում SOAD-ի լեգենդար համերգի ժամանակ։
Իհարկե, ակնհայտ է, որ «Руки Вверх»-ի երեւանյան համերգի հետ պատկան մարմինները որեւէ կապ չունեն, ինչպես նաեւ՝ այլ արտիստների, բայց ինչու՞ չի կարելի պետական մակարդակով կազմակերպել աշխարհահռչակ աստղերի համերգներն այստեղ՝ այդ կերպ նաեւ խթանելով զբոսաշրջությունը, ինչպես անում են Վրաստանի իշխանությունները՝ Check in Georgia ծրագրով։ Միայն նախորդ տարի ծրագրի իրականացման համար Վրաստանի պետբյուջեից 29 մլն լարի է հատկացվել։
Շ.Շ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:20, 20 ապրիլի
Bodega-ն եւ Heineken-ը՝ HMD-ի հետ համատեղ, «Ձանձրալի հեռախոս» են ներկայացրել17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին