Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Руки Вверх» VS Էլթոն Ջոն. ինչպես չզարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում

20:11, 15 հունիսի

Ամառը զբոսաշրջային ամենաթեժ շրջանն է համարվում, եւ Հայաստանը բացառություն չէ այս հարցում՝ իր անգերազանցելի բնությամբ եւ տեսարժան վայրերով։ Սակայն գաղտնիք չէ, որ բացի երկրի տեսարժշան վայրերից, զբոսաշրջիկներին կարելի է գրավել նաեւ երաժշտական փառատոններով, համերգային ծրագրերով... ինչից, իհարկե, Հայաստանը դեռ կաղում է։ Թեեւ վերջին շրջանում մեզանում լայն թափ են ստանում տարատեսակ փառատոնները, գալիս են որոշ հայտնի դեմքեր, սակայն 60-ն անց, բեմում այլեւս ֆուռոր առաջացնել անկարող երգիչներով կամ մեղրով ու խորովածով գրավել զբոսաշրջիկին, որը շատ պատահաբար փառատոնի անցկացման շրջանում հայտնվել է Հայաստանում, այդքան էլ լավ տարբերակ չէ։ Իսկ Հայաստանը, հիշեցնեմ, որոշել է զարգացնել զբոսաշրջությունը։

Այ, օրինակ, մեր հարեւան Վրաստանն այս հարցում հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել։ Հիմա կասեք՝ էլի համեմատեցին Վրաստանի հետ։ Այո, համեմատելու ենք եւ միշտ, քանի դեռ այդ երկրում զբոսաշրջիկների թիվը տարեկան հասնում է 6 միլիոնի։

Նստած ես քեզ համար Facebook-ում, ոչինչ չես անում, ոչ ոքի չես խանգարում, մեկ էլ կարդում ես՝ Elton John in GeorgiaAdele in Georgia... Ատամներդ մի կերպ կրճտացնելով՝ ուզում ես մարսել նորությունը (դեռ չեմ խոսում նախորդ տարիներին Maroon5-ի, Քրիստինա Ագիլերայի, Ռոբի Ուիլյամսի, Snoop Dog-ի, Սթինգի համերգների մասին) ու արդեն մտքում գծում Վրաստան հասնելու ուղիները, մեկ էլ ի՞նչ տեսնում՝ «Руки Вверх» в Ереване

Հմմմ... Իհարկե, մեր՝ 90-ականների սերնդի հիշողություններում դեռ թարմ է «Крошка моя»-ն, «потому что были у нас Алешки», բայց, գրողը տանի, ժամանակները փոխվում են, ի հայտ են գալիս երաժշտական նոր թրենդեր, նոր արտիստներ, բոլորովին այլ մտածողություն։ Մենք անկախության սերունդ ենք, եւ այն, ինչ լսել ենք 90-ականներին պարզապես այընտրանք չունենալու պատճառով, այսօր որեւէ կերպ պարտադրված չենք լսել...

Ինչու՞ սա կապեցի զբոսաշրջության հետ. որովհետեւ ես ու ինձ նման շատերը էլթոն Ջոնի համերգի մասին իմանալով՝ մտքում արդեն Երեւան-Բաթումի տոմս են գնել։ Նույնիսկ չեմ պատկերացնում, թե այստեղ՝ Երեւանում, ովքեր են գնալու «Руки Вверх»-ի համերգին։ Մինչդեռ կարելի է այնպիսի արտիստների հրավիրել, որոնց համերգին ոչ միայն տեղացիները կգնան, այլ հարեւան երկրներից (եւ ինչու միայն հարեւան) զբոսաշրջիկներ, ինչպես եղավ Հանրապետության հրապարակում SOAD-ի լեգենդար համերգի ժամանակ։

Իհարկե, ակնհայտ է, որ «Руки Вверх»-ի երեւանյան համերգի հետ պատկան մարմինները որեւէ կապ չունեն, ինչպես նաեւ՝ այլ արտիստների, բայց ինչու՞ չի կարելի պետական մակարդակով կազմակերպել աշխարհահռչակ աստղերի համերգներն այստեղ՝ այդ կերպ նաեւ խթանելով զբոսաշրջությունը, ինչպես անում են Վրաստանի իշխանությունները՝ Check in Georgia ծրագրով։ Միայն նախորդ տարի ծրագրի իրականացման համար Վրաստանի պետբյուջեից 29 մլն լարի է հատկացվել։

 Շ.Շ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել