ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի էակին զարմացնելու ցանկություն կառաջանա։ Հետեւաբար, լուրջ փոփոխությունների կդիմեք։ Օրինակ՝ կփոխեք ձեր սանրվածքը, ոճը կամ պահվածքը։ Կարեւոր է հիշել չափի մասին՝ ձեր ընտրյալին չվախեցնելու համար։
ՑԼԵՐ
Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելի անձնավորությունն իր ուրույն ճշմարտությունն ունի, որը տարբերվում է ձեր տեսակետից։ Փորձեք հասկանալ նրան, հակառակ դեպքում շատ հավանական է, որ ձեր ուղիները կբաժանվեն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հունիսի 21-ին ստիպված եք լինելու հասկանալ եւ ներկան, եւ ապագան։ Օրը հաճելի չի լինի ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելի էակի համար։ Աստղերը չեն կարող հուշել, թե ինչպես եք հաղթահարելու ձեզ սպասվող դժվարությունները։ Ամեն ինչ ձեր ձեռքերում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կցանկանաք ցույց տալ եւ ապացուցել, թե որքան խելացի եւ ըմբռնող եք դուք, ինչն այնքան էլ դուր չի գա նրան։ «Չէ որ դա ակնհայտ էր հենց սկզբից» նախադասությունը կարող է բուռն արձագանք ստանալ, ինչը տարաձայնությունների պատճառ կդառնա։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Բարենպաստ օր է ձեր սիրելի անձնավորության հետ էկզոտիկ կամ ալկոհոլային խմիչք վայելելու համար։ Բայց չափավոր։ Չարժե կորցնել սթափ միտքն ու դատողությունը։ Հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը չի ցանկանա հասկանալ ձեր արարքների դրդապատճառն ու առիթը։ Նա չի ցանկանա տալ իր ավանդական «ինչու՞» հարցը։ Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը սիրելի էակին բացատրելն է, որ դիմացինին պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հունիսի 21-ին ձեզ համար շատ կարեւոր կլինի գուշակել, թե իրականում ինչ է ցանկանում ձեր սիրելի էակը։ Դրանից հետո մնում է միայն կատարել նրա երազանքը՝ հաճույք եւ երջանկություն պարգեւելով սիրելիին։ Նույնիսկ եթե ձեզ չի հաջողվել գուշակել նրա միտքը, ձեր փորձն անգամ բարձր կգնահատվի նրա կողմից։
Այսօր աշխատեք չբարկացնել նրան, ով ձեզանից տարիքով մեծ է կամ պաշտոնով բարձր: Հակառակ դեպքում` կարող եք զրկվել ազատ ժամանակից, ինչը նշանակում է, որ կզրկվեք նաեւ անձնական կյանքից:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր դուք միանգամայն կարող եք շփոթել ձեր սիրելիներից մեկին մյուսի հետ: Ստիպված եք հիշել ում ինչ եք պատմել եւ, ամենակարեւորը, նրանց անունները:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ոչինչ չի կարող փչացնել ձեր տրամադրությունն այսօր: Ձեզ նայելով` մարդիկ կմտածեն, որ երջանիկներ իսկապես լինում են:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր դուք կպարզեք, որ ձեր սիրելիին ինչ-որ բան դուր չի գալիս ձեր պահվածքի կամ բնավորության մեջ, սակայն երկար ժամանակ նա չէր համարձակվոււմ ասել ձեզ այդ մասին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելին ստիպված չի լինի երկար համոզել ձեզ երեկոն չանցկացնել տանը, այլ միասին ինչ-որ տեղ գնալ: Կարեւորը` արագ որոշել, թե ուր:
ՁԿՆԵՐ
Մի փորձեք սիրելիի հետ ձեր հարաբերություններին անվանում տալ: Պարզապես վայելեք այն էներգիան եւ ջերմությունը, որը տալիս են այդ հարաբերությունները ու ամեն ինչ արեք, որպեսզի դա շարունակվի:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով