Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ինձ լավ եմ զգում, որ կարողացել եմ շարժել ոմանց նախանձը». Իրինա Հարությունյան

13:05, 27 հունիսի

Իրինա Հարությունյանը չի բացառում, որ հնարավոր է՝ ներկայանա նաեւ որպես դերասանուհի: Այս մասին երգչուհին ասել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում: Նա անդրադարձել է նաեւ իրեն քննադատողներին, ապագա ծրագրերին, ինչպես նաև՝ անձնական կյանքին:

Իրինա, ինչպե՞ս սկսվեց Ձեր ուղին դեպի երաժշտական ասպարեզ: Ո՞ր տարիքում հասկացաք, որ երգը կարևոր է լինելու Ձեր կյանքում:

Շատ վաղ հասակից: Հիշում եմ՝ մանկապարտեզի միջոցառումներին մասնակցությունս եղել է միայն երգի տեսքով, այն էլ՝ որպես մենակատար: Անցումը դեպի բեմ աստիճանաբար է եղել, այնպես սահուն, որ կոնկրետ տարիք չեմ էլ կարող նշել:

Հանդիսատեսը Ձեզ ճանաչում է նաև որպես դերասանուհի: Եղե՞լ են դժվարություններ այդ ասպարեզում և կա՞ն արդյոք նոր առաջարկներ:

Առաջարկներ կան, որոնք դեռ քննարկման փուլում են: Չի բացառվում, որ մոտ ապագայում կրկին հանդես գամ որպես դերասանուհի:

Ձեր երգերը նպատակաուղղված են հանդիսատեսի պահանջների բավարարմա՞նը, թե՞ երգում եք այն, ինչ Ձեզ դուր է գալիս: Ի՞նչ եք կարծում, հասարակությու՞նն է հարմարվում երգչի ճաշակին, թե՞ հակառակը:

Ես միշտ փորձում եմ գտնել ոսկե միջինը, որպեսզի և՛ հանդիսատեսին դուր գա, և՛ լինի իմ սրտով. երգը, որը ես եմ ներկայացնում, պետք է լինի իմ ճաշակով: Ամեն դեպքում, ունկնդիրն է ընտրում, թե ում երգերը լսի: Ունեմ իմլսարանը, կարծում եմ՝ սիրված եմ: Հուսով եմ՝ հետագա գործունեությանս շրջանակը ավելի լայն լսարան կընդգրկի:

Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատություններին: Վատ մեկնաբանությունները կարո՞ղ են բացասական ազդեցություն ունենալ Ձեր հետագա գործունեության վրա:

Վատ մեկնաբանություններին վերաբերմունքս առհասարակ չեզոք է: Ավելին, երբ տեսնում եմ, որ դրանք միտված են վիրավորելու և պարզապես չարախոսելու, նույնիսկ ինձ լավ եմ զգում այն առումով, որ կարողացել եմ շարժել ոմանց նախանձը: Իսկ ադեկվատ քննադատություններն ընդունում եմ որպես կարծիք, տեսակետ և շատ նորմալ եմ վերաբերվում: Ճիշտ է ասված, որ առաջ գնալու միակ ճանապարհը ինքնաքննադատությունն է:

Վերջերս եք վերադարձել բեմ երկար դադարից հետո: Հասցնու՞մ եք բավարար ժամանակ տրամադրել Ձեր երեխաներին:

Փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել բալիկներիս, դեռ բողոքներ չկան : Կարծում եմ՝ դա ինձ հաջողվում է:

Վերջերս համագործակցեցիք դերասան-երգիչ Գոռ Հակոբյանի հետՈւ՞մ կողմից եղավ առաջարկը և կա՞ն նոր համագործակցության առաջարկներ:

Գոռի հետ համագործակցության միտքը ծնվել է անսպասելի, ընկերական հանդիպման ժամանակ, միասին ենք որոշել: Համագործակցությունը շարունակելու մասին դեռ չենք մտածել:

Ո՞րն է ընտանեկան երջանկության գաղտնիքը: Երջանի՞կ է, արդյոք, Իրինա Հարությունյանը անձնական կյանքում, թե՞ Ձեր սիրտը դեռ ազատ թռիչքի մեջ է :

Ընտանեկան երջանկության հիմքում առաջնահերթ ընկած են սերը, հարգանքը, փոխադարձ վստահությունը: Ես ինձ երջանիկ եմ զգում, քանի որ ունեմ հրաշալի երեխաներ, սիրված աշխատանք, նվիրված ընկերներ, իսկ սիրտս ազատ թռիչքի մեջ է՝ անեության թմբիրում:

Վերոնիկա Բեկնազարյան

Լուսանկարներ՝ Սոնա Բարսեղյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել