Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Քլոե Քարդաշյանը նշում է ծննդյան 33-ամյակը․հայուհու մասին 6 փաստ, որոնց մասին քչերը գիտեն

16:04, 27 հունիսի

Սեքսուալ, հմայիչ, հաջողակ եւ հայտնի՝ այսպիսին է Քարդաշյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամ, որոնցից այսօր հատկապես արժե առանձնացնել Քլոե Քարդաշյանին, որը հունիսի 27-ին տոնում է ծննդյան տարեդարձը։ Աշխարհահռչակ հայուհին այսօր դարձավ 33 տարեկան։

Քլոեն, ինչպես ընտանիքի մյուս անդամները, հայտնի է դարձել Keeping Up with The Kardashians ռեալիթի շոուի շնորհիվ, որի ընթացքում Քարդաշյանները ցուցադրում են իրենց առօրյան եւ խոսում իրենց կյանքի նույնիսկ ամենաանձնական թեմաներից։ Բայց արի ու տես՝ նրանք էլ ունեն որոշ գաղտնիքներ, որոնց մասին հաճախ չեն խոսում անգամ շոուի ընթացքում։ NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին կբացահայտի Քլոե Քարդաշյանի կյանքից որոշ դրվագներ, որոնց մասն ոչ բոլորը գիտեն․

Դեռահասության շրջանում Քլոեն անկայուն կյանքով է ապրել

Հայուհին խոստովանել է, որ շատ շվայտ դեռահաս է եղել․ սիրել է գնալ երեկույթների եւ երկար ժամանակ անցկացնել տղաների հետ։ Մի անգամ նա նույնիսկ մայրիկի ավտոմեքենան է գողացել եւ թաքցրել ինչ-որ վայրում, իսկ երբ ցանկացել է այն վերադարձնել, այրված է գտել։

Ծնողների հետ հաճախակի վիճաբանություններից հետո Քլոեն 16 տարեկանում որոշել է առանձին ապրել։

Ավտովթարը կարող էր խլել նրա կյանքը

Նույն՝ դեռահասության շրջանում Քարդաշյանը լուրջ ավտովթարի է ենթարկվել։ Շտապ օգնությունը մի կերպ է դուրս բերել նրան ավտոմեքենայից եւ տեղափոխել հիվանդանոց։ Քարդաշյանը մի շարք մարմնական վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ գլխի։ Նրա մոտ հիշողության կորուստ է գրանցվել։ Ի դեպ, մինչ օրս Քլոեն հիշողության հետ կապված խնդիրներ է ունենում։

Նրան չեն թույլատրում խոսել ընտանեկան հավաքույթների ժամանակ

Քլոեն երբեմ ոչ սթափ վիճակում բարձրախոսը վերցնում է եւ սկսում փչացնել ընտանեկան հավաքույթները։ Այդ պատճառով էլ ընտանիքի անդամները նրան արգելել են հավաքույթների ժամանակ խոսել։

Նա տառապում էր մազաթափությունից

Քարդաշյան ընտանիքի միակ բնական շիկահերը վաղ տարիքում մազաթափության խնդիր է ունեցել, որը հատկապես սրվել է հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի մահվանից հետո, երբ Քլոեն ծանր դեպրեսիայի մեջ էր։ Երբեմն նա նույնիսկ կեղծամ էր կրում։

Լամար Օդոմի հետ նա ամուսնացել է մեկամսյա շփումից հետո

Երբ Քարդաշյանն ու Օդոմն ամուսնացան, նրանք միմյանց ճանաչում էին ընդամենը մեկ ամիս։ Նրանց համատեղ կյանքը տեւեց ընդամոնը 4 տարի, իսկ 2013 թ-ին Քլոեն դիմեց ապահարզանի, որը ձգվեց մինչեւ 2016 թ-ը՝ հաշվի առնելով Լամարի առողջական խնդիրները։

Նա անտանելի մաքրասեր է

Քլոեն տանել չի կարողանում, երբ տունը կեղտոտ է լինում։ Հաճախ հենց ինքն է զբաղվում մաքրությամբ եւ հոգ տանում, որ ուտելիքի ոչ մի փշրանք չլինի հատակին։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել