«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Կիպրոսը պետք է ավելի բարձր հորիզոնականում լիներ»․ Հովիգը՝ «Եվրատեսիլ»-ի եւ Հայաստանում ելույթ ունենալու մասին

12:08, 28 հունիսի

«Եվրատեսիլ 2017»-ին Կիպրոսը ներկայացրած հայազգի երգիչ Հովիգ Դեմիրճյանը, որը մրցույթի կարմիր գորգի արարողության ժամանակ հատուկ հայ երկրպագուներին նվիրեց «Երեւանի սիրուն աղջիկ» երգը, չի բացառում, որ առաջիկայում իր երգացանկում կավելանան  հայալեզու ստեղծագործութունները։ Այս մասին երգիչը հայտնել է NEWS.am STYLE-ին՝ խոսելով նաեւ «Եվրատեսիլ 2017»-ում զբաղեցրած 21-րդ հորիզոնականի, Արծվիկի հետ մտերմության եւ մրցույթի հաղթողի մասին։

Մանրամասները՝ երգչի հետ մեր նոր հարցազրույցում

Հովիգ, «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկություն վաղուց ունեիրսպասելիքներդ արդարացա՞ն։

Ինձ համար «Եվրատեսիլ»-ին մասնակցելը մանկության երազանք էր, որն իրականացավ։ Սպասելիքներս ավելի քան արդարացան։ Շատ հպարտ եմ, որ կարողացա մեր փոքրիկ Կիպրոսը ներկայացնել մեծ եզրափակիչի ժամանակ։ Իմ եւ իմ թիմի ջանքերը զուր չէին:

Gravity երգը մրցույթի ամենահիթային ստեղծագործություններից էրշատերն այն տեսնում էին լավագույն 10-յակում։ Քո կարծիքով՝ ինչո՞ւ այդպես չեղավ։

Չեմ կարող ասել, թե ինչու չհայտնվեցինք լավագույն 10-ի մեջ։ Այն, ինչ կատարվում էր իմ շուրջ, ապացուցում էր, որ երգն իսկապես սիրված էր։ Մրցույթի երկրպագուներն ինձ իրենց սերն ու աջակցությունն էին ցույց տալիս եզրափակիչի ժամանակ։ Ես շատ շնորհակալ եմ նրանց այդ աջակցության համար։ Ես ինքս գիտեմ, որ արել եմ այն, ինչ կարող էի եւ հրաշալի շոու եմ ներկայացրել։ Բոլորն էլ ասում են, որ «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է, կարծում եմ՝ նրանք ճիշտ են։ Ինձ համար «Եվրատեսիլ»-ը հրաշալի փորձ էր, ես միայն լավագույն հուշերն եմ պահել այդ ամենից։ Հեռուստադիտողների քվեարկությամբ Կիպրոսը 13-րդ տեղում էր, ինչ-ինչ պատճառներով ժյուրին մեր օգտին չէր քվեարկել եզրափակիչի ժամանակ, ահա, թե ինչու մենք զբաղեցրեցինք 21-րդ հորիզոնականը։ Իսկ առաջին կիսաեզրափակիչի արդյունքներով Կիպրոսը 5-րդն էր։ Ինձ համար սա եւս մեծ ձեռքբերում էր։

Համաձա՞յն էիր մրցույթի վերջնական արդյունքի հետ: Ի՞նչ կասես հաղթող Սալվադոր Սոբրալի մասին։

Հաղթող երգն ինձ դուր է գալիս, այն տարբեր էր, չնայած՝ իմ ֆավորիտներից չէր։ Իհարկե, համաձայն եմ արդյունքի հետ, հատկապես, երբ Սալվադորը հաղթող է ճանաչվել թե՛ հեռուստադիտողի, թե՛ ժյուրիի քվեարկությամբ։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ Կիպրոսը պետք է ավելի բարձր հորիզոնականում լիներ։

«Եվրատեսիլ»-ի ընթացքում մտերմացել էիք Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի հետ: Շարունակո՞ւմ եք շփվել։

Անկեղծ ասած, մրցույթից հետո շփվելու հնարավորություն չի եղել։ Համոզված եմ՝ նա նույնքան զբաղված է, որքան ես։ Հուսով եմ՝ մի օր կրկին կկարողանամ հանդիպել ամբողջ հայկական թիմին, որոնք ինձ շատ էին աջակցում մրցույթի ընթացքում։

«Եվրատեսիլ»-ից հետո կյանքդ շա՞տ է փոխվել։ Ստեղծագործական հաջողություններն ավելացե՞լ են։

«Եվրատեսիլ»-ը հրաշալի փորձ էր, բայց ես չեմ թողնում, որ ինչ-որ բան փոխի իմ կյանքը։ Ես հասարակ մարդ եմ, որն ունի սովորական առօրյա։ Իհարկե, երկրպագուներիս եւ հետեւորդներիս թիվն ավելացել է, այդ փաստը շատ ուրախալի է։ Ես յուրաքանչյուրից շատ շնորհակալ եմ։ Նրանց սերն ինձ առաջ գնալու ցանկություն է տալիս։ Ինձ համար «Եվրատեսիլ»-ն ավարտված է, շարունակում եմ շատ աշխատել, որպեսզի կարողանամ իրականացնել մյուս ծրագրերս։

Քանի որ խոսք գնաց երկրպագուների մասին, պետք է նշեմ, որ Հայաստանում էլ շատ երկրպագուներ ձեռք բերեցիր, որոնք մեր ուղիղ եթերների ժամանակ հիացմունքով էին արտահայտվում քո մասին։ Հնարավո՞ր է՝ առաջիկայում նրանց ուրախացնես հայաստանյան համերգով։

Այնքան ուրախ եմ, քանի որ ամեն օր նամակներ եմ ստանում Հայաստանից։ Նրանց աջակցությունը ես տեսնում էի ու հիմա խոսքեր չեմ գտնում սրտիցս բխած շնորհակալությունը նրանց հայտնելու համար։ Հիմա շատ եմ աշխատում եւ հարմար առիթի եմ սպասում, որպեսզի գամ ու ելույթ ունենամ իմ հայ հանդիսատեսի համար։ Դա մտնում է իմ ծրագրերի մեջ եւ խոստանում եմ՝ ամեն ինչ կանեմ դա իրականցնելու համար։

Հովիգ, շատ երգիչներ 2-րդ անգամ էլ են ելույթ ունենում «Եվրատեսիլ»-ում։ Նման ցանկություն ունե՞ս։

Միայն ճիշտ հանգամանքների դեպքում։ Հիմա արդեն փորձ ունեմ եւ շատ բաներ եմ սովորել։ Չի բացառվում, որ էլի մասնակցեմ մրցույթին։

Ի՞նչն ես ամենից շատ կարոտում «Եվրատեսիլ»-ից։

Շատ բաներ․․․Հրաշալի է հանդիպել այդքան պրոֆեսիոնալ արտիստների եւ հրաշալի մասնագետների։ Բայց ամենից շատ կարոտում եմ երկրպագուներին։

Չգիտեմ՝ տեղյակ ես, թե ոչ, բայց Հայաստանում շատ են հավանել «Երեւանի սիրուն աղջիկ» երգի քո կատարումը։ Հնարավո՞ր է՝ սկսես ավելի հաճախ երգել հայերեն։

Այո, ապագա ծրագրերիս մեջ դա եւս մտնում է։

Կբացահայտե՞ս առաջիկա ծրագրերդ։

Ամռան ընթացքում մի շարք ելույթներով եմ հանդես գալու Կիպրոսում եւ ոչ միայն։ Այժմ նաեւ աշխատում եմ նոր երգի վրա։ Ես ինքս էլ երգեր գրում եմ եւ երաժշտական տարբեր փորձարկումների եմ դիմում։ Հուսով եմ՝ մինչեւ սեպտեմբեր ձեզ նոր երգ կներկայացնեմ։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել