Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Օպերային երգչուհի Անուշ Հովհաննիսյանը՝ BBC-ի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնելու մասին

12:08, 29 հունիսի

Հունիսի 11-18-ն ընկած ժամանակահատվածում Քարդիֆում կայացել է BBC Cardiff Singer of the World օպերային երգիչների ամենահեղինակավոր մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր սոպրանո Անուշ Հովհաննիսյանը: Մեր հայրենակցուհուն հաջողվել է հարյուրավոր մասնակիցների մեջ հասնել եզրափակիչ փուլ, որտեղ նրա հետ մրցում էին տարբեր երկրներից ժամանած եւս 20 մասնակից: Այս տարի մրցույթի հաղթող է ճանաչվել Շոտլանդիայի ներկայացուցիչ Կատրիոնա Մորիսոնը:

NEWS.am STYLE-ը զրուցել է Անուշ Հովհաննիսյանի հետ մրցույթից ստացած տպավորությունների եւ անցած ուղու մասին: Հարցազրույցի մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Անուշ, ո՞ր տարիքից է Ձեզ մոտ առաջացել երաժշտության հանդեպ սերըԻնչո՞ւ որոշեցիք հենց դասական ժանրն ընտրել:

Ծնվել եմ մտավորականների ընտանիքում, հայրս՝ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը, երկար տարիների մանկավարժ է, Երեւանի Պետական Կոնսերվատորիայի Օպերային Պատրաստականության բաժնի վարիչն է և նախկին թավջութակահար է։ Մայրս՝ Օֆելյա Ասատրյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է, ՀՀ Ազգային Ռադիոյի Մշակութային Ծրագրերի գլխավոր խմբագիրն է, ռադիոյում շուրջ 40 տարուց ավելի աշխատանքային պատմությամբ։ Փոքր հասակում հորս քննադատն էի, երբ թավջութակ էր նվագում, իսկ մի քիչ ավելի մեծ տարիքում դերերով հանդես էր գալիս իր օպերային ներկայացումների մեջ։ Երեխային հետևելու ամենահեշտ միջոցն է՝ իրեն խաղասենյակ ստեղծել բեմի կենտրոնում, որ աչքից բաց թողնելու տարբերակ անգամ չլինի։ Միշտ գիտեի, որ երաժիշտ եմ լինելու, սակայն մինչև 17 տարեկանը նույնիսկ չեմ էլ փորձել երգել։ Փոխարենը խեղճ ջութակիս, հետո էլ ալտիս էի տանջում, մեր հարևանների նյարդերի հետ։

Որտե՞ղ է անցել Ձեր մանկությունը: Որտե՞ղ եք այժմ բնակվում:

Այժմ բնակվում եմ Լոնդոնում, ծնվել և մեծացել եմ Երևանում։ Երաժշտական բարձրագույն կրթություն եմ ստացել Երևանի Պետական Կոնսերվատորիայում՝ իմ սիրելի պրոֆեսոր Նելլի Փիրումովայի դասարանում, որի հետ մինչ օրս ջերմ կապի մեջ եմ։ 2010 թ-ից բնակվում եմ Մեծ Բրիտանիայում, որտեղ ուսումս շարունակել եմ Շոտլանդիայի Թագավորական Կոնսերվատորիայում։

Մի շարք մրցույթների եք մասնակցել` արժանանալով պարգեւների: Որքանո՞վ եք կարեւորում մրցույթների դերը երգիչների կյանքում:

Այո, շատ մրցույթների եմ մասնակցել, որոնցից շատերում հաղթանակներ եմ ձեռք բերել, սակայն մրցույթներն անհրաժեշտ չեն երաժշտի կյանքում, այլ երբեմն կարող են լավ հետևանքներ ունենալ։ Կարևոր եմ համարում նշել ու շեշտել, որ մրցույթներում հաղթանակը երբեք երաշխիք չէ լավ կարիերայի կամ ոսկե տոմսակ չէ դեպի մեծ մասնագիտական շուկա, ուստի դրանց շատ լուրջ պետք չէ վերաբերվել։ Ինձ համար մրցույթները նոր հանդիսատեսի ու լավ երաժիշտների հետ կապ ստեղծելու միջոց է։ Ուզում եմ ասել, որ մրցույթներն ինձ համար երբեք չափանիշ չեն, միայն հաճելի գնահատական ու փորձառություն։ Իսկ անհրաժեշտն ու կարևորը դա երկարամյա բեղուն բեմական կյանքն է։

Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը ներկայացրեցիք BBC Cardiff Singer of the World հեղինակավոր մրցույթում:

Ես 2013 թ-ից աշխատել եմ Լոնդոնի Թագավորական Օպերային Թատրոնում՝ Քովենթ Գարդենում, սկզբից որպես երիտասարդ արտիստների ծրագրի անդամ, հետո արդեն հրավիրյալ արտիստի կարգավիճակում։ Թատրոնի հետ սերտ կապի մեջ եմ մինչև օրս։ Անցյալ տարի ես Քովենթ Գարդեն թատրոնի ներկայացուցիչն էի Ստելլա Մարիս միջազգային մրցույթում, ուր 5 մրցանակներից 4 ինձ շնորհվեց։ Սա իհարկե մեծ արձագանք առաջացրեց ու BBC-ի այս մրցույթին էլ իմ անունն առաջադրեցին ու մասնակցությունս երաշխավորեցին հենց այնտեղից։

Ի՞նչ կասեք Ձեր մրցակիցների մասին:

Եզրափակիչում մրցակիցներս 20 էին ամբողջ աշխարհից։ Ընտրությունը կատարվել էր հարյուրավոր դիմումներից և անցկացվել 3 փուլից փակ լսումներ, այնուհետև արդեն հայտարարվեց 20 մասնակցիների անունը, ովքեր հրավիրվեցին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆ։ 20 երգիչներն էլ հրաշալի պրոֆեսիոնալներ էին։ Բոլորն արդեն տարների մասնագիտական փորձ ունեն, երգում են համաշխարհային բեմերում ու ամեն մեկն ինքնատիպ արտիստ է։ Երգիրներիս համար սա մի մեծ փառատոն էր, որտեղ հանդիպեցինք ու կապեր ստեղծեցինք մեր սերնդի երաժշտական սերուցքի ներկայացուցիրների հետ։ 2 մտերիմ ընկերուհիներս էին ինձ հետ մրցում ու էլի հին ու նոր ընկերներ, որոնց հետ անպայման առիթներ կլինեն առաջիկայում աշխատելու։

Մրցույթն անց էր կացվում խիստ հեռուստատեսային ֆորմատի մեջ ու միշտ չէր, որ երգիչներն ու մասնագիտական երաժշտական կարիքներն առաջնային տեղում էին, ինչը զարմանքի առիթ էր բոլոր երգիչների համար։ Բայց, երբ հասկանում ես, թե ինչքան թանկ է BBC-ի ամեն մի վայրկյանը, հասկանում ես, որ առաջնակարգ կարևորությունը շոուն է, որ պետք է հասցվի հեռուստադիտողին։ Ինձ համար մեծ հեռուստատեսային փորձ էր սա։

Գո՞հ եք մրցույթի արդյունքից:

Շատ։ Մեծ ձեռքբերում է ինձ համար միլիոնավոր հեռուստադիտողների ու հանդիսատեսի առաջ ելույթ ունենալն ու անունս բարձրաձայնելը։ Մեկ այլ մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնելը։ Մեկ շաբաթ Քարդիֆֆի դղյակի դարպասներին ծածանվում էին 20 դրոշներ ու ինձ համար աննկարագրելի հաճույք էր իմ երկրի դրոշի ծածանման պատճառը հանդիսանալ։ Բացի այդ, իմ ելույթը եզակի արձագանքի արժանացավ, քանի որ ես հանդես եկա համաշխարհային պրեմիերայով՝ առաջին անգամ կատարեցի Հունգարացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանզ Լիստի վերջերս գտնված օպերայից հատված։ Սա ինքնին մի մեծ երևույթ էր երաժշտական աշխարհում ու ինձ համար մեծ պատիվ էր սա ներկայացնել աշխարհին նման մեծ երևույթի սահմաններում ինչպիսին այս պատմական մրցույթն է։

Ի՞նչ Ձեզ տվեց մրցույթին մասնակցելը: Նոր առաջարկներ ունեցա՞ք:

Բրիտանիայի հանդիսատեսն ինձ վաղուց է ծանոթ, բայց այս մրցույթն իր հեռուստատեսային բնույթի շնորհիվ ինձ ավելի մեծ ճանաչում բերեց։ Ես ձեռք բերեցի մեծաքանակ հանդիսատեսի ու հետևորդների մի խումբ, որին գտնելն այլապես երկար տարիների աշխատանք կպահանջեր։ Այս մրցույթը Մեծ Բրիտանիայում հեռուստատեսային ամենառեյտինգային շոուներից մեկն է, ու արձագանքները սպասել չտվեցին։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել