Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Երեւանյան կինոազդ. «Գետաձին»՝ անգլիական կատակերգության լավագույն ավանդույթներով

18:05, 5 հուլիսի

«Գետաձի» ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է գլխավոր հերոս Թեդ Ուոլիսը (Ռոջեր Ալամ), որը սկանդալների սիրահար տարեց, սրախոս բանաստեղծ է եւ թատերական քննադատ, իր կենսակերպի եւ հեղինակության պատճառով կորցնում աշխատանքը։ Շուտով նա հանդիպում է իր սանիկին, որը նրան խնդրում է հոնորարի դիմաց հին ընկերոջ տուն գնալ։ Աղջիկը պատմում է, որ այդ տանն իսկական հրաշքներ են տեղի ունենում։ Նա սպիտակարյունությամբ է տառապել, եւ բժիշկների կարծիքով՝ ապրելու շատ ժամանակ չուներ, սակայն այդ տարօրինակ տանը լինելուց հետո նա իրեն ավելի լավ է զգացել ու առողջացել է։ Ցինիկ վատատեսը, որն արդեն վաղուց հրաշքների չի հավատում, համաձայնում է ստուգել եւ հյուր է գնում իր հին ընկերոջը՝ համոզվեու համար՝ արդյոք տանտիրոջ կրտսեր որդին բժշկելու ձիրք ունի՞։ 

Ֆիլմը Սթիվեն Ֆրայի «Գետաձին» (The Hippopotamus, 1994) վեպի էկրանավորումն է։
Ֆիլմի կարգախոսն է՝ «զուտ անգլիական կատակերգություն», ինչպես չեխովյան ֆիլմերը՝ ոչ թե ունքին, այլ աչքին։
Հնարավոր է, նրանք, ովքեր վեպը կարդացել են, այնքան էլ չհավանեն ֆիլմը, քանի որ գրքային Թեդն ավելի վառ ու խարիզմատիկ է, քան ֆիլմի իր կրկնօրինակը։ Նա շատ օրիգինալ է եւ հարբեցող սկանդալիստի լավագույն մարմնավորումը։ Սակայն անիմաստ համեմատությունների փոխարեն, ավելի լավ է գնահատել ժապավենի երկխոսությունները. չէ՞ որ ֆիլմի գլխավոր առանձնահատկությունը երկխոսություններն են։ Այստեղ նրանք հանդիսատեսին թույլ չեն տա ձանձրանալ։ Վառ, հեգնանքով ու սարկազմով համեմված երկխոսությունները ֆիլմում պակաս լավ ներկայացված չեն, քան գրքում։
Իսկ պատմության հետ նոր ծանոթացողներին ավելի դյուրին կլինի ընկալել ֆիլմի Թեդի կերպարը։ Ֆիլմը հաճելի ժամանց կապահովի ու կբարձրացնի տրամադրությունը։ Լճակն ընկնելու, թատերական խմբի հետ ձեռնամարտերի տեսարաններն ու ամենակարեւորը՝ երկխոսությունները, միանգամայն դրական գնահատականի են արժանի։

Այստեղ, իհարկե, իմ ուղղությամբ քարեր կնետվեն. չէ՞ որ ֆիլմը չի համապատասխանում գրքի ոգուն եւ ընդհանրապես «գիրքն ավելի լավն է» (ինչն, իհարկե, անվիճելի է)։ Բայց պետք չէ մոռանալ, որ ֆիլմի ռեժիսոր Ջոն Ջենիքսը հազիվ թե գրականության սյուժեն կրկնօրինակելու եւ գծված շրջանակից դուրս չգալու խնդիր դներ իր առջեւ։ Ի դեպ, գրքերի էկրանավորման բոլոր սիրահարներին քաջ հայտնի է, որ ռեժիսորը կրկնօրինակող չէ եւ գրական ցանկացած ստեղծագործություն էկրանավորելիս առաջին հերթին ներկայացնում է գրքի իր ընկալումը։ Այդ միտքը կոտրում է գրքերի էկրանավորման պաշտապնների կողմ նետված ցնակացած քար, այդ թվում՝ նախապաշարմունքները։

Կարիք չկա շատ խոսել կինոնկարի սյուժեի մասին։ Այն որքան կանխատեսելի է, այնքան էլ՝ հիասքանչ է։ Վերջինի առումով իրենց ներդրումն ունեն միջավայրն ու երկխոսությունները։ Անգլիական հումորի սիրահարները չպետք է բաց թողեն ֆիլմը։


Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել