Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Երբ ներսումդ դեռ կրակ կա, թոշակի անցնելն ամենաանտանելի բանն է». Սիլվեսթր Ստալոնեն նշում է 71-ամյակը

17:25, 6 հուլիսի

«Ռոքի», «Ռեմբո», «Կոբրա», «Մարդասպանները» եւ հոլիվուդյան այլ հանրահայտ ֆիլմերից հայտնի դերասան Սիլվեսթր Ստալոնեն այսօր՝ հուլիսի 6-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Ամերիկացի դերասանը դարձավ 71 տարեկան:

Այսօր Ստալոնեի ֆիլմերը դիտում են տարբեր տարիքի հեռուստադիտողներ, սակայն կար ժամանակ, երբ հոլիվուդյան աստղը նկարահանվում էր միայն մեծահասակների համար նախատեսված ժանրում: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը «Միջոցառում՝ Քիթիի եւ Սթադի տանը» էրոտիկ կինոնկարն էր, որի համար դերասանը բավականին մեծ հոնորար է ստացել: Ավելի ուշ Ստալոնեն խոստովանել էր, որ ստիպված է եղել նկարահանվել այդ ֆիլմում, քանի որ տունն իր ձեռքից վերցրել էին, եւ նրան միջոցներ էին անհրաժեշտ նոր բնակարան վարձելու համար:

Դերասանը լայն ճանաչում ձեռք բերեց 1975 թ-ին՝ «Ռոքի» ֆիլմում նկարահանվելուց հետո, դե, իսկ, հանրահայտ Ռեմբոյի կերպարի մասին խոսելն ավելորդ է:

Իր կարիերայի ընթացքում հոլիվուդյան աստղը մի շարք պարգեւների է արժանացել, որոնց թվում են «Ոսկե Գլուբուսի» հաղթանակն ու «Օսկարին» 3 անգամ առաջադրվելը:

Դերասանը միշտ էլ սիրված է եղել հայ ֆիլմասերների կողմից, սակայն այդ սերը կրկնապատկվեց, երբ Սիլվեստրը Լոս Անջելեսում մասնակցեց Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերային՝ իր աջակցությունը ցուցաբերելով հայ ժոովրդի համար այդչափ կարեւոր թեմային:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ստալոնեի՝ բոլոր ժամանակների ամենահետաքրքիր մեջբերումները.

«Պետք է միշտ ստեղծել փորձություններ: Այնքան սարեր կան, որոնք պետք է բարձրանալ: Երբ ես մեկը մագլցում եմ, նորն եմ կառուցում»:

«Ես համոզված եմ, որ մարդ հաջողության է հասնում, երբ առաջնորդվում է կույր եւ հաստատուն լավատեսությամբ»:

«Ես աշխարհի ամենահարուստ, ամենախելացի ու ամենատաղանդավոր մարդը չեմ, բայց ես հասել եմ հաջողության, քանի որ շարունակ առաջ եմ շարժվել»:

«Երբ մարդ իրեն շատ է ցուցադրում, ուրեմն նա շատ թույլ է»:

«Կերպար ստեղծելու կարեւոր նախապայմանը հագուստն է»:

«Ես գիտեմ, որ անտանելի անկանխատեսելի եմ: Դա միակ բանն է, ինչում ես վստահ եմ»:

«Սովորաբար, երբ մի բանից վախենում ես, դա պետք է անես: Եթե չունես մտավախություն, ուրեմ մի ձեռնարկիր դա»:

«Ֆիլմերում ես հսկա տղամարդկանց կացնահարում եմ, իսկ իրական կյանքում նույնիսկ փոքրիկ աղջնակի չեմ կարողանում կառավարել»:

«Մարդը պետք է ցույց տա իր հոգին, այլապես կվերածվի ինչ-որ մի սարքի»:

«Մարդիկ կարծում են՝ թոշակի անցնելը հրաշալի է: Բայց երբ դու ներսումդ դեռ կրակ ես ունենում, դա ամենաանտանելի բանն է դառնում»:

«Կյանքն ավելին է, քան արեւային ակնոցներն ու հիթային ֆիլմերը: Կյանքում կարեւորը իրականությունն է»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել