Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Չեմ նկարահանվի շատ բաց տեսարաններ ունեցող եւ սարսափ ժանրի ֆիլմերում». Սիլվի Բարկովա

14:05, 7 հուլիսի

«Կինոյի մասին» խորագրի մեր այսօրվա հերոսուհին «ԴոՄիՆո» սիթքոմից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվին անկեղծացավ՝ նշելով, որ թեեւ այդ ոլորտի ներկայացուցիչ է, այնքան էլ չի սիրում ֆիլմեր դիտել: Այնուամենայնիվ, դերասանուհին պատասխանեց կինոյի մասին մեր բոլոր հարցադրումներին.

«Սովորաբար, ֆիլմեր դիտելուց ժանրային խտրականություն չեմ դնում, բայց ինձ ավելի հոգեհարազատ են պատմական, հեքիաթ եւ մելոդրամա ժանրի ֆիլմերը»,-ասում է Սիլվին՝ նշելով նաեւ իր սիրելի դերասանների անունները.

«Կնշեմ մի քանիսին`Սերգեյ Բեզրուկով, Լեոնարդո Դի Կապրիո, Էդդի Ռեդմեյն, Հիթ Լեյջեր (ցավոք, մահացել է), Դիպիկա Պադուկոնե, Շարլիզ Թերոն, Քիրա Նայթլի, Մարիոն Կոտիար եւ այլք...»:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե հոլիվուդյան որ ֆիլմերում կցանկանար նկարահանվել եւ որ հերոսուհիներին մարմնավորել, ինչին ի պատասխան՝ Սիլվին նշեց Կլեոպատրային եւ «Տիտանիկ» ֆիլմի Ռոուզին՝ հավելելով.

«Առհասարակ, կցանկանայի մարմնավորել հետեւյալ հերոսուհիներին՝ Մեդեա, լեդի Մակբեթ, արքայադուստր Դիանա (չնայած՝ արտաքնապես բացարձակ նմանություն չկա:)»:

Մեզ հետ զրույցում դերասանուհին ընդգծեց.

«Չեմ նկարահանվի շատ բաց տեսարաններ ունեցող եւ սարսափ ժանրի ֆիլմերում: Ինչ վերաբերում է դրական կամ բացասական կերպարներին՝ նախընտրում եմ խաղալ ճիշտ եւ գրագետ։ Տարբերություն չկա՝ դրական է կերպարը, թե բացասական։ Ինձ համար կարեւոր է, որ այն ստացված լինի»:

Եվ վերջում, Սիլվիին խնդրեցինք նշել իր ամենասիրելիի ֆիլմերի անունները.

«Առաջինը, որ կնշեմ, «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն է։ Շատ կարեւոր է, որ բոլորս հասկանանք, թե ինչ գնով մեզ փրկեց Հիսուսը, թե ինչքան կարեւոր ենք մենք նրա համար ու ինչերի է պատրաստ իրական սերը։ Ու եթե Աստված իր կյանքը տվեց հանուն մեզ, մենք մի գդալ շաքարավազը չափսոսենք մեր հարեւանի համար։ Հոգով եւ սրտով դառնանք դեպի Աստված, եւ հենց այդ ժամանակ շատ բան կփոխվի մեր կյանքում։ Չէ՞ որ, Աստված ասում է՝ «Մարդուն արեցիր, ուրեմն ինձ արեցիր…»: Թե լավությունը, եւ թե չարությունը, որ մենք անում ենք մարդկանց, մենք անում ենք Աստծո նկատմամբ։ Ուրեմն, սկսենք բարին անել…

«Կյանքը վարդագույնի մեջ». այս ֆիլմը էդիտ Պիաֆի կյանքի մասին Է։ Բավական բարդ է։ Անկախ քեզանից լցվում ես հույսով, որ քեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի։ Ու բացի այդ, կառանձնացնեի Կոտիարի փայլուն դերասանական խաղը: Նա շատ մրցանակների արժանացավ այս դերը փայլուն կերտելու համար։

Կարծում եմ՝ Կոտիարը Պիաֆից ավելի լավ խաղաց Պիաֆ ))»։

Հետո կնշեի Պեդրո Ալմադովարի «Խոսիր նրա հետ» ֆիլմը, որն առաջին հայացքից ձանձրալի է թվում։ Ֆիլմը երկու կանանց եւ երկու տղամարդկանց մասին է։ Մի տղամարդու սերն այնքան ուժեղ է լինում իր սիրելիի հանդեպ, որ տարիներով խնամում է կոմայի մեջ գտնվող աղջկան, իսկ մյուսի սիրելին անգամ մի ամիս չի ձգում, թողնում հեռանում է, եւ այդ կինը մահանում է։ Իսկ մյուս աղջիկը տարիներ անց դուրս է գալիս կոմայից։ Ահա, թե ինչեր կարող է անել սերը եւ նրա բացակայությունը: Բայց այս ամենը հասկանալու համար մենք պիտի շատ դիտենք «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը ու հասկանանք, որ մենք ոչ ոքից լավը չենք, մեզ քիչ երեւակայենք և խնդրենք Աստծուն մեզ սեր տա, եթե մենք դրա պակասն ունենք։ Պետք է սովորենք ոչ միայն սիրվել, այլեւ գեղարվեստորեն սիրել։ Սերը կյանք է եւ կյանքից առավել… Ֆիլմը ձեզ օրինակ»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել