Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Նազենի Հովհաննիսյանից մինչեւ ապրիլյան պատերազմի խորհրդանիշ. մանկատան սան քանդակագործի նվաճումները

15:06, 9 հուլիսի

2013 թվականին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային բաց փառատոնը, որի մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ, իսկ 2016 թվականին մասնակիցների թիվը հատեց 430-ը։ «Մեկ տանիքի ներքո» խորագիրը կրող և բարի ավանդույթ դարձած այս ամենամյա փառատոնը համախմբում է 16-30 տարիքային սահմանում գտնվող ստեղծագործող և տաղանդավոր երիտասարդներին և ստեղծագործական խմբերին։

Այս տարի թվով 5-րդ հոբելյանական փառատոնին մասնակցել է նաև տաղանդավոր երիտասարդ նկարիչ և քանդակագործ Zamok Ven de Tta-ն, որի հետ զրուցել է NEWS.am STYLE-ը։

Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել այս փառատոնին և ո՞ր անվանակարգում ես ներկայացրել աշխատանքդ։

Կարծում եմ, որ փառատոնները՝ հատկապես մրցութային բնույթ կրող միջոցառումները, երիասարդներին առաջ գնալու խթան են հանդիսանում։ Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես ցանկանում էի հանրության դատին ներկայացնել իմ քանդակները, որոնցից մեկը կյանք առավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո և կոչվում է «Մայրություն»։ Իսկ մյուսը, որը կոչվում է «Արտացոլանք», բոլորիս կողմից սիրված Նազենի Հովհաննիսյանի բրոնզե քանդակն է։ Ես հարգանքով եմ վերաբերվում այդ տաղանդավոր և խելացի  դերասանուհուն և կարծում եմ, որ նա իրական հայուհու մարմնավորումն է։ Ի դեպ, նյութերի բարձր որակի համար շնորհակալության եմ արժանացել։

Քառօրյա պատերազմի և «Մայրություն» քանդակի կապի մասին մի փոքր պատմիր։

Այս քանդակն իմ դիպլոմային աշխատանքն է։ Այն ստեղծվել է պատերազմից հետո և մարմնավորում է պաշտպանություն, քանի որ քանդակն իրենից ներկայացնում է մայր և երկու զավակներ՝ որդին բռունցքը պահած, աղջնակը՝ մոր ձեռքը բռնած, և մայրը՝ երկու ձեռքով զավակներին պաշտպանելիս։

Կարելի՞ է սա իրականացած երազանքներից մեկը համարել։

Ես սա երազանք չեմ  համարում՝ սա առաջ գնալու ևս մեկ քայլ էր։ Սա հարթակ է՝ հերթական անգամ ցուցադրելու այն, ինչ դու կարող ես անել, ինչի ես ընդունակ։ Այն, որ ձեռքիս աշխատանքը, մատներիս շունչը արժանացավ բարձր գնահատականի՝ մեծ երջանկություն է  և գործս վստահ շարունակելու  ևս մեկ դրդապատճառ։ Արվեստն իմ կյանքն է, ես այստեղ երջանիկ եմ։ Արվեստն ինձ ուժ է տալիս պայքարել կյանքի հարվածների դեմ  և արվեստի շնորհիվ ես չեմ կորցնում հավատս։

Փառատոնը մրցութային է։ Ի՞նչ մրցանակի ես արժանացել։

«Lավագույն քանդակ» անվանակարգում հաղթողները չորսն էին, որոնցից մեկը ես եմ։ Ես ուրախանում եմ, երբ իր գործին հավատարիմ ու արժանի մարդն է հաղթանակ տանում։ Սա  և՜ մրցանակ է, և՜ խորին շնորհակալություն ժուրիի անդամներին՝ աշխատանքս բարձր գնահատելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նախագծի նախագահ Էրիկ Բարսեղյանին։ Նրա ջանքերի շնորհիվ այսօր բազմաթիվ երիտասարդ արվեստագետներ հնարավորություն ունեն ասպարեզ դուրս գալու։

Հաջորդ քայլդ, նպատակդ ո՞րն է։

Նպատակները շատ են՝ պատրաստվում եմ միջազգային ցուցահանդեսի մասնակցել,  սակայն ամենակարևորը դեռ մնում է բաց․․․Դուք գիտեք, որ ես մանկատանն եմ մեծացել և սեփական տանիք չունեմ։ Այդ հարցը մինչ օրս լուծված չէ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել