Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսն այսօր՝ հուլիսի 9-ին, նշում է ծննդյան 61-ամյակը։ Հանրությանը նա հայտնի է իր տրագիկոմեդիկ կերպարներով։ Հենքսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Ֆորեստ Գամփ», «Կապիտան Ֆիլիփս», «Արտաքսում», «Այն, ինչ դու անում ես», «Դա Վինչիի կոդը» եւ այլն։
Թոմ Հենքսը բազմիցս առաջադրված է եղել կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերում, իսկ «Ֆիլադելֆիա» եւ «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերի համար արժանացել «Ոսկե Գլոբուս» եւ «Օսկար» մրցանակների։
Դերասանի հայտնի եւ անհայտ մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․
«Հերոս է այն մարդը, որն ինքնակամ պատրաստ է զոհել իրեն հանուն անհայտ մի բանի»։
«Եթե մի բան դժվար չի լինում, այն տրվում է բոլորին։ Դժվարությունը ստեղծում է հետաքրքրություն»։
«Երանի մարդ ապրեր այնքան, որքան ցանկանում է, ոչ թե ցանկանար ապրել»։
«Իմ կյանքում եղել է մի շրջան, երբ ինքս մտածել եմ՝ չլինի՞ ամբողջը կորցնելու եմ»։
«Եթե դու ծիծաղելի ես, եթե քեզ ամեն ինչ ծիծաղեցնում է, ուրեմն քո ապագան լավ է լինելու»։
«Կարծում եմ՝ ավելի լավ է քեզ հրաշալի զգաս, քան հրաշալի տեսք ունենաս»։
«Ես ավելի քան 20 ֆիլմ եմ ստեղծել, բայց դրանցից հինգն եմ միայն հավանում»։
«Ես այն եմ, ինչ կամ, եւ կարծում եմ, քիչ, թե շատ, լավ բնավորություն ունեմ, բայց եթե ինչ-որ մեկը փորձի չարաշահել իմ լավ վերաբերմունքը, ես այլեւս նույն սիրալիր մարդը չեմ լինի նրա համար»։
«Թատրոնն, ասես, մեր կյանքի մեծ գունապնակի գույներից մեկը լինի»։
«Ես չէի ցանկանա ապրել մի երկրում, որի ղեկավարը ես կլինեի»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով