Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպես հաղթահարել միայնակությունը. հինգ խորհուրդ

22:06, 11 օգոստոսի
1. Հասկացությունների փոփոխություն

Նախ պետք է գիտակցես, որ «միայնակ»-ն ու «միայնության մեջ գտնվելը» տարբեր հասկացություններ են։ Եթե մեր մենթալիտետում այդ երկու բառերն արդեն նույն իմաստն են ձեռք բերել, անգլերենում երկու տարբեր հասկացություններ գոյություն ունեն՝ alone (որը կարելի է մենաբանել որպես «միայնության մեջ գտնվող») եւ lonely (ինչը նշանակում է միայնակ)։ Ինչո՞ւ պետք է տարանջատել այդ հասկացությունները։ Ամեն ինչ պարզ է. դու կարող ես միայնակ ապրել կամ միայնություն զգալ՝ հարաբերությունների մեջ լինելով։ Ուստի, մի նեղվիր, նախ հասկացիր, թե ինչպիսի՞ միայնակությունն է բնորոշ քեզ։ Զոհի բարդույթն ամենաարժանավոր դիրքորոշումը չէ։ 

2. Կարծրատիպեր

Եթե մտածում ես, որ միայնակ լինելը (այսինքն՝ առանց զույգի) ճիշտ չէ, արի պարզաբանենք, թե ինչու։ Նախ ասվածաշնչյան կարծրատիպերը՝ Ադամը միայնակ չմնաց. Աստված ստեղծեց Եվային։ Հին Հունաստանում Արիստոտելը եւս ասում էր, թե մարդը «հասարակական կենդանի է»՝ շեշտադրելով «հասարակական» բառը՝ առանց մարդկանց կենդանիների հետ համեմատելու նպատակ ունենալու։ Ի՞նչ անել. եթե դու քեզ հարմարավետ ես զգում առանց հարաբերությունների մեջ լինելու, նորմալ է, պետք չէ ամաչել։ Երբ ցանկանաս որեւէ մեկի մասին հոգ տանել, հարաբերություններն իրենք կգտնեն քեզ։ Ինչպե՞ս վերապրել միայնակությունը։ Համբերել, բացասականը դրականի վերածել։ Միայնակությունը դրական հատկանիշ դարձրու։ Երբ միայնակ ես, դու ոչ ոքից կախված չես, կարող ես ֆիլմեր դիտել, որոնք քեզ դուր են գալիս, պատրաստել այն ուտեստը, ինչը դու ես ցանկանում։ Այսինքն՝ ոչ ոքի չհարմարվել։ Գնահատիր այդ հնարավորությունը, քանի դեռ այն կա։ 

3. Անհատականություն

Մենք չենք փորձում արդարացնել միայնակությունը, բայց ասում ենք այն մասին, որ դա ամոթ չէ եւ ինքնուրույն ապրելը, զարգանալը, ոգեշնչվելը, տարբեր մարդկանց հետ շփվելն ու ամուսնական կապերով կամ սիրային հարաբերություններով չկապվելը մեղք գործել չի նշանակում։ ժամանակակից աշխարհը երկու ճակատի է բաժանված։ Առաջինում աղջիկներն են, որոնք մտածում են, թե ինչպե՞ս հաղթահարել միայնակությունը, երկրորդում կանայք են, որոնք վայելում են իրենց ունեցածն ու կյանքից վերցնում ամենը, ինչ կարող են։ Կարդա նաեւ՝ ինչի՞ է հանգեցնում միայնակությունը, կանանց ո՞ր թեւին ես պատկանում։ Իսկ դրանից հետո պետք է հիշել, որ անհատականությունը միշտ հարգի է եղել՝ մտածիր կյանքի իմաստի մասին, զարգացիր, արա այն, ինչ քեզ դուր է գալիս։ Դու ընտրե՞լ ես այն կողմը, որտեղ այդ ամենը հնարավոր է՞։ Թե՞ պետք է վերանայես քո հետաքրքրությունները։ 

4. Մի կողմ դնել քննադատությունը

Միայնակությունը վերապրելու եւս մեկ հիասքանչ միջոց գոյություն ունի՝ դու պետք է դադարես այն քննադատելուց։ Հնարավոր է՝ չես կարողանում հաշտվել մտքի հետ, որ մյուսները հարաբերություններ ունեն, դու՝ ոչ։ Այդ պատճառով դու հոգեբանորեն արդարացնում ես քո անինքնավստահությունը՝ քննադատելով հարաբերություններն ու ամուսնության ինստիտուտը։ Մտածիր՝ միայնակ լինելու եւ քեզ լիարժեք զգալու կարողությունը (այնքան լիարժեք, որ երկրորդ կեսի կարիքը չես զգում) գալիս է տարիքի ու փորձի հետ։ Դադարիր քննադատել միայնակությունը, մյուսներին, մի կողմ դիր ամուսնության նկատամբ բացասական վերաբերմունքդ։ Իսկ դրանից հետո կհանդիպես հոգեպես քեզ մոտ մարդուն։ 

5. Քեզ համար

Եթե դու այժմ միայնակ ես, ապա միայնակությունը հաղթահարելու լավագույն միջոցը ինքդ քեզ ժամաակ հատկացնլեն է։ Եթե միայնակ ես, դա դեռ քեզ չսիրելու պատճառ չէ։ Դու պետք է ուրախացնես ինքդ քեզ, ժամանակ հատկացնես, շփվես ընկերներիդ հետ եւ լիարժեք կյանք վարես։ Փորձիր սկսել շոփինգից։ Ծանր օրդ ավարտիր կինո գնալով։ Քեզ համար ծաղկեփունջ գնիր կամ ավելի լավ է ծաղկամանով ծաղիկներ։ Լավ գրականություն, որակյալ երաժշտություն, համեղ ընթրիք՝ քեզ սովորեցրու միայն ամենալավին։ Մի մոռացիր այն մասին, որ լավագույն թիթեռնիկների մոտ «թռչում են» արժանավոր տղամարդիկ։

 

Աղբյուրը՝ Liza.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել