«Այս անառ շատ ակտուալ է բնական եւ թեթեւ դիմահարդարումը, ոչ վառ գունային շեշտադրությամբ՝ գրեթե ոչ շպարված վիճակը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով դիմահարդարման թրենդներին, նշեց գովազդային հոլովակներից եւ տեսահոլովակներից հայտնի մոդել եւ դիմահարդար Դիանա Տոնոյանը:
«Պետք է օգտագործել թեթեւ տոնային քսուքներ, բաց կարմրաներկ եւ շատ քիչ սեւաներկ թարթիչներին: Բնական, փայլուն եւ նույնիսկ թեթեւ փայլ ունեցող մաշկը 2017 թ-ի ամենամոդայիկ եւ պահանջված make up-ն է»,-ասում է Դիանան՝ անդրադառնալով նաեւ շուրթերի շպարին.
«Շուրթերին կարելի է քսել այնպիսի շրթներկ, որ տպավորություն ստեղծվի, թե դրանց վրա շրթներկ չկա: Կամ կարող եք կիրառել թափանցիկ փայլով շրթներկ, որը մեծացնում է շուրթերի ծավալը: Իսկ բնությունից շատ գեղեցիկ տվյալներով օժտված աղջիկներին խորհուրդ կտամ ընդգծել իրենց գեղեցկությունը թեթեւ տոնով եւ կոնտուրինգով»,-նշեց երիտասարդ դիմահարդարը:
Դիանան նաեւ մեզ ներկայացրեց թրենդային դիմահարդարման մի քանի օրինակ.
«Թաց nude. բացակայող շպարը այս տարվա թրենդն է, որը մեզ հետ կտեղափոխվի եկող տարի։ Բայց անփայլ շպարի փոխարեն ակտուալ կլինի խոնավ փայլունը»:
«Կրկին ակտուալ է լինելու փայլերով դիմահարդարումը: Մի խնայեք փայլը, կարող եք օգտագործել այն աչքերին, շուրթերին եւ նույնիսկ հոնքերին»:
«Այս դիմահարդարման մեջ փորձել եմ ընդգծել աչքերն ու այտոսկրերը, ինչը նույնպես արդի է 2017 թ-ին»:
«Այս դիմահարդարումը կոչվում է արաբական դիմահարդարում: Այն համարվում է երեկոյան»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:19, 19 փետրվարի
Հմայիչ Արփինե Հովհաննիսյանը՝ նոր ֆոտոշարքում23:37, 18 փետրվարի
Ծնվել է Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հոր յոթերորդ թոռը23:03, 18 փետրվարի
Մադոննա Հարությունյանի նուրբ կերպարը22:44, 18 փետրվարի
«Էյֆորիա…». նուրբ ու ոճային Իննա Խոջամիրյանը22:26, 18 փետրվարի
«Պետք չէ հանցագործ եւ թմրամոլ անվանել այն մարդկանց, ովքեր մարիխուանա են օգտագործում»․ Արման Մարգարյան22:13, 18 փետրվարի
Բրուքլին Բեքհեմի ընկերուհին կրկնօրինակում է նրա մոր՝ Վիկտորիայի ոճը21:51, 18 փետրվարի
48-ամյա Նաոմի Քեմփբելը «մերկ» զգեստով փայլել է Լոնդոնում21:12, 18 փետրվարի
Ընտանիքն ամուր պահելու օգտակար կանոններ20:47, 18 փետրվարի
Հասմիկ Կարապետյանի ջերմ ընտանեկան լուսանկարները20:09, 18 փետրվարի
Քայլի Ջենների 1-ամյա դուստրն ադամանդե վզնոց է նվեր ստացել19:49, 18 փետրվարի
«Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը…». Էդգար Իգիթյան19:19, 18 փետրվարի
Մեգան Մարքլի քույրն ու հայրը կշարունակեն հայտնիություն ձեռք բերել նրա շնորհիվ նաեւ երեխայի ծնունդից հետո